Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհուրդը նիստ է հրավիրել եւ որոշել է անվստահություն հայտնել Ազգային համակարգող, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին: «Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի նիստը, որտեղ, ի թիվս օրակարգային այլ հարցերի, քննարկվեց Ազգային համակարգող Բորիս Նավասարդյանի գործելաոճը, որի վերաբերյալ որոշվեց անվստահություն հայտնել վերջինիս` հիմք ընդունելով …
կարդալ ավելինԹուրք հայտնի մտավորականներ` գրաքննադատ, թարգմանիչ, Բիլգի համալսարանի դասախոս, «Տարաֆ» եւ «Ռադիկալ» թերթերի հրապարակախոս Մուրատ Բելգեն եւ Թուրքիայի Սաբանջի համալսարանի դասախոս, «Տարաֆ» թերթի թղթակից, պրոֆեսոր Հալիլ Բերքտայը (Halil Berktay) վերջերս Հայաստանում էին: Պատմաբաններն այստեղ էին «Դեմոկրատիայի դպրոցի» եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի հրավերով: Նրանց հետ զրուցելը հետաքրքիր էր, թեեւ զրույցի ավարտին մի փոքր անհարմարության զգացողություն …
կարդալ ավելինԿառավարությունը երեկ որոշել է հոկտեմբերի 5-ին ուսուցչի օրվա առթիվ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տոնական միջոցառում եւ մրցանակների հանձնման արարողություն կազմակերպել: Նիստի ընթացքում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկել է Սփյուռքի ուսուցիչներին նույնպես ընդգրկել տոնական այս միջոցառմանը, ինչին ի պատասխան՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է համապատասխան առաջարկ մշակել եւ ներկայացնել կառավարությանը: …
կարդալ ավելինԷմո կործանիչ շարժումը վաղուց արդեն ներթափանցել է հայաստանյան դպրոցներ, մշակութային-կրթական հաստատություններ, հասարակական կյանք… Էմո-շարժման երիտասարդ անդամներին, որոնցից շատերը ժամանակ առ ժամանակ ինքնասպանության փորձ են կատարում, տրվում է «Աստիճանաբար պլանավորեք Ձեր ինքնասպանությունը» պատգամը: Այդ փորձերից շատերն, ինչպես հայտնի է` ողբերգական ավարտ են ունենում: Հայաստանում, սակայն, ինքնասպանությունները մնում են չբացահայտված: Վերջին տարիներին Հայաստան մուտք գործած արեւմտյան շարժումներից …
կարդալ ավելինԱնցյալ շաբաթ Երեւանի թիվ 129 դպրոցում (Գայի անվան) կարատեի մասնավոր պարապմունքի ժամանակ ծանր դեպք է արձանագրվել. մահացել է 12-ամյա մի տղա: Ոստիկանության պաշտոնական կայքէջը, զարմանալիորեն, ոչինչ չի հայտնել այդ մասին: Առայժմ մահվան պատճառի երկու վարկած է շրջանառվում` երեխայի առողջական խնդիրները եւ հարվածը պարապմունքի ժամանակ: Նշենք, սակայն, որ, որպես կանոն, նման մարզաձեւերով զբաղվելուց առաջ երեխաները նախապես …
կարդալ ավելինԱնկախությունը Հայաստանի քաղաքացիներիս մատուցվում է իբրեւ իրավաբանական արժեք ունեցող, դե յուրե ֆիքսված հռչակագիր: Իսկ իրականությունն այն է, որ անկախությունը բարձր գիտակցության եւ մեծ ջանքերի շնորհիվ ձեռք բերված վիճակ է, զգացողություն: Կա՞ն մեր հասարակության մեջ մարդիկ, ովքեր անկախ են պայմանականություններից, իրենց հանդեպ իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքից, ունեն սեփական փորձով եւ գիտելիքով ամրապնդված կարծիք: Կան, բայց այդպիսիք շատ …
կարդալ ավելինԹուրքիայի իշխանությունները Վանը ներկայացնում են որպես ազատ, խաղաղ, եղբայրական քաղաք: Վան այցելած յուրաքանչյուր մարդու օդակայանում գրքույկներ ու տարբեր գովազդային ուղեցույցներ են բաժանում, որտեղ ասվում է. «Վանը մարդկության կենտրոն դառնալու թեկնածու է»: Եվ հենց հաջորդ իսկ տողերում ասվում է, որ Վանը ուրարտացիների` այսօրվա քրդերի նախնիների կողմից կառուցված վայրերից է: Շատ պիտի ջանաս, որպեսզի դրանցում գոնե մի …
կարդալ ավելինԻնտերնետում հայտնված զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական փոխհարաբերությունների վերաբերյալ տեսանյութի կապակցությամբ երեկ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը տարածել է հայտարարություն, որում ասված է. «17.09.2010թ. ՀՀ ՊՆ ՌՈ-ից հաղորդում է ստացվել, որ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ինտերնետում տեղադրված ժամկետային զինծառայողներին ծեծի ենթարկելու եւ խոշտանգելու տեսանյութում պատկերվածը տեղի է ունեցել ս.թ. հուլիսին N զորամասի տարածքում: Նույն …
կարդալ ավելինՍեպտեմբերի 21-ին Հայաստանը նշեց իր անկախության 19-րդ տարեդարձը: Ո՞ր հատկանիշների շնորհիվ հայերը գոյատեւեցին առայսօր եւ ձեռք բերեցին երկար սպասված անկախությունը, ի՞նչ տվեց մեզ անկախությունը եւ ինչի՞ց զրկեց: Այս թեմայի շուրջ է մեր զրույցը ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Միքաելյանի հետ: – Որո՞նք են հայերին առավել բնորոշ ազգային առանձնահատկությունները: – Ցանկացած ժողովրդի առանձնահատկություն պայմանավորված է …
կարդալ ավելին«95 տարի անց Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագի մատուցումը թուրքական կառավարության «0 խնդիր հարեւանների հետ» արտաքին քաղաքական մարտավարության արդյունքներից մեկն է»։ Նման կարծիք է հայտնել հայ-թուրքական գործարար միության խորհրդի նախագահ Քաան Սոյաքը: Նրա համոզմամբ` կրոնական արարողության անցկացումը նպաստ է բերելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Եվ այդպես տարին մեկ անգամ տեղի ունենալիք նման իրադարձությունը, ըստ …
կարդալ ավելին54-ամյա գլենդելցի Հակոբ Հովհաննիսյանը, ով նախկինում աշխատել է Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսարանում եւ մեղադրվում է կեղծ փաստաթղթեր կազմելու համար, երկուշաբթի օրը դատարանում ընդունել է իր մեղքը: Այդ մասին, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, գրել է «Glendale News Press» պարբերականը: Հովհաննիսյանը մեղադրվում է արտաքսման ենթակա ապօրինի ներգաղթյալներին, այդ թվում՝ մի քանի հանցագործի, կեղծ նամակներ տրամադրելու համար, որոնց միջոցով …
կարդալ ավելին«168 Ժամի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 23-ին:
կարդալ ավելինԵրեկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում արձանագրվել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դիպուկահար զենքից եւ խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծվել են պաշտպանության բանակի առաջապահ հենակետերը: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել է ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Անդրանիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1990թ., Շուշիի զինկոմիսարիատ):
կարդալ ավելինՍեպտեմբերի 16-ին «Արմենիա» միջազգային օդանավակայանը հրաժարվել էր «Արմավիա» ընկերության չվերթերը սպասարկել, ինչի արդյունքում ուղեւորների դժգոհության մեծ ալիք էր բարձրացել: Պատճառ, ինչպես արդեն նշվել է մամուլում` «Արմավիա» ընկերության կողմից կուտակված պարտքերն են եղել: «Արմենիա» միջազգային օդանավակայանի Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գեւորգ Աբրահամյանը հաստատելով «Արմավիա» ընկերության կողմից կուտակված պարտքերի փաստն՝ ասաց, որ խնդիրն այլեւս հարթված է, …
կարդալ ավելինՍարգիս պապն ու մահն իրար կորցրել ենգ Ծերունին հանդուգն համառությամբ ընկած է մահվան ետեւից, բայց մահն ուրիշին է փնտրում: Ծերունուն ամեն օր, ամեն ժամ ու ակնթարթ ստիպում են մեռնել, բայց մահը նրանից երես է թեքել: Մեկ-մեկ որդու բռունցքների ծանր հարվածներից գիտակցությունը կորցրած ծերունին հանդիպում է մահվանը, բայց, երբ աչքի առաջ լույս է բացվում` հասկանում է, …
կարդալ ավելինՀայաստանի գլխավոր դատախազությունը բավարարել է Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից ստացված միջնորդությունը` Ռուսաստանում անօրինական ձեռնարկատիրության մեջ մեղադրվող, քրեական աշխարհում հեղինակություն վայելող Թելման Մխիթարյանին էքստրադիցիայի ենթարկելու վերաբերյալ: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Նա ասել է, որ միջնորդությունը բավարարելու հետ կապված համապատասխան որոշումը սեպտեմբերի 10-ին ուղարկվել է Մխիթարյանին: Ստանալուց հետո 10-օրյա …
կարդալ ավելին2010-ի հոկտեմբերի 1-ից ապահովագրական ընկերությունները սկսելու են ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության գործընթացը: Մինչեւ հունվարի 1-ը բոլոր վարորդները պետք է ձեռք բերեն ապահովագրական պոլիսներ, հակառակ դեպքում` կտուգանվեն: Դեռեւս հստակեցված չէ, թե որքան է լինելու կոնկրետ մակնիշի մեքենայի ապահովագրության վճարը. ենթադրվում է, որ այն կլինի մինչեւ 40 հազար դրամի սահմանում, փոխարենը հստակեցված է տուգանքի չափը` այն սկսվում է …
կարդալ ավելինԵրեկ ավտովթար է տեղի ունեցել Հերացի փողոցում: ԲՄՎ X5 ՆՈՒԳ 101 վրացական համարանիշով մեքենան հարվածել է «Միլենա» տաքսի ծառայության մեքենաներից մեկին, վերջինիս վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրեց, որ դեպքի վայր էին ժամանել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանը, Հրանտ Գրիգորյանը` գեներալ Մանվելի եղբորորդին, եւ Գալուստ Սահակյանը, ինչպես նաեւ՝ ԲՀԿ-ական պատգամավոր …
կարդալ ավելինՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը տեւական ժամանակ` ուսումնասիրելով ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող «Պետական աջակցություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը եւ «բացահայտելով» ծրագրի հետ կապված փաստաթղթային կեղծ շրջանառությունը, դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` ասելով. «Սա խնդրանք է Տ. Սարգսյանին. թող գնահատեն ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարբեր ծրագրեր …
կարդալ ավելինՇառլ Ազնավուրը «Արգումենտի ի ֆակտիին» տված հարցազրույցում պատմել է, թե որքան մեծ նշանակություն ունի իր համար Ռուսաստանը: «Իմ հայրը խոհարար էր ռեստորանում, որտեղ ռուսական կերակուրներ էին պատրաստում: Ռեստորանը կովկասյան էր, բայց կերակուրները մաքուր ռուսական էին, այն իրական ռուսական խոհանոցի, որն այսօր գոյություն չունի: Եվ ոչ միայն նրա համար, որ շատ բաղադրատոմսեր կորսված են, այլ ուղղակի …
կարդալ ավելին