Դեկտեմբերի 24-ին «Արմավիա» ավիաընկերության Երեւան-Հռոմ չվերթը հետաձգվել է: Ուղեւորները փաստի առջեւ են կանգնել: Ի պատասխան ուղեւորների դժգոհության` «Արմավիա» ավիաընկերությունից պատասխանել էին, թե իրենք որեւէ բան անել չեն կարող: Մեր տեղեկություններով, ընկերության չվերթը «խառնվել» էր այն բանից հետո, երբ պարզվել էր, որ այդ օրվա, այդ չվերթի ուղեւորների ցանկում ինչ-որ կարեւոր անձ կա: Դրանից հետո տոմսեր գնած ուղեւորներին ընկերությունից կանչել էին եւ այլ տարբերակներ էին առաջարկել, ինչպես, օրինակ` Երեւան-Մոսկվա-Հռոմ, Երեւան-Վարշավա-Հռոմ, Երեւան-Աթենք-Հռոմ ուղղությունները: Ընդ որում` առաջարկված տարբերակների գները, բնականաբար, թանկ էին նախապես ձեռք բերված տոմսերի համեմատ: