հասարակություն

Երբ մարդը փորձում է իր ուժերով հասնել արդարության

30.10.2010

«Եթե Հայաստանում օրենք լիներ, եթե իրավապահ եւ քննչական մարմինները ազնիվ, անկաշառ եւ իրենց գործի գիտակը լինեին` ամբողջ այս պատմությունը չէր լինի: Դատախազությունն ի վիճակի չէ սպանություն բացահայտել, իսկ եթե Դատախազությունն ի վիճակի չէ, ուրեմն` մարդիկ վրեժխնդիր են լինում, ուզում են իրենց ուժերով արդարության հասնել: Արդարության հասնելու մղումը շատ դեպքերում մեզ դարձնում է ավելի դաժան, որովհետեւ …

կարդալ ավելին

Մահացել է հիպպիների հայազգի «արքան»

30.10.2010

Օրերս 85 տարեկան հասակում Հնդկաստանի Գոա շրջանի հիվանդանոցներից մեկում մահացել է «Ութմատանի Էդդի» անունով հայտնի «հիպպիների արքա» Էդղարդ Մազմանյանը: Նա ծնվել է 1924թ. ԱՄՆ-ում: Անցյալ դարի 60-ականներին սկսված հիպպիական շարժման ժամանակ Մազմանյանը առաջիններից մեկն էր, որ եկել էր Գոայի շրջանի Անջունայի լողափը, որը հիմա աշխարհի զբոսաշրջային քարտեզներում հայտնի վայրերից մեկն է: Էդդին երկու մականուն է …

կարդալ ավելին

Էմո-ների հերթական զոհը՝ Հրազդանում

28.10.2010

«Ես չէի ուզում, դուք ստիպեցիք». սա ինքնասպանությունից առաջ 11-րդ դասարանի աշակերտ, 15-ամյա Գուրգեն Հարությունյանի թողած հաղորդագրությունն է: Հոկտեմբերի 19-ին հրազդանցի տղան ձյուդոյի իր հագուստի գոտիով կախվել էր տան բաղնիքի տրապի (հատականցք) խողովակներից: «Գուգ, այ Գուգ ջան, բայց ինչի՞ ըտենց արեցիր: Ո՞վ քեզ ստիպեց, տղես…»,- հին թախտի վրա կծկված, վարդագույն գծավոր ծածկոցով փաթաթված, աչքերը անորոշ կետերի …

կարդալ ավելին

Դիմել է ոստիկանապետին

28.10.2010

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է հղել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որում, մասնավորապես, նշվում է. «Ս/թ հոկտեմբերի 26-ին քաղաքացի Լուսինե Աբրահամյանը այցելել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ եւ հայտնել, որ իր ամուսինը` Պողոս Պետրոսյանը, եւ քաղաքացիներ Ռոբերտ Հակոբյանը, Արմեն Մելքոնյանը եւ Հակոբ Գալստյանը գտնվում են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում, որտեղ …

կարդալ ավելին

Անչափահաս երեխաները հայրենիք են փնտրում

28.10.2010

Ռոբերտ Մնացականյանն իր ապրած 11 տարիների, մասնավորապես՝ վերջին երկու տարիների ընթացքում անընդհատ իր հայրենիքն է փնտրում: Մեկ-մեկ կարծում է, որ հայրենիքը հորինված գաղափար է, մեկ-մեկ էլ զգում է, որ ուզում է անձամբ ընտրել իր հայրենիքը: Երբ գիտակցում է, որ տարիներ հետո պիտի իրեն Հայաստանում զորակոչեն զինվորական ծառայության` համոզվում է, որ հայրենիքն էստեղ է: Բայց երբ …

կարդալ ավելին

Բանակին ինտելեկտուալներ են պետք

28.10.2010

Զինվորական ծառայությունը փորձություններով լի դպրոց է, որը բոլորն էլ անցնում են դժվարությամբ, մի մասը՝ նույնիսկ կյանքի գնով, ոմանք էլ չեն անցնում այդ դպրոցն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով: ՀՀ-ում նոյեմբերի 1-ից սկսվում է աշնանային զորակոչը: Պատրա՞ստ են արդյոք երիտասարդներն անցնելու այդ փորձության միջով եւ ծառայության 2 տարիների ընթացքում հաղթահարելու իրենց առջեւ ծառացած դժվարությունները: Այս եւ այլ …

կարդալ ավելին

Իրավաբանի անկյուն

28.10.2010

Հարց Հորս մահից հետ 6 ամսվա ընթացքում ես որպես առաջին հերթի ժառանգ դիմում եմ ներկայացրել նոտարական գրասենյակ ժառանգությունն ընդունելու մասին: Առողջական խնդիրների պատճառով, 6 ամսյա ժամկետն անցնելուց հետո ի վիճակի չեմ եղել ժամկետը լրանալուց անմիջապես հետո ներկայանալ գրասենյակ` ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալու նպատակով: Հետագայում դիմելով նոտարական գրասենյակ, նոտարն ինձ մերժում է տրամադրել ժառանգության իրավունքի վկայագիր` …

կարդալ ավելին

Պահանջել է 8 տարի

26.10.2010

Վեց ամիս առաջ Ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի գործով մեղադրող կողմը երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պահանջել է գործով գլխավոր մեղադրյալին` Չարենցավանի բաժնի քրեական բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանին, 8 տարվա ազատազրկման դատապարտել: Հարությունյանը, ով չի ընդունում իր մեղքը, մեղադրվում է Վահան Խալաֆյանին ծեծի ենթարկելու մեջ, ինչը հանգեցրել է ինքնասպանության: Մեղադրող կողմը …

կարդալ ավելին

Նաեւ ռազմաբազաներում

26.10.2010

Հոկտեմբերի 23-ին, ժամը 17։00-ին, Գյումրիում տեղակայված ՌԴ մի զորամասից Ոստիկանության Էրեբունու բաժնում գրություն է ստացվել, որ ժամը 09։39-ին ՌԴ սահմանապահ վարչության վերակարգի հանգստի սենյակներից մեկում հայտնաբերվել են նույն զորամասի պայմանագրային զինծառայողներ` ՌԴ քաղաքացիներ, 1983թ. ծնված Արմեն Զախարյանի եւ 1971թ. ծնված Արթուր Ենոքյանի դիակները` կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: Հանգամանքները պարզվում են: Քննությունը վարում է ՌԴ դատախազությանը կից …

կարդալ ավելին

Թանկացումների նոր ալիք է սպասվում

26.10.2010

Այս օրերին երեւանյան շուկաները նմանվել են թանգարանների: Ապրանքներն այն աստիճան են թանկացել, որ գնորդներից շատերը բավարարվում են միայն ցուցանակները նայելով: «Մարդիկ ուղղակի ապշած են: Էս մեր ղեկավարությունն ի՞նչ ա ուզում: Վարչապետի ելույթից հետո՝ դե էն պանրագործության մասին, պանրի գները ռեզկի բարձրացել են: Պանիրն էր մնում, էդ էլ թանկացրեցին: Ավելի լավ ա՝ վարչապետն էլ ելույթ չունենա»,- …

կարդալ ավելին

Ռուդիկ Հյուսնունցը «քցել» է քաղաքացուն

26.10.2010

«Լեռնային Ղարաբաղում իշխանություն չկա, կա բանդա, որը երկիրը կառավարում է մաֆիայի օրենքներով: Իշխում են մի քանի կրիմինալներ, որոնք եթե ուզեն` թույլ կտան մտնես Ղարաբաղ, իսկ եթե ոչ, ուրեմն` գլխիդ կսարքեն կնստացնեն կամ էլ խփել կտան»,- ասում է Ղարաբաղյան պատերազմի մասնակից Կամո Աթալյանը, ում մուտքը Ղարաբաղ խստիվ արգելված է ԼՂՀ ԱԺ փոխնախագահ, այժմ` պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցի …

կարդալ ավելին

Ինքնամասնակիացում

26.10.2010

ՀՀ կառավարությունը կոալիցիոն երեք` ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների հետ մի զավեշտալի առաջարկություն է ներկայացրել չարչրկված` «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծում: Խնդիրն այս պարագայում օրենսդրական փոփոխությունները չեն, այլ այդ փոփոխությունների մասին Կառավարության եւ կոալիցիոն երեք խմբակցությունների եզրակացությունը: ԱԺ-ում շրջանառության մեջ դրված այս առաջարկությունների ամփոփաթերթիկում եզրակացության հատվածում նշված …

կարդալ ավելին

Փակում են կայքերը

26.10.2010

Մի քանի գերմանական ընկերություններ որոշել են իրենց աշխատակիցների համակարգիչներում արգելափակել Facebook սոցիալական ցանցը, ինչպես նաեւ միկրոբլոգային Twitter կայքն ու Youtube պորտալը: Այս կայքերը արգելափակող ընկերությունների թվում են Daimler, Volkswagen, Porsche ընկերությունները, Kommerce Bank դրամատունը: Ընկերություններն իրենց որոշումը պատճառաբանում են հակերային հարձակումներից եւ տեղեկատվության հնարավոր արտահոսքից պաշտպանվելու անհրաժեշտությամբ:

կարդալ ավելին

Բռնել են-1

26.10.2010

Հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Երեւան-Մոսկվա չվերթով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման եւս մեկ փորձ: «Զվարթնոց» օդանավակայանում օտարերկրյա քաղաքացու ուղեբեռի կրկնակի զննությամբ հայտնաբերվել է 1կգ 984 գրամ քաշով «մետամֆետամին» տեսակի ծանր թմրամիջոց, որը չորս կողմից փակված պլաստմասսե երկու շերտաթիթեղների մեջ թաքցված էր համակարգչի պայուսակի աստառում: Դեպքի առթիվ հարուցվել …

կարդալ ավելին

Բռնել են-2

26.10.2010

Հոկտեմբերի 20-ին օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից կասեցվել է ամուսիններ` Կարապետ Կարախանյանի եւ Սուսաննա Մակարյանի կողմից ժամկետանց գարեջրերի եւ բնական հյութերի իրացման փորձ: Վերջիններս իրենց ավտոմեքենայով, Երեւանում գործող «Լունա» գիշերային ակումբ հետագա իրացման նպատակով տեղափոխել են մեկ տարով ժամկետանց մոտ 700 հատ «Սլավուտիչ» տեսակի գարեջուր եւ 15 հատ «Սանդորա» բնական հյութ: Նախնական …

կարդալ ավելին

Միգրանտների դեմ

26.10.2010

Եվրամիությունը Հունաստան է ուղարկում մասնագետների խումբ` օգնելու այդ երկրին պայքարելու Թուրքիայից ժամանող ապօրինի միգրանտների դեմ պայքարում: Կիրակի օրը Եվրահանձնաժողովի ներքին քաղաքականության հարցերի համակարգող Սեսիլիա Մալմսրյոմը հայտարարել է, որ Եվրամիության արագ արձագանքման Frontex խումբը Հունաստան է ժամանում այդ երկրի իշխանությունների խնդրանքով: Նա նշել է, որ վերջին շրջանում Թուրքիայից ապօրինի ներգաղթողների հոսքը ահագնացող չափերի է հասել, եւ …

կարդալ ավելին

Միայն հայ բարեկամները

26.10.2010

«Իմ կողքին մնացել են միայն հարազատ հայ բարեկամներս»,- գրել է Մերձդնեստրում անազատության մեջ գտնվող հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը: Դիմումում, որը տարածվել է իր իսկ խնդրանքով, հայազգի լրագրողը արտահայտում է իր հիասթափությունը Մոլդովայի տեղեկատվության եւ անվտանգության ծառայությունից, Մոլդովայի քաղաքական կուսակցություններից, Մերձդնեստրի լրագրողներից` իրեն աջակցություն չցուցաբերելու համար: «Ինչպես եւ մտածում էի, իմ կողքին մնացել են միայն հարազատ …

կարդալ ավելին

Զորակոչի մասին

26.10.2010

Երեկ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խիստ ցուցումներ է տվել աշնանային զորակոչի գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու, նախկինում ի հայտ բերված թերացումները բացառելու, ժողովրդավարական վերահսկման եւ բավարար թափանցիկություն ապահովելու համար: Գարնանային զորակոչի ամփոփման եւ աշնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքներն ընդհանուր առմամբ գնահատելով բավարար` Սեյրան Օհանյանը խոսել է աշնանային զորակոչի ընթացքի վերահսկման լրացուցիչ …

կարդալ ավելին

Կա՛մ…, կա՛մ…

26.10.2010

«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչով դիմում է պատգամավորներին: Հաղորդագրությունում ասվում է. «Անցած վեց ամիսների ընթացքում, երբ առաջ քաշվեց «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, բյուրեղացան մի շարք գործընթացներ, որոնք հերթական անգամ ապացուցեցին` մեր կրթական համակարգը բազմաթիվ խնդիրներ ունի: Սակայն այս ժամանակահատվածը մեզ նաեւ ցույց տվեց, որ կրթական …

կարդալ ավելին

Դադարեցրել է

23.10.2010

Հոկտեմբերի 20-ին Երեւանի Կոմիտասի անվան այգու Պանթեոնում հացադուլ սկսած գրող, հրապարակախոս Վահրամ Թաթիկյանը երեկ դադարեցրել է հացադուլը` ասելով, որ իր պահանջները բավարարվել են: Նա խոստացել է առաջիկայում այս թեմայով տեղեկատվություն տարածել: Հիշեցնենք, որ նա պահանջում էր դադարեցնել այդ տարածքում դելֆինարիայի կառուցման աշխատանքները:

կարդալ ավելին