Ճշտում

22/06/2010

Մեր թերթի հունիսի 19-ի համարում տպագրել էինք «Դիմելու են դատարան» հոդվածը, որտեղ նշել էինք, որ «Ուսանողական այգում» ընթացող կառուցապատման դեմ պայքարող «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնող խումբը պատրաստվում է դատական հայցով դիմել դատարան: Նշել էինք նաեւ, որ հայցին միացել է Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը: Երեկ գրադարանի լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ Դ. Սարգսյանն, իսկապես, ընդունել է նախաձեռնող խմբին, սակայն որեւէ հայցի տակ չի ստորագրել: Նշենք, որ մեր հրապարակման համար հիմք էր հանդիսացել նախաձեռնող խմբի անդամների հաղորդագրությունը, որտեղ նրանք բառացիորեն նշում են. «Մենք ենք մեր քաղաքի տերը» խումբը նախաձեռնել է դատական կոլեկտիվ հայց, որին արդեն միացել են մի քանի տասնյակ քաղաքացիներ, այդ թվում` մտավորականներ, ինչպիսիք են Թամանյանի թանգարանի տնօրեն Հայկ Թամանյանը, «Բյուրականի աստղադիտարանի» տնօրեն Հայկ Հարությունյանը, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանը, ԵՊՀ տեսական փիլիսոփայության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը եւ տասնյակ այլ դասախոսներ, գիտնականներ: Հայցին միացել է նաեւ Ազգային գրադարանի տնօրեն Դ. Սարգսյանը»: