հասարակություն

Ընդդեմ մանկապղծության

03.02.2011

Մասնագետները կոչ են անում խստացնել անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար օրենքով նախատեսված պատժամիջոցները: Այս թեման հատկապես արդիական է դարձել վերջին օրերին, երբ մամուլում հրապարակումներ եղան «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի, մինչեւ 2010 թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի` մանկապղծությամբ զբաղվելու մասին: «Ցանկացած հայ մարդ պետք է հասկանա` հանկարծ փորձեց երեխային …

կարդալ ավելին

Ուջանից 40 ընտանիք մեկնել է Ֆրանսիա

03.02.2011

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի եւ հարակից գյուղերի բնակիչները վստահեցնում են, որ տարեցտարի աճող գործազրկության եւ աղքատության պատճառով բնակչությունը փախչում է մարզից: Ըստ նրանց տվյալների` միայն Ուջանից 2010թ. ընթացքում արտագաղթել է 40 ընտանիք եւ բնակություն է հաստատել Ֆրանսիայում: «Էլ չենք ասում, թե հնարավորության դեպքում մարդիկ ոնց են փախնում Ռուսաստան»,- ասում են նրանք` վստահեցնելով, որ Ֆրանսիա մեկնած …

կարդալ ավելին

Հացը էլի կթանկանա կամ «կթեթեւանա»

03.02.2011

Արդեն մի քանի օր է՝ երեւանյան առեւտրի կետերում ալյուրի մեկ կիլոգրամը վաճառվում է նախկինից 35-50 դրամ բարձր գնով: Եթե նախկինում ալյուրի 1կգ-ն արժեր 210-250 դրամ, ապա այս օրերին այն դարձել է 280-300 դրամ: Ստեղծված իրավիճակը Հայաստան ցորեն ներկրողները բացատրում են համաշխարհային բորսաներում արձանագրվող գնաճով: Ընդ որում՝ անընդհատ շեշտում են այն, թե ցորենի գինը հասել է …

կարդալ ավելին

Մահը հույսը դրել է մեր վրա

03.02.2011

Հիվանդության սուր հոտն ու մահը արդեն քանի տարի ապրում են Սուրենենց տանը: Թթվածինը նահանջելով վաղուց դռան ճեղքից ծլկել է: Սուրենի տուն մահն է եկել` իր գարշանքով հանդերձ… Արդեն քանի օր է, գիշերները մահն ու Սուրենը կռվում են: Երկուսն էլ ուժեղ են, բայց մահը համառ է, չի հեռանում: Մահն ու Սուրենն անհաշտ են, որովհետեւ արդեն 12 …

կարդալ ավելին

Մտահոգիչ նախաձեռնություն

03.02.2011

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության որդեգրած մանկատների բեռնաթափման քաղաքականությունն, ըստ էության, իր մեջ վտանգավոր էլեմենտներ է պարունակում: Բանն այն է, որ սոցիալական ոլորտի պատասխանատուները պատրաստվում են առաջիկայում հանդես գալ «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում այսուհետ մանկատների ղեկավարները հնարավորություն կստանան իրենց պարտականությունները պատշաճ չկատարող ծնողներին դատական կարգով զրկել ծնողական իրավունքից: Իսկ ծնողական …

կարդալ ավելին

Ինքնասպանվող Հայաստան

01.02.2011

«Հայաստանում աճել է ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի թիվը»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրական բաժնի պետ Կարինե Կույումջյանը` մանրամասնելով. 2010 թ. Հայաստանում գրանցվել է 592 նման դեպք` 18,9 տոկոսով ավելի, քան 2009 թ.: Դրանցից 225-ը ինքնասպանություններ են, 367-ը` ինքնասպանության փորձ։ Ինքնասպանությունների մեջ գերակշռել են 30-65 եւ 65-ից բարձր տարիքի անձինք: …

կարդալ ավելին

Էլի «Գազից»

01.02.2011

Երեւանի քաղաքապետարանում առաջիկայում նոր կադրային փոփոխություններ են սպասվում: Քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզե Բասենցյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է գազասպառման կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկմամբ զբաղվող «Էյ Ի Ջի» ՍՊԸ-ի նախկին տնօրեն, «Էներգանորոգում» ԲԲԸ-ի տնօրեն Սամվել Մհերյանը: Այդ մասին NEWS.am-ին ասել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը՝ նշելով, որ նշանակումը տեղի կունենա առաջիկա …

