հասարակություն

Մի փշուր լույս գորշ իրականության մեջ. Մոխրոտիկը դդումի առաջ վստահ է, որ ամեն ինչ լավ է լինելու

27.12.2010

Փոքրիկ Մոնիկան նայում է պատին փակցված երգչուհի Սիրուշոյի փայլփլուն նկարին ու ուրախ թափահարում թաթիկները: Նա կարծում է, թե երգչուհին իր մորաքույրն է: Փոքր ու անշուք սենյակի, կարիքի և զրկանքների մեջ Մոնիկայի մայրը` Լուսինեն, աղջկան ցույց է տալիս իր սիրած երգչուհու ժպտացող լուսանկարը և փոքրիկին ասում. «Սիրուշո մորքուրն ա»: Լուսանկարը` լավ կյանքի մի կադր գորշ իրականության …

կարդալ ավելին

Հողաշեն տունն ամեն պահի կարող է փլվել 2 անչափահաս երեխաների վրա

27.12.2010

Սիլվա Գմբիկյանի 9-րդ դասարանցի աղջիկն արդեն մի քանի տարի է, ծնողներից հեռու է ապրում և գտնվում է տատ ու պապի խնամքի տակ: 5 անձից բաղկացած ընտանիքն ապրում է հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող Մարգարա գյուղում: «Ամուսինս՝ Լևոն Գաբրիելյանը, մասնակցել է Արցախի ազատագրմանը, գեներալ Մանվել Գրիգորյանի ջոկատում է կռվել ու վիրավորվել է: Պաշտպանության նախարարության կողմից ոչ մի …

կարդալ ավելին

Պզոյին մերժել են

25.12.2010

Արմեն Ղազարյանին` Պզոյին, որին մեղադրում են 100 մլն դոլար գումարի չափով բժշկական ապահովագրության մեքենայությունների մեջ, մերժել են ազատ արձակել: Այս մասին գրում է «The New York Post» թերթը: Դատավորը որոշել է, որ «նրա անհասկանալի հարստությունը» կարող է հեշտությամբ թույլ տալ լքել երկիրը: Մանհեթենի դաշնային դատավոր Պոլ Գարդիֆը հայտարարել է, որ Պզոն 350.000 դոլարանոց «Ռոլլս-Ռոյս Ֆանտոմ» …

կարդալ ավելին

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

25.12.2010

Անցնող` 2010 թվականի հաջողությունների ու ձեռքբերումների վերաբերյալ այս օրերին հնչող գնահատականներն ավելի առարկայական կլինեին, եթե հստակ ձեւակերպված լիներ Հայաստանի` որպես պետության, նպատակը, եթե ուրվագծված լիներ այն քաղաքական, հասարակական, սոցիալական ու մշակութային նշաձողը, որին ձգտում է մեր երկիրը: Խոսքը վերաբերում է ոչ թե դեկլարատիվ հայտարարություններին, հայեցակարգերին կամ ռազմավարություններին, այլ մտածողությանը, աշխարհընկալմանը, նպատակադրմանը, որը գուցե ավելի շատ …

կարդալ ավելին

Մահացել է Աբգար Եղոյանը

25.12.2010

Երեկ առավոտյան մահացել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը: Նա մի քանի օր առաջ գլխուղեղի վիրահատություն էր տարել, եւ 2 օր գտնվում էր կոմայի մեջ: Չհաղթահարելով կոման` Ա. Եղոյանը երեկ առավոտյան մահացել է:

կարդալ ավելին

Հոպարը շուկա է գնացել

25.12.2010

Այս տարի երեւանյան շուկաներում Ամանորի տոնական նախատրամադրությանը փոխարինել են ագրեսիայի բացահայտ դրսեւորումները: Առեւտրով զբաղվողներն այլեւս հոգնել են ամենօրյա պայքարից, առեւտուր «չանելուց» ու գնորդների սառած հայացքներից: Երեւանի Գումի շուկայի վաճառողները երեկ ինձանից փորձում էին պարզել, թե ինչու հանկարծ գյուղնախարար «հոպարը» իրենց հիշեց: Վաճառողներից ոմանք չէին ճանաչել գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանին, ով 2 օր առաջ գնացել էր Գումի …

կարդալ ավելին

Հրաշք, որին սպասել են 10 տարի

25.12.2010

Ամանորի նախօրեին միայն երեխաները չէ, որ սպասում են հրաշքների: Մեծահասակները եւս հոգու խորքում, միգուցե եւ՝ առանց բարձրաձայնելու, երազանքների եւ հրաշքների իրականացում են ակնկալում` իրենց բալիկների հետ տոնածառը զարդարելիս: Ցավոք, այսօր Հայաստանում քիչ չեն այն զույգերը, որոնց համար զավակի հետ տոնածառ զարդարելն անիրական երազանք է դարձել: Նրանք ընդհանրապես չեն ցանկանում զարդարել այն տունը, որտեղ տարիներով այդպես …

կարդալ ավելին

Դելֆինները խաղալիք չեն

25.12.2010

Երեւանում դելֆինարիումի մոտալուտ բացումը բողոքի նոր ալիք է բարձրացրել: Հիմնական խնդիրը Հայաստան բերված դելֆինների պահպանման նորմերի խախտումն է` փոքր ջրավազանը, ծովային ջրի բաղադրությունը քլորացված ջրով փոխարինելը (ինչը հանգեցնելու է դելֆինների կուրությանը), կերակրի համար թարմ ձկների պակասը: Այդ խախտումներն իրենց ազդեցությունն են ունենալու կենդանիների հոգեկան վիճակի վրա: Կենդանիները հայտնվելով սթրեսային վիճակում, չեն կարող համարվել անվտանգ (առավելեւս` …

կարդալ ավելին

«Մա՛մ, ես լավանալու եմ չէ՞»

25.12.2010

Վեցերորդ դասարանցի Լաուրան, ի տարբերություն նախորդ ծննդյան տոների` Ամանորի նախօրեին հանկարծ հասկացել է, որ կորցրել է հեքիաթներին հավատալու զգացողությունը: Օրեր առաջ մորը խոստովանել է. «Մա՛մ, ես միշտ էլ իմացել եմ, որ Ձմեռ պապ չկա: Ձեւացնում էի, թե հավատում եմ, բայց գիտեմ, որ նվերները դուք եք գնել ու խաբել եք, թե իբր Ձմեռ պապն ա բերել»: …

կարդալ ավելին

Գործազուրկներից ստորագրություն են «պոկում»

23.12.2010

Արդեն քանի օր է` խմբագրություն են զանգահարում քաղաքացիներ (խնդրել են անուններ չհրապարակել` հետագայում խնդիրներ չունենալու պատճառով), ովքեր խնդրում են պարզել, թե ինչո՞ւ է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայության» գործակալությունն իր աշխատաոճում փոփոխություններ մտցրել: Բանն այն է, որ ըստ նրանց` «Զբաղվածության պետական ծառայության» տարածքային մասնաճյուղերում գրանցված գործազուրկ անձինք կանչվում են տարածքային կենտրոններ` …

կարդալ ավելին

Ո՞վ է այդ դեմքը

23.12.2010

Դեկտեմբերի 24-ին «Արմավիա» ավիաընկերության Երեւան-Հռոմ չվերթը հետաձգվել է: Ուղեւորները փաստի առջեւ են կանգնել: Ի պատասխան ուղեւորների դժգոհության` «Արմավիա» ավիաընկերությունից պատասխանել էին, թե իրենք որեւէ բան անել չեն կարող: Մեր տեղեկություններով, ընկերության չվերթը «խառնվել» էր այն բանից հետո, երբ պարզվել էր, որ այդ օրվա, այդ չվերթի ուղեւորների ցանկում ինչ-որ կարեւոր անձ կա: Դրանից հետո տոմսեր գնած …

կարդալ ավելին

Ռոման Սմիռնով.«Հաստատապես ապացուցել, որ նրանք իրոք գոյություն ունեն, դեռեւս անհնարին է»

23.12.2010

Երկիր մոլորակը մտել է ամանորյա եւ Ծննդյան տոների շրջափուլը: Մանկության տարիներին մենք այս օրերին սպասում էինք Ձմեռ պապին-Սանտա Կլաուսին: Հետո հասկացանք, որ նրանք գոյություն չունեն: Սակայն ինձ թվում է, որ այդ զգացումը` հրաշքի սպասումը հենց այս օրերին, մարդկանց մեջ մնում է ողջ կյանքում: Իսկ եթե այդպես է, ապա ինչո՞ւ նախածննդյան այս օրերին չխոսենք այլմոլորակային քաղաքակրթությունների …

կարդալ ավելին

«Շուտով տունն էլ կխլեն»,- ասում է 8 երեխաների մայրը

23.12.2010

Սոֆյա Ադամյանը 37 տարեկան է: Ապրում է Ճամբարակի Գետիկ գյուղում: Ունի 8 երեխա, եւս երկուսին պատրաստվում է լույս աշխարհ բերել: Ամուսինը՝ Հայկը, այս մասին հպարտությամբ է նշում, ոգեւորվում, որ կինը զույգ երեխայի է սպասում: Ճանապարհը դեպի բազմազավակ ընտանիքի տուն սկսում է գյուղի կիսաչոր առվից: Առվի խոր կնճիռի մեջ լցվել է գյուղի բնակիչների կենցաղային աղբը: Ակոսի …

