Անցյալ շաբաթ Երեւանի թիվ 129 դպրոցում (Գայի անվան) կարատեի մասնավոր պարապմունքի ժամանակ ծանր դեպք է արձանագրվել. մահացել է 12-ամյա մի տղա: Ոստիկանության պաշտոնական կայքէջը, զարմանալիորեն, ոչինչ չի հայտնել այդ մասին: Առայժմ մահվան պատճառի երկու վարկած է շրջանառվում` երեխայի առողջական խնդիրները եւ հարվածը պարապմունքի ժամանակ: Նշենք, սակայն, որ, որպես կանոն, նման մարզաձեւերով զբաղվելուց առաջ երեխաները նախապես բուժզննում են անցնում: