հասարակություն

Վիրտուալ իրազեկում

02.12.2010

Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս առիթով աշխարհում ահագին տարօրինակ բաներ են կատարվում: «Մեղքի մայրաքաղաքի» համբավ ունեցող Հոլիվուդում աստղերը որոշել են բարեգործություն անել: Նրանք մտադիր են 1 մլն դոլար գումար հավաքել հիվանդ մանկահասակ երեխաներին օգնելու համար: Ազնիվ մղում է: Ըստ Առողջապահության միջազգային կազմակերպության` աշխարհում այդ հիվանդությամբ վարակված մինչեւ 5 տարեկան 5 մլն …

կարդալ ավելին

Մեծ Պարնիում երեխաները ցրտահարվում եւ մահանում են

02.12.2010

Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղը գտնվում է Սպիտակ քաղաքից 20կմ հեռավորության վրա, որտեղ գրանցված է մոտ 1500 տնտեսություն: Երկրաշարժի էպիկենտրոն համարվող Նալբանդ գյուղին հարակից Մեծ Պարնին նույնքան անշունչ ու անկենդան է, որքան 1988-ին էր: Գյուղի միակ դպրոցի տվյալներով` տարեկան մոտ 14-15 սաների ընտանիքներ հեռանում են Մեծ Պարնիից. շատերը մեկնում են Ռուսաստան, իսկ ոմանք էլ` Հայաստանի …

կարդալ ավելին

«Մահճակալներով սննդի օբյեկտները շատանում են»

02.12.2010

Հարցազրույց ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ (Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն) Թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանի հետ – Ե՞րբ է արձանագրվել թրաֆիկինգի առաջին դեպքը Հայաստանում: – Հայաստանում թրաֆիկինգ հասկացությունը սկսեց կիրառվել 2000թ., երբ ընդունվեց ՄԱԿ-ի անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան` լրացնող երկու արձանագրություններով, որոնցից մասնավորապես Պալերմոյի արձանագրությունը վերաբերում է մարդկանց, հատկապես …

կարդալ ավելին

Իրավաբանի անկյուն

02.12.2010

Հարց 1996-2005 թվականը ներառյալ աշխատել եմ մի ընկերությունում որպես հաշվապահ: Վերջին երեք տարիների ընթացքում բարեխիղճ աշխատելով նշված ընկերությունում` չեմ ստացել աշխատավարձ, եւ չի կատարվել վերջնահաշվարկ, որը կազմում է 800.000 ՀՀ դրամ: Ելնելով այն հանգամանքից, որ գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը եւ կատարել վերջնահաշվարկ, ես ստիպված էի իմ նախաձեռնությամբ լուծել իմ աշխատանքային պայմանագիրը եւ դուրս գալ …

կարդալ ավելին

Մայր ու աղջիկ ծերունուն փողոց են նետել

02.12.2010

«168 Ժամ»-ի նախորդ համարներից մեկում տպագրված «Տունը վաճառել, «քցել» են ծերանոց» հոդվածով ներկայացրել էինք 78-ամյա Ռաֆիկ Ռուստամյանի հետ կատարված ցավոտ պատմությունը: Հիշեցնենք, որ 2001թ. նա ամուսնացել է Աշխեն Մարգարյանի հետ, այնուհետեւ, ըստ իր պատմածի` կինը խարդախության ճանապարհով, կեղծ փաստաթղթեր շրջանառելով, առանց իր գիտության վաճառել է իր բնակարանը: Ամիսներ առաջ Աշխենն ամուսնուն խաբել է, թե` «գնում …

կարդալ ավելին

Վիճակը ծանր է

02.12.2010

Երեքշաբթի օրը Երեւանի Ազատության պողոտայի եւ Ն.Զարյան փողոցի խաչմերուկին հարակից տարածքում գտնվող կամրջակի վրայից դատարկ ջրավազանը պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, քաղաքացիների ուժերով մարմնական վնասվածքներով ջրավազանից դուրս է բերվել 1985թ. ծնված Էրիկ Դիեւյանը եւ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական …

կարդալ ավելին

«Գազելը» շուռ է եկել

02.12.2010

Երեկ առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում, «Մարմարի աշխարհ» խանութի դիմաց միմյանց են բախվել «Գազել» մակնիշի 304 ՍՕ 64 համարանիշի բեռնատարն ու «Տոյոտա Ռավ-4» մակնիշի 13 ԼՍ 693 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` բախման հետեւանքով բեռնատար «Գազելը» շրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների, զոհեր եւ վիրավորներ չկան: Բեռնատար «Գազել» ավտոմեքենան, որը պատկանում …

