«Հայպետհիդրոմետի» Օպերատիվ հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն «Ա1+»-ին հայտնել է, որ առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նրա խոսքով` օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կիջնի: Դեկտեմբերի 14-ին Արարատյան դաշտավայրում սպասվում է 12-ից 13 աստիճան տաքություն, Արարատյան դաշտավայրի ցածրադիր վայրերում՝ 4, իսկ լեռնային շրջաններում՝ 7-12 աստիճան ցուրտ:
կարդալ ավելինԴեկտեմբերի 11-ին, ժամը 19:40-ին, Ոստիկանության Նոր Նորքի բաժնում քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի 2 շենքի մի բնակարանից օգնության կանչեր են լսվում: Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ` դեպքի վայր մեկնած Ոստիկանության եւ ՀՀ ԱԻՆ հատուկ փրկարար ջոկատի ծառայողները կոտրել են մուտքի դռան փականը, եւ ոստիկանները հիշյալ բնակարանից բերման են ենթարկել 42-ամյա Արթուր Ա.-ին: Պարզվել է, …
կարդալ ավելինԵրեկ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների դերն ու նշանակությունը ՀՀ իրավական համակարգում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական գիտաժողովի եզրափակիչ՝ բանավոր փուլը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ 1950թ. 423 (V) բանաձեւի համաձայն, բոլոր պետություններին եւ շահագրգիռ կազմակերպություններին կոչ արեց դեկտեմբերի 10-ը նշել որպես Մարդու իրավունքների օր: Այդ օրը նշանավորում է …
կարդալ ավելինՓոքրամարմին, մրից սեւացած Արմենն իր ձեռքերով կացնով կոտրատած ձմեռվա փայտը կոկիկ դասավորում է: Նա ողջ մարմնով ճկվել է իրենց տնակից մի ոտնաչափ այն կողմ գտնվող խորդանոցում ու փայտերը դասավորելու աշխատանքի մեջ խորացած` չի էլ նկատում ուրիշների ներկայությունը: Խորդանոցը ճիշտ նույն շան բնի նման շինություն է, որտեղ պարբերաբար հորն օգնության են գալիս չորս մանկահասակ երեխաները: Տնակի …
կարդալ ավելինԵթե Երեւանում համերգ չտար աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն, եւ եթե Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը լիներ դասական երաժշտության երկրպագու, տենորի համերգին ներկայանար անձամբ, այս պատմությունը չէր լինի: Վաղուց արդեն մոռացվել էր նրա թիկնապահների կողմից որդուն վիրավորած դասընկերոջ հրապարակային ծեծը: Արդեն քչերն են հիշում մեր մյուս օլիգարխի` Լեւոն Սարգսյանի թիկնապահների կողմից «Օդնոկլասսնիկ» սրճարանում տեղի ունեցած երկու երեխաների …
կարդալ ավելին«Մեզ համար ամենակարեւորն այն է, որ մեր բնակիչները կարողանան աշխատել այդ գործարանում: Շորժայի տարածքում հումք կա, հիմնականում քրոմի, որ պետք է վերաարտադրեն»,- օրեր առաջ Ճամբարակի քաղաքապետարանում «միամիտ» ասաց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը: Ըստ նրա՝ գործարանը, որը դեռ չի աշխատում, վերամշակում է իրականացնելու: Քաղաքապետը, թերեւս, տեղյակ չէ, որ Շորժայի դունիտ-պերոդոտիտների հանքավայրի շահագործումն իրականացնող «Գեգամետ պլյուս» ՓԲԸ-ի …
կարդալ ավելինԼոռու մարզի Վանաձոր քաղաքի Լենինգրադյան կոչվող տնակային թաղամասը կարծես Երեւանի Նուբարաշենի աղբավայրը լինի: Բացառությամբ այն բանի, որ այստեղ շներ են թափառում, իսկ այնտեղ` արդեն 20 տարի մարդիկ են ապրում: Քսան տարին շատերին զրկել է մարդկային կերպարանքից ու թաղամասի արահետներով «ճոճվելով» քայլող, քթի տակ փնթփնթացող, չարացած, տառապած հայացքներով մարդիկ ավելի շատ նման են ուրվականների: Թիթեղյա «դոմիկների» …
կարդալ ավելինՕրերս «168 Ժամ» թերթի խմբագրությունն ահազանգ է ստացել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից (ք/հ): «Նուբարաշեն» ք/հ-ից այդ հաստատություն տեղափոխված 4 տարի 3 ամսվա ազատազրկման դատապարտված Մհեր Բաղդասարյանը մեզ տեղեկացրեց, որ հիմնարկի վարչակազմը հացադուլ հայտարարելու իր դիմումներին չի արձագանքում: «Դիմումներս չեն ընդունում, հետ են տալիս, բայց ես ըստ օրենքի իրավունք ունեմ իմ ոտնահարված իրավունքների …
կարդալ ավելինՀարց Հարուցված կատարողական վարույթում ես հանդիսանում եմ պահանջատեր: Կատարողական գործողությունների կատարման համար դատական ակտերի հարկադիր ծառայությունը ինձանից պահանջում է վճարել կատարողական ծախսերի կանխավճարը: Ինձ այժմ հետաքրքրում է, արդյոք ես՝ որպես պահանջատեր, պե՞տք է վճարեմ կատարողական ծախսերի կանխավճարը: Լեւոնք. Երեւան Պատասխան Հարգելի՛ ընթերցող, համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի՝ կատարողական գործողությունների կատարումն ապահովելու նպատակով …
կարդալ ավելին«168 Ժամ» թերթում հոկտեմբերի 19-ին լույս տեսած «Համարձակվել է Մայր Աթոռի դեմ դուրս գալ» հոդվածում իմ կողմից Ամենայն Հայոց կաթողիկոսին վերագրված արտահայտությունները, նրա հասցեին իմ կողմից ասված խոսքերը չէին համապատասխանում իրականությանը, որի համար Վեհափառ Հայրապետից ներողություն եմ խնդրում: Տիգրանուհի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ «Մեր Տունը» հ/կ նախագահ
կարդալ ավելինՄոսկվայում որոնում են 4 կովկասցիների, ովքեր դեկտեմբերի 4-ին դաժան ծեծի էին ենթարկել Մոսկվայի բժշկական համալսարանի ուսանող Միխայիլ Անտոնչիկին: Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել Միկլուխո-Մակլայի փողոցի վրա, անցած շաբաթ օրը, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն երեկ: Քննության տվյալներով, հարձակումը կատարվել էր Բուժհամալսարանի չորս ուսանողների վրա: Կովկասյան արտաքինով անձինք ոտքերով հարվածել էին ուանողներին եւ …
կարդալ ավելին«Wikileaks» կայքէջում տեղադրված հերթական փաստաթղթերից մեկը վկայում է այն մասին, որ Հայաստանում չկա որեւէ օբյեկտ, որը կենսական է ԱՄՆ-ի ազգային շահերի տեսանկյունից: Բանն այն է, որ «Wikileaks»-ը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում սփռված այն օբյեկտների ցանկը, որոնք, ամերիկացի դիվանագետների գնահատմամբ, կենսական են ամերիկյան ազգային շահերի տեսանկյունից: Ցանկն ընդգրկում է նավթամուղներ, տրանսպորտային, հեռահաղորդակցական հանգույցներ եւ այլ …
կարդալ ավելին«Մնաց 2 տարի, շտապեք օգտվել ՌԴ պետական ծրագրից»: Սա գովազդային տեքստ չէ, այլ ՌԴ նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի միգրացիոն քաղաքականությունն է, որն ուղղված է ոչ միայն «խոպանչիներին», այլեւ ԱՊՀ տարածաշրջանի մտավոր ներուժին: Արդեն որքան ժամանակ է` կատարյալ խառնաշփոթ է անգամ Հայաստանի վիզաների վարչությունում, որտեղ ջավախահայերի հսկայական հերթ է գոյացել: Վրաստանից Ռուսաստան մեկնելու դժվարությունների առջեւ կանգնած …
