հասարակություն

Բեզրուկովը նեղացել է

19.10.2010

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գիլան» արգելավայրում կառուցված կիսակառույց շինության ճակատագիրը շարունակում է հուզել շատերին: Որեւէ մեկը հստակ չի կարող պատկերացնել, թե այդ շինությունն ընդհանրապես ի՞նչ նպատակով է օգտագործվելու. ռեստորա՞ն, սրճարա՞ն, թե՞ բոլորովին այլ օբյեկտ է լինելու: Շինությունը կառուցել են շուրջ երկու տարվա ընթացքում, ընդ որում, կառուցվող օբյեկտը օրինականացվել է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ: Բնապահպանների կողմից …

կարդալ ավելին

Սպանել է

19.10.2010

Հոկտեմբերի 17-ին, ժամը 20:20-ին, Աշտարակ Բ/Կ ՓԲԸ-ից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 39-ամյա Գեւորգ Վարդանյանի դին: Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ` պարզվել է, որ նույն օրը, ժամը 20:00-ի սահմաններում, Տիգրան Մեծ փողոցի վերջնամասում գործող խորտկարանի առանձնասենյակում, դեռեւս չպարզված հանգամանքներում, անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Գ. Վարդանյանի թիկունքին, ինչի …

կարդալ ավելին

Համարձակվել է Մայր Աթոռի դեմ դուրս գալ

19.10.2010

Հասարակական կազմակերպությունը եւ Մայր Աթոռը` դատարանում Մեր թերթի նախորդ համարում անդրադարձել էինք «Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպության (հ/կ) գործունեությանը, ինչպես նաեւ՝ տեղեկացրել էինք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմել է դատարան՝ «Մեր տան» շենքի սեփականության իրավունքի վկայականը ստանալու հայցադիմումով: Նախ մանրամասնենք, թե ինչ կապ ունի մանկատան ֆունկցիա կատարող հասարակական կազմակերպությունը Հայաստանյայց Առաքելական եկեղեցի Մայր Աթոռ …

կարդալ ավելին

Ավտովթար

19.10.2010

ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախապատրաստվում են նյութեր, կապված հոկտեմբերի 16-ին, ժամը 22:00-ի սահմաններում տեղի ունեցած վթարի հետ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` այդ օրը Երեւանի Իսակովի պողոտայի եւ Բարձրբերդ փողոցի խաչմերուկում վարելով, «Օպել Աստրա» մակնիշի 20 ՏԼ 446 համարանիշի ավտոմեքենայի վարորդը` Փիրուզ Աթաբեկյանը, բախվել է բաժանարար բետոնե պատնեշին, որի …

կարդալ ավելին

Կան նաեւ Հայաստանի քաղաքացիներ

19.10.2010

Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Տուապսեի շրջանում ջրհեղեղի հետեւանքով զոհվել են Հայաստանի երկու քաղաքացիներ` 1977թ. ծնված Արթուր Աբովյանը, ով բնակվում էր Գիզելդերե գյուղում, եւ Ջուբգեում բնակվող` 1937թ. ծնված Ալբերտ Բախշիեւիչը: Ինչպես հաղորդում է Կրասնոդարի «Ժիվայա Կուբան» երկրամասի համացանցային օրագիրը` հղում անելով շրջանի դատաբժշկական փորձաքննության վրա, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է մահացածների ոչ թե 13, այլ` 12 մարմին: Ներկայումս …

կարդալ ավելին

Էլի զինվոր է զոհվել

16.10.2010

Հոկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավ-արեւելյան հատվածում տեղակայված դիրքերից մեկի ուղղությամբ (Հադրութի պաշտպանական ուղղություն) հակառակորդի կողմից արձակված դավադիր գնդակից` գլխի շրջանում ստանալով թափանցող հրազենային վիրավորում` հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է ՊԲ թիվ 38401 զորամասի զինծառայող, 1988թ. ծնված Վիտալի Աշոտի Իգիթյանը: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: Ի դեպ, դեպքի առնչությամբ ՀՀ …

կարդալ ավելին

«Մեր տունը» թողեք մեզ

16.10.2010

Էջմիածին քաղաքում գտնվող «Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպությունը տաքուկ տանիք է մանկատան այն շրջանավարտների համար, ովքեր մանկատնից դուրս գալուց հետո գուցեեւ հայտնվեին փողոցում, կամ, լավագույն դեպքում, գնալու տեղ չունենալու պատճառով, շարունակեին ապրել մանկատներում: «Մեր տան» երկհարկանի շինությունը կոկիկ, լուսավոր ու դրական էմոցիաներով լի մի հանգրվան է, որտեղ մանկատնից եկած յուրաքանչյուր սան ունի իր տեղն ու …

կարդալ ավելին

Լեւոն Խեչոյանը կայքեր չի այցելում

16.10.2010

Արձակագիր Լեւոն Խեչոյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ որոշ ինտերնետային կայքերում մեկնաբանություններ (comment) են գրվում եւ ստորագրվում իր անունով, սակայն ինքը դրանց հետ կապ չունի: «Ինչ-որ մարդիկ, որ համարձակություն չունեն սեփական անուն-ազգանունով ստորագրելու, թաքնվում են հայտնի գրողի անվան տակ իրենց պռատ մտքերն ու հայհոյախառն արտահայտությունները հրամցնելով ընթերցողներին»,- ասված է հայտարարության մեջ: Մի քանի …

կարդալ ավելին

Հայ աղջիկ է անհետացել

16.10.2010

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որտեղ կոչ են անում Ավստրիայի իշխանություններին՝ վերջ տալ երեխաների ձերբակալություններին եւ դադարեցնել լավ ինտեգրված ու ապաստանի հարցում մերժում ստացած ընտանիքների արտաքսումը երկրից: Հայտարարությունը ստորագրել է նաեւ «Amnesty International» հայտնի իրավապաշտպան կազմակերպությունը: Հայտարարության հեղինակները գտնում են, որ Ավստրիան պետք է ավելի լավ պաշտպանի ոչ ավստրիացի փոքրամասնությունների իրավունքները եւ ավելի մեղմ …

կարդալ ավելին

Երկու վրաերթ Երեւանում

16.10.2010

Հոկտեմբերի 14-ին, ժամը 23:40-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 19 պոլիկլինիկայի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա Սերգեյ Խալաթի Մելքոնյանին: Վերջինիս մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Արմենիա» բուժկենտրոն: Իսկ հոկտեմբերի 15-ի առավոտյան, ժամը 7:30-ի սահմաններում Մալաթիա տոնավաճառի մոտ գտնվող «Էլեկտրատեխնիկայի աշխարհ» խանութի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու եւ դիմել փախուստի: …

կարդալ ավելին

«Վան» հացատո՞ւն, թե՞ հասարակաց տուն

14.10.2010

Երեւանյան գիշերները հատկապես կորցրել են իրենց հմայքը Երեւանի որոշ փողոցներում, որտեղ խայտաբղետ շարք են կազմում մարմնավաճառ կանայք, կամ, ինչպես ասում են՝ գիշերային «թիթեռնիկները»: Ավելին, կան փողոցներ, որտեղ կանգնում են մինչեւ 25 տարեկան աղջիկներ ու տղաներ: Ու եթե պատահմամբ հայտնվում ես այդ փողոցների հարակից տարածքում, ապա տեղի «առեւտրականները» աչքի պոչով փորձում են հետեւել քո գործողություններին ու, …

կարդալ ավելին

Ձերբակալվել են

14.10.2010

Հադրութում տեղակայված զորամասերից մեկում շարքային Սամվել Խաչատրյանի մահվան գործով 7 զինծառայողներ են ձերբակալվել: Խաչատրյանի դին` կախված վիճակում, հայտնաբերվել էր հոկտեմբերի 3-ին` զորամասի նկուղում: «Ձեռնարկված անհրաժեշտ եւ անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, բռնություններ են գործադրել Սամվել Խաչատրյանի նկատմամբ, հայհոյանքներով ստորացրել նրա …

կարդալ ավելին

Ցրտից զոհվել է

14.10.2010

Ըստ APA գործակալության` ադրբեջանական բանակի զինվորը մահացել է ցրտահարությունից: Դեպքը գրանցվել է շփման գծում՝ Ղարաբաղի հյուսիսում: Ցրտից մահացել է 22-ամա Սադիգ Ասադովը: Նրա դին արդեն տեղափոխել են հարազատ Շիրվան քաղաք:

կարդալ ավելին

Ադրբեջանական արտադրության տետրեր` հայ աշակերտի համար

14.10.2010

«Ադրբեջան, Ադրբեջան, Հեյ, քաջ զավակի փառապանծ երկիր…»: Սա Ադրբեջանի Հանրապետության պետական օրհներգի առաջին տողն է: Օրհներգը զետեղված է այս տետրի կազմի վերջին էջում: Բոլորիս է հայտնի, որ նմանատիպ` հատկապես թուրքական արտադրության տետրեր վաղուց են Հայաստան ներմուծվում: Բայց ադրբեջանական, դաստիարակիչ այսպիսի տետրը, որի կազմի առաջին էջին երկրի դրոշն ու զինանշանն են, վերջին էջին` Ադրբեջանի քարտեզի վրա …