կարդալ ավելին

Այրվել է անասնակերը

02.12.2010

Դեկտեմբերի 1-ին, ժամը 03:03-ին հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գառնի գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:55-ին, մարվել` 05:55-ին: Այրվել են Հ. Հակոբյանին պատկանող տան բակում պահեստավորած 400 հակ անասնակեր, Թ. Փոթեյանին պատկանող անասնագոմում պահեստավորած 200 հակ անասնակեր եւ հացատան 50 քմ մակերեսով տանիքը:

կարդալ ավելին

Կենտրոնում ջուր չի լինի

02.12.2010

Դեկտեմբերի 3-ին, ժամը 10:00-ից մինչեւ դեկտեմբերի 4-ի ժամը 07:00-ն դադարեցվելու է Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության, Տպագրիչների, Մ.Մկրտչյան, Մոսկովյան, Նալբանդյան, Բայրոն, Խանջյան փողոցների, Տերյան փ. 19-62, Սայաթ-Նովա պ. 1-33, Աբովյան փ. 1-23 եւ 2-36, Թումանյան փ. 1-32, Պուշկինի փ. 1-10, Վարդանանց փ. 1-16, Տ.Մեծ պ. 1-12 համարների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: «Երեւան ջուր» ընկերությունից հայտնում են, …

կարդալ ավելին

Կտարածվի մոտ 1300 կալանավորի վրա

30.11.2010

Մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունն արդեն ԱԺ է ուղարկել «Քրեական օրենսգրքում նախատեսած փոփոխությունների ու լրացումների մասին» օրինագիծը: Կառավարությունն իր այդ նախագիծը սեպտեմբերին հետ էր տարել փոփոխությունների ենթարկելու համար: Արդեն լրամշակված օրինագծի համաձայն՝ ՔՕ բազմաթիվ հոդվածներում պետք է փոփոխություններ կատարվեն. հիմնականում մեղմացվելու են գործող պատժաչափերը: Մեր տեղեկություններով՝ այդ փոփոխություններն ազդելու են մոտ 1300 կալանավորների վրա, որոնց մի …

կարդալ ավելին

Առյուծը հոշոտել է

30.11.2010

Կիրակի օրը ժամը 17:30-ի սահմաններում, Ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցում մահացել է միկրոթաղամասի բնակիչ 21-ամյա Նվեր Էդիկի Սարգսյանը: Պարզել է, որ նա վնասվածքները ստացել է Հրազդան միկրոթաղամասում գտնվող գազանանոցում առյուծին կեր տալու ժամանակ: Հրազդանցիների փոխանցմամբ, առյուծին կերակրելու ժամանակ կենդանին հարձակվել է Ն. Սարգսյանի վրա եւ ամբողջովին քրքրել նրա ոտքը: Տուժածին շտապ տեղափոխել …

կարդալ ավելին

8 տարի

30.11.2010

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ Վահան Խալաֆյանի մահվան գործով դատավճիռ է կայացրել. Չարենցավանի ոստիկանության քրեական բաժնի նախկին պետ, գլխավոր ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Չարենցավանի ոստիկանության օպեր-լիազոր Մորես Հայրապետյանը դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման, իսկ օպեր-լիազորներ Գագիկ Դավթյանն ու Գարիկ Ղազարյանն անմեղ են ճանաչվել: Դատավճիռն ընթերցելիս դատարանի դահլիճում չի եղել …

կարդալ ավելին

Ուկրաինայից` Երեւան

30.11.2010

Երեւանի դելիֆինարիումի կառուցումն իրականացնում է «Ներում» ընկերությունը, որն ուկրաինական մի քանի դելֆինարիումների սեփականատերն է ու այնտեղ պաշտոնապես համարվել է օրինազանց ընկերություն։ Այժմ Ուկրաինայում մի քանի դատական պրոցեսներ են ընթանում «Ներումի» դեմ։ Խարկովում, Դնեպրոպետրովսկում, Լվովում գործող «Նեմո» դելֆինարիումները, որոնք պատկանում են «Ներումին», արդեն փակվել են։ Կիեւի դելֆինարիումի աշխատանքը կասեցվել է, եւ քննարկվում է դրա դեմոնտաժի հարցը։ …

կարդալ ավելին

Ինչո՞ւ մահացավ նորածինը

30.11.2010

Նոյեմբերի 27-ին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում (նախկին Հանրապետական հիվանդանոցն է) մահացավ 5 օրական նորածինը, ում մահվան պատճառները փոքրիկ տղայի ծնողները պայմանավորում էին բժիշկների անփութությամբ ու անգործությամբ: Ըստ նրանց՝ երեխան մահացել է թթվածնային քաղցի հետեւանքով: Ի պատասխան ծնողների՝ Պերինատոլոգիայի եւ գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը այս օրերին հայտարարեց, որ ճիշտ չէ պնդել՝ իբր երեխայի մահվան համար …

կարդալ ավելին

Շտապեք ապրել

30.11.2010

Երբ իրավապաշտպանները պաշտպանում են տարբեր աղանդների, սեռական փոքրամասնությունների իրավունքները` հիմնավորելով, թե յուրաքանչյուրն ինքն է ընտրում՝ կրոնական ո՛ր ուղղությունն է իրեն հարմար, որ յուրաքանչյուրի իրավունքն է ընտրել` ո՛ր սուբկուլտուրային է ցանկանում պատկանել, ում հետ ապրել, ոչ ոք չի վիճարկում: Սակայն, երբ երկու տղամարդ ամուսնանում են եւ ցանկանում են երեխա որդեգրել, արդեն խախտում են երեխայի իրավունքը: Սակայն …

կարդալ ավելին

Դելֆինները գալիս են Հայաստան

30.11.2010

Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգում դելֆինարիումի կառուցումը (որը թերեւս արդեն անկասելի փաստ է) տարատեսակ մեկնաբանությունների սկիզբ դրեց։ Երեւանի քաղաքապետարանը, որը նախաձեռնել է այս կոմերցիոն նախագիծը, ցանկանում է նոր ֆինանսական հոսքեր ապահովել այգի ու զվարճանքի վայրի շինարարությամբ հոգալ այգու բարեկարգման ծախսերը։ Իսկ բնապահպանները, որոշ հասարակական կազմակերպություններ ու անհատները փորձում են հասարակական բողոքի ալիք բարձրացնել՝ անպատեհ ու օրինախախտ …

կարդալ ավելին

Տաք ձմե՞ռ

30.11.2010

«Առաջիկա օրերին հանրապետությունը կշարունակի գտնվել արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցության ներքո: Դեռեւս առաջիկա 5 օրերին կշարունակվի պահպանվել պարզ, առանց տեղումների եւ բարձր ջերմային ֆոնով եղանակ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է ԱԻՆ Օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։ Դեկտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակից սկսած` օդի ջերմաստիճանը կսկսի նվազել: «Հայպետհիդրոմետում» կանխատեսում են, որ դեկտեմբերին ջերմաստիճանը կլինի միջինին մոտ: …

կարդալ ավելին

Օմբուդսմենի մոտ

27.11.2010

Նախօրեին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդիպել է միջազգային կազմակերպությունների եւ Երեւանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Օմբուդսմենի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում Արմեն Հարությունյանը ներկայացրել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ իր գլխավորած աշխատանքային խմբի առաջարկները եւ «Հավաքների մասին» օրենքի նախագիծը:

կարդալ ավելին

«Սերժ Սարգսյանին ասա՝ էլ ուժ չունեմ ապրելու…»,- ասում է միայնակ թոշակառու Թամարա տատիկը

27.11.2010

73-ամյա Թամարա տատը պատերից բռնվելով, սեղաններին հենվելով՝ մտնում է խմբագրություն ու լաց լինելով ինձ ասում է. «Վերջին հույսս դուք եք, պիտի օգնեք` արդարության հասնենք»: Ամենուր նվաստացուցիչ վերաբերմունքի արժանանալով` Թամարա տատի մեջ այնքան վիրավորանք է կուտակվել, որ անգամ չի կարողանում բացատրել, թե ինչ հարցում պիտի արդարության հասնենք: Ծեր կնոջ նյարդերն այնքան լարված են, որ որեւէ բառ …

կարդալ ավելին

Վաճառվող հայը վտանգավոր է առողջության համար

27.11.2010

Մինչ վերջերս բոլորս մի տեսակ ինքնագոհությամբ էինք խոսում այսօրվա հացի որակի, հացատեսականիի բազմազանության մասին: Որպես կանոն՝ իրավիճակը համեմատում էինք 1992-94թթ. պատերազմական տարիներին կիսահում թխված հացի հետ, որտեղ երբեմն կարելի էր գտնել թելի կտորտանքներ, 10 կամ 20 լումայանոց մետաղադրամներ եւ այլն: Մինչդեռ պարզվում է՝ «գեղեցկադեմ», «ախորժաբեր» հացը մեծ վտանգ է ներկայացնում բոլորիս առողջության համար: Հայաստան են …

կարդալ ավելին