կարդալ ավելինԱմերիկյան դիվանագիտական գրագրության բացահայտումներին հաջորդեցին քննարկումները` բարոյակա՞ն էր դրանք հրապարակելը, թե՞ ոչ, որքանո՞վ են հավատ ներշնչում: Ամեն դեպքում, թեեւ «Wikileaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, բոլորին հայտնի է, որ նա այժմ գտնվում է Մեծ Բրիտանիայում, հայտնի են անգամ նրա հեռախոսահամարները: Սակայն իրավական տեսանկյունից կա խնդիր` բրիտանական իշխանությունները Ասսանժին ԱՄՆ-ին հանձնելու համար իրավական …
կարդալ ավելինԵրեկ առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Լեռնանիստի (Վերին Ախտա) գյուղապետարանից ահազանգել են Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն եւ հայտնել, որ սեփական տանը, կախվելու միջոցով, ինքնասպան է եղել նշված գյուղի բնակչուհի 74-ամյա Ամալյա Օհանի Գրիգորյանը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` գյուղ են մեկնել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցներն ու Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզային քննչական բաժնի …
կարդալ ավելինՓայտի ջերմությունից «եռացող» վառարանի կողքին կուչ եկած 16-ամյա Աննան մի տեսակ անհանգիստ, որոնող աչքերով զննում է իրենց տանը հավաքված հարեւաններին ու ինձ: Մերթընդմերթ կտրուկ շարժումներով վազում է հարակից սենյակ, այնուհետեւ վերադառնալով` աչքերով ինձ ինչ-որ բան է հասկացնում: Ուզում է խոսել ու ընտանիքի անդամների` իրեն հերթ չտալու վախից՝ անհամբեր սպասում է: Հարցնում եմ` «Ի՞նչ կա, Աննա, …
կարդալ ավելին9-ամյա Սամվելը երազում է այնպիսի տուն ունենալու մասին, որն անպայման կունենա քարե հաստ եւ ամուր պատեր: Հայացքը ջղաձգելով՝ ասում է, որ ցրտի դեմ պայքարելուց հոգնել է, դրա համար էլ օր ու գիշեր մտածում է տաքուկ անկյան մասին: Նա ընտանիքի չորս անչափահաս երեխաներից ավագն է ու երեւի այդ պատճառով է քույրերի, եղբոր դժվարությունների մասին պատմում մեծի …
կարդալ ավելինՀՀ գլխավոր դատախազությունը նախատեսում է վերաքննիչ բողոք ներկայացնել Չարենցավանի ոստիկանությունում Վահան Խալաֆյանի մահվան գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ: «Դատարանը բավարար չի համարել Ոստիկանության նույն բաժանմունքի ավագ օպեր-լիազորներ Գարիկ Դավթյանին եւ Գագիկ Ղազարյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասով առաջադրված մեղադրանքի ապացույցները եւ նրանց մասով կայացրել է արդարացման …
կարդալ ավելինԱԺ «Ժառանգություն» խմբակցությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքը: Երեկ «Ժառանգության» պատգամավորները հանդես են եկել նման օրենսդրական նախաձեռնությամբ: Ըստ պատգամավորների` օրենքը չի բխում Սահմանադրությունից, որով ամրագրված են ՀՀ տարածքում իրավական կարգավորման սկզբունքները եւ ՀՀ օրենսդրության իրավական հիմքը: «Անհրաժեշտ է կիրառել սահմանադրորեն ամրագրված այն դրույթը, ըստ որի` …
կարդալ ավելինՎանաձորի մարզի Մեծ Պարնի, ինչպես նաեւ՝ հարակից գյուղերում ընտանի թռչունների անհասկանալի հիվանդություն է տարածվել, որի պատճառով հավերն ու աքլորները մի քանի ժամվա ընթացքում սատկում են: Բնակիչների հավաստմամբ` ընտանիքներ կան, որոնք մեկ օրում 30-40 հատ սատկած հավ ու աքլոր են հայտնաբերել: Երեկ մենք ականատես եղանք նույն գյուղի բնակիչ Էլիզա Եղիկյանի հավաբնում տեղի ունեցածին. «Գյուղում հավ ու …
կարդալ ավելին