Պոչամբարից` Ողջի

23/11/2010

ՀՀ բնապահպանության նախարարության, Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինն ահազանգ է ստացել, որ վթարվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատար խողովակը, ինչի հետեւանքով կեղտաջրերը հոսում են Ողջի գետ: Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից: Տարածքային բաժնի տեսուչները մեկնել են դեպքի վայր եւ պարզել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատար խողովակի հատակային մասը 36մմ-ով ճեղքվել է: Այդ ընթացքում մոտ 50 տոննա ապարախյուս հոսել է Ողջի գետ, կախյալ նյութերն, ըստ լաբորատոր ֆիզիկաքիմիական հետազոտության, կազմում են 9990 միլիգրամ լիտր: Վթարից անմիջապես հետո ձեռնարկվել են վերանորոգման աշխատանքներ` փակվել է պոչատարը, հոսքաջրերի ուղղությունը տեղափոխելով պահեստային պոչատար, ինչից հետո վերականգնել են ճեղքված հատվածը: Հաշվարկվել է բնությանը, հասցված վնասը, ինչը կազմել է 650.000 դրամ, եւ կայացվել է 100 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Վթարն ամբողջությամբ վերացված է, գործում է նախկին պոչամբարը։