ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հայտնաբերել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մի քանի դեպք եւ կասեցրել դրանք: ՊԵԿ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ` Օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած համապատասխան միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի տաքսի ծառայություն` «Սիս տաքսի» անվանմամբ: Այն գործել է մայրաքաղաքի Խաղաղ Դոնի 1 հասցեի հարակից տարածքում, առանց համապատասխան լիցենզիայի եւ հարկային մարմիններում հաշվառվելու: Պարզվել է, որ ապօրինի …
կարդալ ավելինՀունվարի 21-ից «Արարատ» հեռուստաալիքը եթերում չէ, փոխարենը Հանրային հեռուստաընկերության երկրորդ ալիքով հեռարձակվում են «Շողակաթ» ՍՊԸ ստուդիայի պատրաստած հաղորդումները: Ալիքների նման վերադասավորումը (ավելի ճիշտ` «փոխանցումը») տեղի է ունեցել անաղմուկ ու առանց որեւէ պաշտոնական մեկնաբանության: Պարզապես մեկ օրվա ընթացքում «Արարատի» 44 աշխատակիցներին ասվել է, որ այսուհետ նրանք գործազուրկ են: Միակ պաշտոնական հայտարարությունը, որը տեղ է գտել մամուլում, …
կարդալ ավելինՀՀ Ազգային վիճակագրության ծառայության կողմից 2009թ. Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության արդյունքների մասին վիճակագրական զեկույցի հրապարակումն այնպիսի ցնցող պատկեր է ունեցել, որ նույնիսկ «Յունիսէֆ» միջազգային կազմակերպությունն է մտահոգություն հայտնել Հայաստանում մանկական աղքատության բարձր ցուցանիշների վերաբերյալ: Ուսումնասիրության արդյունքների համաձայն` 2009թ. Հայաստանում երեխաների 38.1 տոկոսն աղքատ է, մինչդեռ 4.5 տոկոսը` ծայրահեղ աղքատ: «Մանկական աղքատության մասին նոր տվյալները …
կարդալ ավելինՎատ լսողության պատճառով Անժիկ տատը փորձում է մարդկանց շուրթերի շարժումները որսալով հասկանալ, թե ինչ խոսակցություն է ծավալվում: Չի ընկալում… «Աշխարհի անց ու դարձից» ետ մնալու, ծերությանը հատուկ չլսելու բարդույթից բարկանում է: Երեխայի նման լուռ, անխոս ու խեղճացած հայացքն ուղղում է դեպի պատուհանը: Լարվում է, երբ փորձում է ուրիշների անձայն շարժումներից գլխի ընկնել, թե մարդիկ ինչ …
կարդալ ավելինԱրտաշատի հիվանդանոցում կատարվող դրամաշորթության վերաբերյալ մեր հրապարակած տվյալներին արձագանքել է ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ): Երեկ մեզ ՀՀ ԱՆ Բժշկական օգնության կազմակերպման վարչությունից տեղեկացրին, որ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրամանով` ստեղծվել է մասնագետներից բաղկացած հանձնաժողով, որն «իսկույնեւեթ» ուղեւորվում է Արտաշատի հիվանդանոց: Մենք նաեւ տեղեկացրինք, որ բնակիչներն ահազանգում էին նաեւ մեկ այլ խնդրի` մանկական մահացության մեծ …
կարդալ ավելինՀունվարի 20-ին, ժամը 18:00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավային հատվածում` Հորադիզի մերձակայքում տեղակայված իր հենակետերից ադրբեջանական զինուժը սանձազերծել է ինտենսիվ հրաձգություն, որի արդյունքում զոհվել է Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայող Հովիկ Մկրտիչի Սուքիասյանը: Այս մասին երեկ տեղեկացրել է Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը: «Ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից …
կարդալ ավելինՀունվարի 24-26-ը 22 կին գործարարներ Հայաստանից մասնակցելու են Ստամբուլում կայանալիք տարածաշրջանային համաժողովին, որը կազմակերպում է ԱՄՆ Պետքարտուղարությունը` որպես գենդերային հավասարության հարցերով աշխատանքային խմբի համանախագահ Ժողովրդավարությունների համայնքում: Սա առաջինն է այն երեք համաժողովներից, որն անցկացվում է Հարավային ու Արեւելյան Եվրոպայի եւ Եվրասիայի կանանց համար, եւ սրանով մեկնարկում է «Ներդրում հանուն ապագայի» ծրագիրը, որով նախատեսվում են փորձի …
կարդալ ավելինՄինչ 2006թ. Սեւանա լճի ալիքի բարձրությունը, ըստ մասնագետների հաշվարկների՝ 4,5 մետր էր: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Սեւանի ափամերձ տարածքներում արգելվում էր 1908մ-ից ցածր կառույցների շինարարությունը (1903,5 մետր Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման թույլատրելի շեմն է, իսկ 4,5 մետրն էլ, ինչպես նշեցինք, ալիքի բարձրությունը): Այս ցուցանիշը լուրջ մտահոգություն առաջացրեց հատկապես այն օլիգարխների շրջանում, ովքեր լճի առափնյա …
կարդալ ավելինԵրեկ ժամը 12-ի սահմաններում Ոստիկանության Աբովյանի բաժին անհայտ անձի կողմից ահազանգ է ստացվել, որ Աբովյանի քաղաքապետարանում ռումբ է դրված եւ քիչ անց պայթելու է: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` իրավապահները տարհանել են քաղաքապետարանի աշխատակիցներին: Քաղաքապետարան են ժամանել Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը` ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչության, Ոստիկանության, …
կարդալ ավելինՄեկ ու կես տարեկան Ջեմմայի աչքերի տագնապն ավելի է ընդգծվում, երբ լուսանկարչական սարքի լույսն ընկնում է վրան: Ճչալով լաց է լինում… Օգնություն խնդրող հայացքով, անփույթ վազքով փախչելով՝ գրկում է տատիկի ծնկները: Ջեմմայի աչքերի վախը չի անհետանում նույնիսկ ժպտալիս, երբ խմում է քաղցր թեյը: Մահն ու կյանքը երկար կռիվ են տվել այս փոքրիկի լույս աշխարհ գալու …
կարդալ ավելինՆկարում 10 տարեկան Լաուրա Եղիյանն է: Տեւական ժամանակ է` նա գտնվում է «Մուրացան» հիվանդանոցի քիմիաթերապիայի բաժանմունքում: Մասնագետները նրա մոտ հայտնաբերել են սուր լիմֆոբլաստային լեյկոզ հիվանդությունը: Արդեն մի քանի ամիս է` Լաուրան քիմիաթերապիայի կուրսեր է ստանում, սակայն նրա կյանքը շարունակում է մնալ վտանգի տակ: Լաուրայի առողջական վիճակը կրկին վատացել է` անհրաժեշտ դեղորայքը չստանալու պատճառով: Բանն այն …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի քաղաքապետարանի շենքի առջեւ բողոքի ցույցի էին դուրս եկել մայրաքաղաքի տարբեր թաղամասերի փողոցներում առեւտուր իրականացնողները: Նրանք բողոքում էին Երեւանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանի` փողոցային առեւտուրն արգելելու վերաբերյալ որոշումից: «Մենք ժամանակին հարկերը վճարում ենք, ինչո՞ւ են կտրում մեր հացը: Հարկերը վճարում ենք, մեզ էս օրն են գցում, բա որ չվճարենք, ի՞նչ կանեն: Հազարավոր մարդիկ փողոցային …
կարդալ ավելինԱրարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչներից շատերն անգամ տեղյակ չէին հունվարի 14-ի նախօրեին գյուղում կատարված սպանության մասին: 33-ամյա Ստեփան Խեչոյանը տանը սպանել էր 1952թ. ծնված հորը՝ Սուրեն Խեչոյանին: Ըստ ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Ստեփան Խեչոյանը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն: Այնթապի բնակիչները տխրությամբ հիշեցին Նոր տարվա նախօրեին Սուրեն Խեչոյանի խոսքերը: Հարեւանների փոխանցմամբ՝ Սուրենն իրենց ասել էր, …
կարդալ ավելինՀունվարի 15-ին Սամարայում անհայտ անձը սպանել է Սամարայի պետական համալսարանում սովորող Արմեն Սահակյանին: Տղան մահացել է կրծքին ստացած դանակի հարվածից: Հանցագործը դիմել է փախուստի: Արմեն Սահակյանն ինքն է ստիպված եղել մեքենա կանգնեցնել հիվանդանոց հասնելու համար, սակայն ճանապարհին մահացել է: Հանցագործը չի գողացել ոչ Արմենի գումարը, ոչ էլ բջջային հեռախոսը: Արմենը սովորում էր իրավագիտության ֆակուլտետի երրորդ …
կարդալ ավելինՆոր Նորքի ուսանողական ավանի հանրակացարանի բնակչուհի Մարիետա Սարդարյանը հայտարարում է, որ իր իրավունքների համար պայքարելու է նաեւ Եվրոդատարանում: Միջազգային կառույցներին նա ահազանգում է. «Միավորված ազգերի կազմակերպությունը» (ՄԱԿ), Համաշխարհային բանկը, բազմաթիվ կազմակերպություններ հսկայական գումարներ են տրամադրում, որպեսզի Հայաստանի իշխանություններն օտարերկրյա էմիգրանտների համար առանձին շենքով հատուկ կացարաններ կառուցեն: Սակայն մեր պետական այրերն այդ գումարները շորթում են ու …
կարդալ ավելինՈչ ոք չի կարող վիճարկել համացանցում հավաստի եւ լայնածավալ ներկայացվածության կարեւորությունը Հայաստանի համար: Համապատասխան կայքերում գրագետ եւ ճիշտ ներկայությունը կարեւոր է աշխարհին ներկայանալու, արդի մարտահրավերներին դիմակայելու, համայն հայությանը միավորելու, կրթական ծրագրերը բարելավելու եւ բազում այլ առումներով: Իսկ որքանո՞վ են ներկայացված Հայաստանը, մեր պատմությունը, մշակույթը, ավանդույթները համացանցում: Կառավարությունը հատուկ որոշումներ է ընդունել հայագիտության զարգացման եւ համացանցում …
կարդալ ավելին2011թ. հունվարի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի Չարենցավանի թիվ 5 դպրոցում վիճաբանության արդյունքում մահացած 10-ամյա Դերենիկ Գասպարյանի քրեական գործի վարույթը կարճելու մասին քննությունը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը պահանջել է վերացնել քրգործը կարճելու մասին որոշումը, գործն ուղարկել նախաքննության եւ Կոտայքի մարզի …
կարդալ ավելինՀայտնի թավջութակահար Զարիկ Կուրկչյանը, 20 տարուց ավելի է՝ ապրում է Իսպանիայում: Ընդ որում՝ նա այն բացառիկ թավջութակահարներից է, ով հանդես է գալիս մենահամերգներով: Վերջինս նախաձեռնել է դաուն հիվանդությամբ տառապող երեխաների ասոցիացիա բացել Հայաստանում: Թավջութակահարի այս մտահղացումը պատահական չէ: Նրա 10-ամյա աղջիկը՝ Լիլյան, դաունի համախտանիշ ունի: Լիլյան տիրապետում է 2 լեզվի, հրաշալիորեն նվագում է դաշնամուր եւ …
կարդալ ավելինԵրեք որդիներին կորցրած Իգոր Սարգսյանն ամեն երեկո նստում է փայտի վառարանի կողքին, ձեռքն առնում մի փոքրիկ ծոցատետր, թերթում այն և թաքուն արտասվում` ժամանակ առ ժամանակ զգուշությամբ սրբելով թերթերի վրայի արցունքի կաթիլները, որոնք չորանալով` կարող են լղոզել թանկ ձեռագիրը… Այդ ծոցատետրը Իգորի որդի Անդրանիկինն է, ով սեպտեմբեր ամսին զոհվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջնագծերից մեկում`ադրբեջանցի դիպուկահարի …
կարդալ ավելինՃանապարհը ոլորապտույտ բարձրանում է Կողբ գյուղի բարձունք: Գյուղի ծայրին տեղադրված վագոն-տնակը վերափոխված է երկու փոքրիկ բնի` խուց-միջանցքով: 63-ամյա Միշա Եգանյանն իր կնոջ և ամուսնացած որդու ընտանիքի հետ տասնամյակների իր վաստակած կյանքն է անցկացնում այս պայմաններում: – 4 տղա ունեմ, երկուսը հիմա պայմանագրային ծառայողներ են: Ապրում են մեկը Կողբում` հորական տատի տանը, երկուսը` նույնպես Կողբում են, …
կարդալ ավելին