կարդալ ավելին

Կորել է ծնողի կողմից հեքիաթի ակտուալության գիտակցումը

14.10.2010

Շատ հաճախ կանայք եւ տղամարդիկ ծնող են դառնում` պատկերացում չունենալով երեխայի հոգեբանական առանձնահատկությունների եւ այն կարեւոր դերի ու պատասխանատվության մասին, որն այսուհետ ստանձնելու են նրա կյանքում: Ընտանիքում տիրող մթնոլորտը, փոխհարաբերությունները երեխայի եւ ծնողի միջեւ այն կարեւորագույն գործոններն են, որոնք անջնջելի հետք են թողնում երեխայի հետագա զարգացման վրա: Բազմաթիվ ծնողների հուզող այս թեմայի շուրջ է մեր …

կարդալ ավելին

Պնդել է

14.10.2010

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է Ոստիկանության բաժնում սպանված Վահան Խալաֆյանի գործով դատավարությունը: Երեկ վկայություն է տվել դատական բժիշկ Գագիկ Հարությունյանը, ով դեպքից հետո հետազոտել էր Վ. Խալաֆյանի մարմինը: Նա երեկ պնդել է իր եզրակացությունը` հայտարարելով, որ Վ. Խալաֆյանն ինքն է իրեն վնասել: Գործով հիմնական մեղադրյալ, Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ …

կարդալ ավելին

Գուշակներին այցելող սկեսուրը հարսին ամիսներով «փակի տակ» է պահել

14.10.2010

«Ձեռքս աննկատ, սողացնելով տարա գրպանս, 100 դոլարանոցը հանեցի, որ դնեմ Աբովյանի տուբերկուլյոզային դիսպանսերի բժիշկ Արման Ռոբերտովիչի գրպանը: Չգիտեի` ոնց հայտնեմ շնորհակալությունս աղջկաս հանդեպ անսահման հոգատար վերաբերմունքի համար: Ասաց` տիկին Անո՛ւշ, մի՛ նեղացրեք ինձ: Եթե ուզում եք ինձ ինչ-որ բանով պարգեւատրել, ապա Աստծուն խնդրեք, որ Ձեր աղջիկը` Արմինեն, ապրի»,- հուզված պատմում է հունվար ամսին Աբովյանի տուբդիսպանսերում …

կարդալ ավելին

Պուշկինյան «եղնիկները»

12.10.2010

Երեկ «Facebook» սոցիալական ցանցում մի տեսանյութ էր տեղադրվել, որն առաջին իսկ վայրկյաններից հիշեցնում է «Եղնիկներ» զորամասում տեղի ունեցած անմարդկային միջադեպի կադրերը: Տեսանյութը ամիսներ առաջ տեղադրված է եղել Youtube-ում (http://www.youtube.com/watchգv= C4GDJRHqXNk&feature=player_embedded): Սակայն, ի տարբերություն վերջինի, այս մեկում «իրադարձությունները» տեղի են ունենում Երեւանի կենտրոնում` դպրոցի դասարանում: Տեսանյութում հստակ երեւում եւ լսվում է, թե ինչպես է ֆիզիկապես մարդանման …

կարդալ ավելին

Նետվել է 11-րդ հարկից

12.10.2010

Մոսկվայում ինքնասպան է եղել Ռուսաստանի Պետդումայի աշխատակիցը: «Ռոսբալթի» հաղորդմամբ` Պետդումայի աշխատակազմի իրավական կառավարության բաժնի 2-րդ դասի աշխատակից, 39-ամյա Սերգեյ Բուդանովը հոկտեմբերի 10-ին բացել է բնակարանի պատուհանը, որը գտնվում է 11-րդ հարկում, եւ նետվել ցած: Ստացած վնասվածքներից պաշտոնյան տեղում մահացել է: Ավելի վաղ ռուսաստանյան լրատվամիջոցները հայտարարել էին, թե ինքնասպանը կին է, որի անունը, սակայն, չէին հայտնել:

կարդալ ավելին

Մեկ վարկած

12.10.2010

Կիրակի, Մոսկվայի ժամանակով ժամը 12:50-ի սահմաններում, Մոսկվայի Սիմֆերոպոլյան բուլվարում սպանվել է երկու տղամարդ՝ Հայաստանի եւ Աբխազիայի քաղաքացիներ: Սպանվածները Մոսկվայում զբաղվում էին շինարարական եւ պարենային բիզնեսով: Ռուսաստանի հատուկ ծառայությունները ենթադրում են, որ նրանցից մեկը կարող է պատկանել էթնիկ հանցավոր խմբավորման: «Վարկածներից մեկով` այս սպանությունները Դեդ Հասանի դեմ մահափորձից հետո ազդեցության դաշտերի վերաձեւավորման հետեւանք են»,- Life News-ին …

կարդալ ավելին