կարդալ ավելին

Խոնավության մեջ, սարդերի եւ առնետների հարեւանությամբ

23.12.2010

Ղահրամանյանների կացարանը գտնելը երկար չտեւեց. հետեւելով դրսում լվացքը պարզաջրող հարեւանի խորհրդին` քայլեցի բակով հոսող ջրի ուղղությամբ. այն ուղիղ տանում էր փնտրածս բնակարանի պատուհանի տակ` ներծծվելով պատերից ներս: Այս ամենը բավական է հասկանալու համար, որ այդ կացարանը չի կարելի անվանել բնակարան, քանի որ դա նկուղ է, որտեղ կատարյալ խոնավություն է, եւ որում չկան ամենատարրական կենցաղային պայմաններ` …

կարդալ ավելին

«Հերոսը» կամ Արտավազի Ալինա Վարդանյանը

23.12.2010

Որպես լրագրող` շատ եմ շփվել սոցիալապես անապահով ընտանիքների հետ: Բոլորն էլ դժգոհել են, որ վատ են ապրում, աշխատանք չունեն, ու պետությունն իրենց ոչ մի աջակցություն չի ցուցաբերում: Կոտայքի մարզի Արտավազ գյուղում ապրող Ալինա Վարդանյանը նույնպես սոցիալական վատ պայմաններում է ապրում, բայց նա չի դժգոհում, որ ամուսնու մահից հետո արդեն 14 տարի միայնակ է հոգում 3 …

կարդալ ավելին

Բարեգործությունը մեծահոգություն չէ։ Այն բոլորիս պարտականությունն է

23.12.2010

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը, համագործակցությամբ «Հետք» եւ «ՄեդիաԼաբ» առցանց պարբերականների, «168 Ժամ», «Տեսանկյուն» թերթերի եւ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության, ներկայացնում է «Հայ Ձմեռ պապ-2011» լրագրողական-բարեգործական թողարկումը: Հոդվածները ընտանեկան պատմություններ են: Հայաստանում եւ ԼՂՀ-ում բնակվող այս մարդկանց համար Ամանորը ոչ թե ուրախության տոն է, այլ մի լրացուցիչ բեռ առօրյա հոգսերի շարքում: Վաղօրոք շնորհավորում ենք Ձեր …

կարդալ ավելին

Աշխատանքից հեռացրել են քննադատության համար

23.12.2010

Բաց նամակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին 18.06.2003թ. աշխատանքի եմ անցել «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում՝ որպես ավագ գիտաշխատող: «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում աշխատելու ողջ ժամանակահատվածում աշխատանքային պարտականություններս կատարել եմ բարեխղճորեն, գործարանի համար առաջարկել եմ օգտակար, պրակտիկ բնույթի աշխատանքներ, եղել եմ ակտիվ եւ նախաձեռնող: «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրենը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ …

կարդալ ավելին

Փնտրում են կորած դասախոսին

23.12.2010

Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, ռեկտորի օգնական Մարինե Գալստյանն օրերս անհետացել է իր բնակարանից: Դասախոսի հարազատները բնակարանը գտել են խառնած վիճակում՝ իրերն այս ու այն կողմ նետած: Ըստ ՀՀ Ոստիկանության` դեկտեմբերի 16-ին, ժամը 21:45-ին, Սուրեն Գալստյանը հաղորդում է ներկայացրել Ոստիկանության Արաբկիրի բաժին, որ քույրը` 53-ամյա Մարինե Գալստյանը, դեկտեմբերի 13-ի առավոտյան դուրս է եկել տնից …

կարդալ ավելին

Հանցագործը բռնվել է

23.12.2010

Դեկտեմբերի 21-ին Կրասնոդարի քաղաքապետ Վլադիմիր Եվլանովն ազգային փոքրամասնությունների մշակութային միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ 16-ամյա Բագրատ Ասատրյանին դանակի 12 հարված հասցրած հանցագործն արդեն ընդունել է մեղքը: Ըստ «Երկրամաս» թերթի` հանդիպմանը մասնակցած Կրասնոդարի ՆԳՎ պետ Ալեքսանդր Սեմենովը հայտնել է, որ Բագրատ Ասատրյանի ծեծին մասնակցել է 12 մարդ` բոլորը 18-22 տարեկան ուսանողներ, կամ գործազուրկներ, …

կարդալ ավելին

Թիկնապահը եղել է ոչ սթափ վիճակում

21.12.2010

Դեկտեմբեր 19-ին, ժամը 00:15 սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհի թիվ 65 գովազդային վահանակի մոտ միմյանց են բախվել ԳԱԶ 31105 մակնիշի Տ 0722 համարանիշի տաքսին եւ 04 ՕՕ 909 համարանիշի «Պրադո» ավտոմեքենան: Տաքսու ուղեւորը՝ Լոռու մարզի Ախթալայի բնակիչ, 46-ամյա Վոլոդյա Սուրենի Մամյանը մահացել է տեղում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` «Պրադոն» վարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Փամբուկյանի …

կարդալ ավելին