Եթե այս տարվա 7 ամիսներին հանրապետությունում գրանցված բավականին բարձր` 7,4 տոկոսանոց գնաճը սպառողների համար խիստ մտահոգիչ է, ապա պաշտոնյաներից ոմանք դա նույնիսկ դրական են համարում: ԱԺ պատգամավոր, անկուսակցական Լյովա Խաչատրյանը նախ խորհուրդ է տալիս օգտագործել ոչ թե գնաճ, այլ` իրատեսական գին արտահայտությունը` ասելով, թե գյուղմթերքների գնի բարձրացումը գյուղացու համար հազիվ «ոտքի կանգնելու» հնարավորություն է ստեղծել: …
կարդալ ավելին«Այո, ես համամիտ եմ, որ պետք է կանգնեցնել, եթե ես ունենամ տրամաբանական փաստեր, պրոֆեսիոնալ փաստեր, որ այս որոնողական աշխատանքների արդյունքում մենք վնաս ենք հասցնելու առողջությանը, մարդուն եւ էկոլոգիային»,- երկու ամիս առաջ Կապանի քաղաքապետարանում Լեռնաձորում ուրանի պաշարների հետախուզական աշխատանքների դադարեցման մասին նշել էր ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար, «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ …
կարդալ ավելինՄինչ ամբողջ աշխարհը տոնում է սեպտեմբերի 1-ը` իբրեւ գիտելիքի օր, Հայաստանում այն շարունակում է ընկալվել «podium-art»-ի շրջանակներում: Եթե մյուս երկրներում աշակերտները փորձում են ընտրել բավական համեստ հագուստ, ապա մեզ մոտ դպրոցականներին հուզող միակ խնդիրը նորաձեւ ու օրիգինալ տեսք ունենալն է, ինչի համար անում են հնարավոր ամեն բան` հերթագրվելով վարսավիրների, մատնահարդարների ու կոսմետոլոգների մոտ: Իսկ երեւանյան …
կարդալ ավելինՍտամբուլի իշխանությունները չեղյալ են հայտարարել թուրք երգիչ Յավուզ Բինգյոլի եւ լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի համատեղ համերգը, որը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 1-ին: «Ոչ մի բացատրություն չեմ ստացել, տեղեկություն չունեմ համերգի չեղյալ հայտարարվելու պատճառների մասին»,- Tert.am-ին ասել է Ջիվան Գասպարյանը: «Բինգյոլն ինքն էլ է զարմացած, որ համերգը չի կայանալու»,- նշել է դուդուկահարը` հավելելով, որ չի …
կարդալ ավելինԻնչպես արդեն հայտնի է, օգոստոսի 5-ից Ռուսաստանն արգելել է հացահատիկի եւ դրանից պատրաստված մթերքների արտահանումը: Ըստ ՌԴ կառավարության այս որոշումը պայմանավորված է նրանով` որ շոգ եղանակի հետեւանքով առաջացած երաշտն ու հրդեհները ոչնչացրել են ավելի քան 11 մլն հա ցանքատարածություններ: Ցորենի խոշորագույն արտահանող երկրի այս անակնկալ որոշումը բացասաբար անդրադարձավ մի շարք երկրների, այդ թվում՝ նաեւ Հայաստանի …
կարդալ ավելինՀայաստանում ձերբակալվել է Նովգորոդի հանցավոր հանրության ենթադրյալ առաջնորդ Թելման Մխիթարյանը: Նա մեղադրվում է Ռուսաստանում ապօրինի ձեռներեցության համար: Gazeta.ru-ն` վկայակոչելով Նովգորոդի շրջանի իրավապահ մարմինների իր աղբյուրներին, տեղեկացրել է, որ երեկ Հայաստանի ոստիկանությունում որոշում էին նրա արտահանձնման հարցը: Մխիթարյանը, որը Մեծ Նովգորոդի պատվավոր քաղաքացի է, մի շարք ձեռնարկություններ ու կազմակերպություններ ունի Նովգորոդում, եւ հետխորհրդային շրջանում վերահսկել է …
կարդալ ավելինԳաղտնիք չէ, որ անշարժ գույքի շուկան Հայաստանում թույլ վերահսկելի, ինչպես նաեւ ազգաբնակչության համար խոցելի ոլորտ է: Նախ հազարավոր քաղաքացիներ առուվաճառքի գործընթացն իրականացնելիս ստիպված են լինում փաստաթղթային հարցերը ձեւակերպելու համար կաշառք բաժանել: Բացի դա` անվերահսկելի` հաճախ թյուրիմացության մեջ գցող հայտարարությունների, անշարժ գույքի գրասենյակների եւ անթիվ բրոքերների առկայության պայմաններում մարդիկ դառնում են խարդախության զոհ: Դրան նպաստում է …
կարդալ ավելինՄիլիոնատեր Ջեյմս Հովարդը տգեղ եւ շատ տգեղ մարդկանց համար ծանոթությունների կայք է ստեղծել` TheUglyBugBall.co.uk հասցեով: Նրա կարծիքով` Մեծ Բրիտանիայի բնակչության կեսից ավելին տգեղ է, եւ դա տխուր փաստ է, սակայն տգեղ մարդիկ արժանի են երջանկության ոչ պակաս, քան գեղեցիկները: The Frisky-ի փոխանցմամբ` այս կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է օժտված լինել ոչ գրավիչ արտաքինով, հակառակ դեպքումգ …
կարդալ ավելինՀՀ գյուղատնտեսության Սննդամթերքի եւ անասնաբուժության պետական տեսչության աշխատակիցները օգոստոսի 21-ից ստուգումներ են իրականացնում «Գեղամա» ռեստորանում: Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին «Գեղամա» ռեստորանում ընթացող հարսանյաց հանդեսին մասնակցող թվով 41 մարդ էր թունավորվել եւ տեղափոխվել տարբեր բուժհիմնարկներ: Առողջապահության նախարարության կողմից ռեստորանում իրականացված ստուգումների արդյունքում մի շարք նմուշներից անջատվել է ոսկեգույն ստաֆիլոկոկ եւ էնտերոպաթոգեն աղիքային ցուպիկ, ինչով էլ պայմանավորված …
կարդալ ավելինԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է Ոստիկանության Չարենցավանի բաժնում կասկածելի հանգամանքներում մահացած Վահան Խալաֆյանի գործով դատավարությունը: Երեկ վկայություն է տվել Չարենցավանի նախկին ոստիկանապետ Նորայր Հեբոյանը, ում պաշտոնավարման ժամանակ էլ Խալաֆյանը ոստիկանական բաժանմունքում մահացել է: Նրանից հետո ցուցմունքներ են տվել նաեւ գործով ամբաստանյալներ Մորիս Հայրապետյանն ու Գարիկ Դավթյանը: Գործով մեղադրյալ, Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության …
կարդալ ավելինՀուլիսի 16-ին ԼՂՀ ՊԲ Մարտակերտի զորամասերից մեկում զոհվել է ժամկետային զինծառայող, 22-ամյա սերժանտ Արմեն Ավագյանը: Հուլիսի 27-ին, Տավուշի մարզի Չինար գյուղի հարեւանությամբ գտնվող մարտական հենակետում զոհվել է 31-ամյա պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանը: Հուլիսի 28-ին Մարտունիում գտնվող ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում տեղի ունեցած զինված միջադեպի պատճառով զոհվել է 6 զինվորական: Սա աննախադեպ վիճակագրություն չէ՞. 12 օրում …
կարդալ ավելինՀուլիս ամսվա ողբերգական դեպքերը փոխեցին հասարակական վերաբերմունքը բանակի նկատմամբ: Խորհրդային ավանդույթին հավատարիմ մեր բանակը զորակոչում է նոր-նոր արբունքահասության հասած 18-ամյա պատանիներ: Ուստի մեր հասարակության մեծ մասի համար մեր զինվորները դեռ երեխաներ են: Մինչ հուլիս ամիսը բանակի հանդեպ հասարակության վերաբերմունքը կարելի էր համեմատել ծնողի վերաբերմունքի հետ: Ճիշտ ու ճիշտ այն ծնողի, ով չի նկատում իր երեխաների …
կարդալ ավելինՄեր թերթում տպագրված` «Ընտանիքին բռնությամբ վտարել են` հանուն Հրանուշ Խառատյանի» վերնագրով հոդվածում ներկայացրել էինք փաստեր, ըստ որոնց` 2003թ. Հ. Խառատյանը կեղծիքներով, գաղտնի ճանապարհով, օգտագործելով պետական լծակները՝ ձեռք է բերել Նոր Նորքի 6-րդ զանգվածի բնակչուհի Դոնարա Մկրտչյանի ընտանիքին պատկանող շինությունը: Մեր խմբագրությունն օրերս Հ. Խառատյանից բավականին սրտաճմլիկ պատասխան-նամակ է ստացել, որը տպագրում ենք եւ, որի մեջ …
կարդալ ավելինՀայերի ցեղասպանության ծանրագույն հետեւանքը ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒՄՆ ԷՐ… Յուրաքանչյուր ժողովուրդ ունի հայրենիքի մասին իր պատկերացումները, իսկ հայի համար այն առանձնահատուկ է, որովհետեւ նա աշխարհում այն հազվագյուտ էթնոսներից է, որ բնիկ է իրեն ծնունդ տված լեռնաշխարհում: Այստեղ միլիոն տարի մարդու շարունակական գոյության փաստեր են արձանագրվել, հնագիտական մի շերտը նստած է մյուսի վրա, քաղաքակրթությունն անընդմեջ զարգացում է ապրել, վերջիվերջո …
կարդալ ավելինՌուսաստանի Կրասնոյարսկի շրջանում ձերբակալվել է 5 մարդ, որոնք բանկային քարտերով մեքենայություններ են կատարել Իրկուտսկի տարածքում: Այդ մասին տեղեկացնում է Իրկուտսկի շրջանի ՆԳ վարչությունը: Ըստ այդմ, Կրասնոյարսկի շրջանում գործել է խարդախների խումբ, որոնք մասնագիտացված են եղել քաղաքացիների բանկային հաշիվներից դրամական միջոցների յուրացմամբ` օգտագործելով կեղծ բանկային պլաստիկ քարտեր: Ինտերնետի միջոցով նրանք անհրաժեշտ տեղեկություններ էին ստանում բանկային հաշիվների, …
կարդալ ավելինՎերաքննիչ քրեական դատարանում Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին սաների բողոքի քննությունը երեկ հետաձգվել է, քանի որ ամբաստանյալի պաշտպանը չի ներկայացել: Հիշեցնենք, որ աշակերտուհիները բողոքարկում են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով իրենց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար երկու տարվա ազատազրկման է դատապարտվել ուսուցիչ Լեւոն Ավագյանը: Աշակերտուհիների ներկայացուցիչ փաստաբանները կարծում են, …
կարդալ ավելինՇաբաթ օրը` հուլիսի 24-ին, տեղի է ունենալու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի դստեր` Արեւիկի հարսանիքը: Աղջիկն ամուսնանում է ՀՅԴ անդամ Ռուբինա Ղազարյանի որդու` Սահրադ Պետրոսյանի հետ: Հարսանիքը տեղի է ունենալու «Օջախ» ռեստորանում: Ռ.Ղազարյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության առաջին տնօրենն է եղել: Ի դեպ, Պետրոսյանները Հայաստան են եկել Իրանից: Փեսացուն ճարտարապետ է, նա «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը …
կարդալ ավելին«Յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք»: ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածում ամրագրված այս իրավունքը այն քիչ թվով սահմանադրական իրավունքներից է, որոնք Հայաստանում առայժմ կարելի է իրացնել: Եթե ոչ հանգստի դասական իմաստով, ապա գոնե պարզապես չաշխատելով: Ուստի, հարգելի ընթերցողներ, այսօրվանից «168 Ժամի» աշխատակազմը մեկնում է արձակուրդի` հանգստանալու հնարավորություն ընձեռելով նաեւ ձեզ… Հանգստանալու Հայաստանի «բովանդակալից» քաղաքական կյանքից եւ քաղաքական …
կարդալ ավելինԿընդունվե՞ն փոփոխությունները «Լեզվի մասին» օրենքում, թե՞ ոչ, կհրաժարվի՞ գործարար Ռուբեն Վարդանյանն իր «Դիլիջան» միջազգային դպրոցը Հայաստանում հիմնելու գաղափարից, թե՞ ոչ, ճանաչված մշակութաբան Ռուբեն Անգալադյանի կարծիքով` էական չէ: Էականն այն է, որ Հայաստանում պետք է լինեն բազմատիպ դպրոցներ: – Պարո՛ն Անգալադյան, օտարալեզու դպրոցների բացման գաղափարին Ձեր մոտեցումը էականորեն տարբերվում է մինչ այժմ հնչած տեսակետներից: Ձեր կարծիքով` …
կարդալ ավելին«Աֆրիկյան ժանտախտի նոր դեպքեր են գրանցվել Շիրակի եւ Կոտայքի մարզերում, իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ: Երեւանում հիվանդության նոր դեպքեր չկան»,- երեկ հրավիրված ասուլիսում այդ մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիգոր Բաղյանը: Նշենք, որ հունիսի 25-ի տվյալների համաձայն՝ Աֆրիկյան ժանտախտի դեպքեր էին գրանցվել նաեւ Երեւանում, սակայն շոգ եղանակի հետ …
կարդալ ավելին