Երկու վրաերթ Երեւանում

16/10/2010

Հոկտեմբերի 14-ին, ժամը 23:40-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 19 պոլիկլինիկայի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա Սերգեյ Խալաթի Մելքոնյանին: Վերջինիս մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Արմենիա» բուժկենտրոն:

Իսկ հոկտեմբերի 15-ի առավոտյան, ժամը 7:30-ի սահմաններում Մալաթիա տոնավաճառի մոտ գտնվող «Էլեկտրատեխնիկայի աշխարհ» խանութի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու եւ դիմել փախուստի:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բուժկենտրոն: Վրաերթի ենթարկվածը 58-ամյա Ռոբերտ Վոլոդյայի Պասիլյանն է, որը Մալաթիա վարչական շրջանի բնակիչ է: