Ց’թեժ աշուն

22/07/2010

«Յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք»: ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածում ամրագրված այս իրավունքը այն քիչ թվով սահմանադրական իրավունքներից է, որոնք Հայաստանում առայժմ կարելի է իրացնել: Եթե ոչ հանգստի դասական իմաստով, ապա գոնե պարզապես չաշխատելով: Ուստի, հարգելի ընթերցողներ, այսօրվանից «168 Ժամի» աշխատակազմը մեկնում է արձակուրդի` հանգստանալու հնարավորություն ընձեռելով նաեւ ձեզ… Հանգստանալու Հայաստանի «բովանդակալից» քաղաքական կյանքից եւ քաղաքական գործիչների «մտքի գոհարներից»: Իսկ «168 Ժամի» հաջորդ համարը լույս կտեսնի օգոստոսի 19-ին: