հասարակություն

Դեպարդյեն` Ղարաբաղին

23.11.2010

Հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն կոչ է արել նվիրատվություններ կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքի ժամանակ` Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին օգնելու նպատակով: Տեսանյութը տեղադրված է «YouTube» կայքում: Հիշեցնենք, որ դերասանը Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի հրավերով այս տարվա սեպտեմբերին այցելել էր Հայաստան, հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Նշենք նաեւ, որ 2009 թ. Ֆրանսիայից կատարվել էր 1.3 մլն եվրոյի …

կարդալ ավելին

Պոչամբարից` Ողջի

23.11.2010

ՀՀ բնապահպանության նախարարության, Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինն ահազանգ է ստացել, որ վթարվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատար խողովակը, ինչի հետեւանքով կեղտաջրերը հոսում են Ողջի գետ: Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից: Տարածքային բաժնի տեսուչները մեկնել են դեպքի վայր եւ պարզել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատար խողովակի հատակային մասը 36մմ-ով ճեղքվել է: Այդ …

կարդալ ավելին

Սպանություն

20.11.2010

Հայաստանի բանակում զինծառայողի մահվան նոր դեպք է արձանագրվել: ՊՆ Քննչական վարչությունից «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել են, որ նոյեմբերի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում հրազենային վիրավորումից մահացել է Արմավիրի զինկոմիսարիատից զորակոչված ժամկետային զինծառայող, 23-ամյա Ռոբերտ Ավետիսյանը: Նա զորակոչվել է 2009թ. աշնանը` բուհն ավարտելուց հետո. Երեւանի ագրարային համալսարանի շրջանավարտ էր: Դեպքի առիթով հարուցվել է քրգործ` դիտավորյալ …

կարդալ ավելին

Դադարեցվել է

20.11.2010

Օրեր առաջ Երեւանի Նոր Նորք թաղամասի Գայի պողոտայի թիվ 31 շենքի հարեւանությամբ գտնվող «Վիշապների կոթողներ» այգում դադարեցվել է շինարարությունը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին այգում ծառահատումներ էին սկսվել` այդ տարածքում բազմաբնակարան շենք կառուցելու համար: Այգու ոչնչացման հեռանկարը բողոքի մեծ ալիք էր առաջացրել Նոր Նորքի բնակիչների շրջանում: Նշյալ այգու տարածքը սեփականության իրավունքով ձեռք էր բերել ՀՀ քաղաքացի …

կարդալ ավելին

Ափիոն տեսակի թմրամիջոցները ՀՀ ներկրվում են հարեւան երկրներից

20.11.2010

– Վերջին տարիներին Հայաստանում թմրամոլության երիտասարդացում է նկատվում: Ո՞րն է ՀՀ Ոստիկանության` թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հիմնական, այսպես ասած, գիծը: – Արդի ժամանակաշրջանում թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը սոցիալական ամենասուր հիմնախնդիրներից է: Պատահական չէ, որ ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում, գործուն միջոցներ են ձեռնարկվում այս վտանգավոր երեւույթի դեմ հավուր պատշաճի, շարունակական պայքար մղելու ուղղությամբ: …

կարդալ ավելին

Պայքար հողմաղացների եւ կոռուպցիայի դեմ

20.11.2010

Կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերը պարբերաբար թարմացվում են, քանի որ նախկին մեթոդներից եւ ոչ մեկն իրեն այնպես էլ չի արդարացրել, եւ անհրաժեշտություն է առաջանում կազմել կոռուպցիան արմատախիլ անելու հերթական ծրագիրը: Առաջարկվում է խստացնել օրենսդրությունը, փոխել կառավարման կարգը, բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձը: Սակայն դարձյալ ապարդյուն: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար նախ անհրաժեշտ է հասկանալ` ի վերջո, ի՞նչ է …

կարդալ ավելին

«Եկել եմ Հայաստան՝ օրենքով ապրելու»,- ասում է «Վերադարձ» գրքի հեղինակ Վահան Ջանոյանը

20.11.2010

Մասնագիտությամբ տնտեսագետ եւ էներգետիկ Վահան Ջանոյանն ինքն իրեն համարում է ոչ թե սփյուռքահայ, այլ` համաշխարհային մարդ, որը մոլորակի տարբեր հարթություններում դեգերելով՝ վերջապես սեր է գտել: Զարմանալի անձնավորություն է. խոսքերի ջերմությունը, աչքերի փայլն ու անկեղծ ժպիտը մատնում են, որ նա անսահման երջանիկ է: Մեզ մոտ հայրենիքի թեման այնքան է անտեղի «մսխվել», որ շատերս չենք հավատում մարդու …

կարդալ ավելին

Ավելորդը

18.11.2010

Նոյեմբերի սկզբին բարեբախտություն ունեցա մի քանի օր անցկացնել Կանարյան կղզիներից մեկում` Գրան Կանարիայում: Չորս կողմից Ատլանտյան օվկիանոսի ամառ-ձմեռ տաք ջրերով ողողված կղզին իսկական դրախտ էր: 30 աստիճան Ցելսիուսից բարձր ջերմաստիճան, տրոպիկական բուսականություն, մաքուր օդ, բարեկիրթ եվրոպացիներ, կակադուների երամներ: Սակայն այդ մասին գրվել է` վաղուց եւ մանրամասն: Կղզում հայտնվելուց հետո բնավ չեմ փորձել որեւէ հայ փնտրել, …

կարդալ ավելին

Մրցանակ Մանանային

18.11.2010

Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի հիմնադրամի ղեկավար Միխայիլ Շվիդկոյը երեկ ՁնՂԼ մրցանակ է հանձնել լրագրող Մանանա Ասլամազյանին՝ «Ռուսական հեռուստատեսությունում անձնական ավանդի համար» անվանակարգում: Հիշեցնենք, որ Ասլամազյանը, մաքսատանը տեղի ունեցած միջադեպից հետո, ստիպված էր լքել Ռուսաստանը, իսկ նրա գլխավորած «Ինտերնյուզ» կազմակերպությունը, որը տարածաշրջանի լրագրողների համար ազատ լրագրության դասընթացներ էր կազմակերպում, փակվել էր: Մրցանակի հանձնումը տեղի է ունեցել Մոսկվայի …

կարդալ ավելին

«Ուր մտնում ես՝ կաշառք են ուզում, էսպիսի բան չեմ տեսել»,- ասում է հիասթափված գործարարը

18.11.2010

Թեհրանահայ Թորոս Սիմոնյանը լինելով ՀՀ քաղաքացի՝ 2005թ. Հայաստան այցելության ժամանակ որոշել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում հողատարածք գնել: Երկար տարիներ բնակվել է ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում: Վերջին տարիներին բնակություն է հաստատել Թեհրանում: Քաջատեղյակ լինելով տարբեր երկրների օրենքներին եւ արդարադատության համակարգերին, կասկած անգամ չի ունեցել, որ Հայաստանում գործարք կատարելիս կարող են խարդախության ճանապարհով տիրանալ իր ունեցվածքին: …

կարդալ ավելին

23-ամյա մարդասպանը բուժվել էր Սեւանի հոգեբուժարանում

18.11.2010

«Նոյեմբերի 8-ի ժամը 15:00-16:00-ի կողմերն էր, շենք էի մտնում, մեկ էլ տեսա՝ Արմանը կիսամերկ, շնչակտուր պադյեզդից ուզում ա դուրս գա: Վախեցա: Դաժե չմտածեցի, որ ինչ-որ բան է եղել…»,- շենքի ետնամասում պատմեց Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Նալբանդյան 33 շենքի բնակիչներից մեկը: Այդ օրը կատարված դեպքը ցնցել է ոչ միայն Սեւանի բնակիչներին, հարեւաններին, հարակից շենքի բնակիչներին, այլեւ …

կարդալ ավելին

Տունը վաճառել, «քցել» են ծերանոց

18.11.2010

Նկարում պատկերված 78-ամյա հիվանդ ծերունուն՝ կինը` Աշխեն Մարգարյանն այս տարվա ապրիլ ամսին առաջարկել է հիվանդանոց գնալ եւ բուժօգնություն ստանալ, քանի որ նա միկրոինֆարկտ ստանալուց հետո բժշկական զննության չի ենթարկվել: «Ասեց` գնում ենք Հանրապետական հիվանդանոց, որ քեզ պառկացնեմ, բուժում ստանաս: Հասանք Բանգլադեշ, հետո՝ 4-րդ գյուղ: Մտածեցի ուրիշ ճանապարհով է տանում: Մտանք հիվանդանոցի պես շենք, գլխի չընկա: …

կարդալ ավելին

Այգին ոչնչացնում են

18.11.2010

Երեկ Երեւանի Նոր Նորք թաղամասի Գայի փողոցի 31 շենքի հարեւանությամբ գտնվող Վիշապների այգում սկսվել է նոր «ծառասպանություն»: Տեղի բնակիչների փոխանցմամբ՝ այգու տեղում որոշել են 18 հարկանի շենք կառուցել: Բնակիչները տեղյակ չեն, թե ովքեր են լծվել 1970-ական թթ. ստեղծված այգու ոչնչացման աշխատանքներին: Ըստ նրանց՝ շենքի կառուցման համար 150 ծառ կտրելու են: «Իշխանությունները ժողովրդին հիմարի տեղ են …

կարդալ ավելին

Իրավաբանի անկյուն

18.11.2010

Հարց 2008թ. դիմել եմ նոտարական գրասենյակ՝ օրենքով սահմանված կարգով, որպես առաջին հերթի ժառանգ հորս սեփականության իրավունքով պատկանող ք. Երեւան, Նորքի փողոցում գտնվող տունը ժառանգելու նպատակով: Սակայն նոտարական գրասենյակը հրաժարվեց ընդունել ժառանգությունն ընդունելու մասին իմ դիմումը հետեւյալ պատճառաբանությամբ. համաձայն վերը նշված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի (տրված՝ 31.10.1997թ.-ին) հորս ազգանունը սխալմամբ է գրվել: Մասնավորապես, Գ. …

կարդալ ավելին

«Հայաստանը վերածնված չէ»

18.11.2010

«Միավորման ցանկացած գաղափար լավ է այնպիսի մասնատված ազգի համար, ինչպիսին հայերն են»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ` խոսելով «Հայաստան» hամահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի մասին, հայտարարել է ռեժիսոր Տիգրան Քեոսայանը: Նրա կարծիքով, ողջ հարցը բացառապես վստահությունն, երաշխիքը, պարզությունը, հավաքված միջոցներն ու ջանքերը ճիշտ իրացնելը. «Պետք է այն ամենը, ինչը կծառայի Հայաստանի վերածննդի գաղափարին: Եկեք անկեղծ լինենք. …

կարդալ ավելին

Ինքնասպանության փորձ

18.11.2010

Հադրութի զորամասի պայմանագրային զինծառայող, ԼՂՀ քաղաքացի Դավիթ Ֆրունզեի Մելքոնյանը չի մահացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը: Ըստ նրա` Մելքոնյանը գիտակցության է եկել եւ ներկա պահին Երեւանի կայազորի հոսպիտալում է: Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` Դ.Մելքոնյանի կյանքը չէր հաջողվել փրկել, քանի որ «նրա …

կարդալ ավելին

Հացի խնդիրը շարունակվում է

16.11.2010

Ամիսներ առաջ Գյումրիի կենտրոնական շուկայի մոտ ուշադրություն գրավեց մի վարորդ-առեւտրական, ով հաց էր վաճառում ավտոմեքենայի բեռնախցիկում: Նկատելով բեռնախցիկ-խանութի մոտ գոյացած հերթը՝ մոտեցա վաճառողին: Վերջինս նախ՝ շտապ-շտապ հետաքրքրվեց, թե քանի հաց է անհրաժեշտ, ապա քիչ անց, իմանալով լրագրող լինելուս մասին, խնդրեց չլուսանկարել: Տղամարդը մեքենայի դռները փակելով՝ սկսեց պատմել իր վաճառած հացի մասին: Ըստ նրա՝ ի տարբերություն …

կարդալ ավելին

ԱԱԾ-ն հաստատել է

16.11.2010

Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է այն տեղեկությունը, որ նոյեմբերի 14-ին Դավիթ Անհաղթի փողոցում վթարի ենթարկված Nissan Maxima-ն պատկանում է ԱԱԾ-ին: ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանի խոսքով` այն սպասարկում է Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Դավիթ Անհաղթի փողոցում իրար են բախվել Nissan Maxima եւ Audi մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով երկու քաղաքացիներ` տարբեր աստիճանի …

կարդալ ավելին

Վթարներն ավելանալու են

16.11.2010

«Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը երեկ դժգոհել է պարտադիր ավտոապահովագրության համակարգի ներդրումից` ասելով, թե դա վարորդների համար անսպասելի էր: Թեեւ օրենքն ընդունված է, սակայն, ըստ նրա` տեսանելի չէ այն քարոզչական աշխատանքը, որը պետք է տարվեր վարորդների իրազեկվածության աստիճանը բարձրացնելու համար: Ըստ օրենքի` պետք է պարտադիր ապահովագրվեն բոլոր հաշվառված ավտոմեքենաները: Սակայն կան մարդիկ, …

կարդալ ավելին

Ի՞նչ մեղավոր են երեխաները

16.11.2010

Անծանոթ մի կին հեռաձայնելով ինձ՝ խնդրում է, որ այցելեմ իրենց ու ծանոթանալով իր ընտանիքի կենսապայմաններին` թերթում հրապարակում տպագրեմ: Ասում է` «Շատ վատ ենք ապրում, գիտենք, որ մեր նման մարդկանց նկարում, օգնում եք: Երեխեքս սովամահ են լինում, էլ չենք դիմանում, ի՞նչ կլինի վաղը գաքգ»: Կնոջ անունն Անուշ էգ Շատ երկար բացատրում է Քանաքեռում գտնվող այն թաղամասը, …

կարդալ ավելին