կարդալ ավելին

«Գլենդել Հիլզը» նամակ է գրել

01.02.2011

«168 Ժամի» նախորդ համարներից մեկում տպագրված «Գյուղապետը նաեւ վաճառել է ջրվեժը» հրապարակումը վերաբերում էր Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում կառուցվելիք հիդրոկայանին: Հիշեցնենք, որ գյուղացիները խմբագրություն էին այցելել եւ ահազանգել, որ գյուղապետ Հրայր Յաղուբյանը համայնքային սեփականություն հանդիսացող հեկտարներով հողատարածքները վաճառել է ոմն մեծահարուստ Ռոբերտ Օհանյանի եւ «Գլենդել Հիլզ» ընկերությանը: Նաեւ տեղեկություն կար, որ այնտեղ հիդրոկայան է …

կարդալ ավելին

Հերոսի ընտանիքը սովամահ է լինում

01.02.2011

Խոշոր աչքերը ճպճպացնելով՝ Լիաննան անձայն մոտենում է ինձ ու զգուշացնում. «Արի էս կողմ նստի, վերեւից հողը կթափվի գլխիդ: Մեր տան պատերը փլվում են»: Ինքնավստահ նայում է մորը, ով գլխով հաստատում է, որ երեխայի անհանգստությունը տեղին է: Հողաշեն, աննկարագրելի վատ պայմաններով նրանց խրճիթն աստիճանաբար փլվում է, իսկ բարակ թիթեղների արանքից սողացող քամին ստիպում է, որ տան …

կարդալ ավելին

Օգնենք 10-ամյա Լաուրային

01.02.2011

Նկարում 10 տարեկան Լաուրա Եղիյանն է: Տեւական ժամանակ է` նա գտնվում է «Մուրացան» հիվանդանոցի քիմիաթերապիայի բաժանմունքում: Մասնագետները նրա մոտ հայտնաբերել են սուր լիմֆոբլաստային լեյկոզ հիվանդությունը: Արդեն մի քանի ամիս է` Լաուրան քիմիաթերապիայի կուրսեր է ստանում, սակայն նրա կյանքը շարունակում է մնալ վտանգի տակ: Լաուրայի առողջական վիճակը կրկին վատացել է` անհրաժեշտ դեղորայքը չստանալու պատճառով: Բանն այն …

կարդալ ավելին

Ի գիտություն

27.01.2011

«168 Ժամի» հաջորդ համարը լույս կտեսնի փետրվարի 1-ին:

կարդալ ավելին

Դիակներ` քաղաքապետի օբյեկտում

27.01.2011

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցները հունվարի 22-ի կեսօրին Լոռու մարզի Ամրակից գյուղում գործող «Դրախտ» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրի թիվ 5 «կուպեում» մահացած վիճակում հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու եւ երիտասարդ աղջկա: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը, Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը, Ստեփանավանի ոստիկանապետը՝քննչական խմբի …

կարդալ ավելին

Չղջիկները քո եղկ ու խելոք

27.01.2011

Անցած դարի 70-80-ականներին Հայաստանում հայոց լեզուն պետականորեն նվաստացվում էր: Իշխանության ու քաղքենու լեզուն ռուսերենն էր: Ռուսական դպրոցների ուսուցիչները չարաճճի երեխաներին սպառնում էին` ասելով. «Եթե շարունակես` քեզ կհեռացնենք եւ հայկական դպրոց կուղարկենք»: Բայց պետական քաղաքականությունը հզոր հակազդեցություն էր ծնել: Հակազդեցություն, որի արդյունքում 1977թ. «բրեժնեւյան» սահմանադրության մեջ հայոց լեզվին տրվեց պետական, բայց երկրորդ լեզվի կարգավիճակ: Իսկ 1993թ.` …

կարդալ ավելին

2011-ին էլ մնացին անտուն

27.01.2011

Մեր տեղեկություններով` «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպության շրջանավարտներին» ծրագրի բնակարանների գնման գործընթացը կրկին մտել է փակուղի: Բանն այն է, որ 2011թ. պետական բյուջեով նախատեսված չէ մանկատան շրջանավարտների համար բնակարաններ գնելուն գումարներ հատկացնել: Հիշեցնենք, որ մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու ծրագրի շրջանակներում նույնիսկ մարդիկ կալանավորվեցին, եւ պետական գումարների յուրացման դեպքեր գրանցվեցին: Չնայած դրան` ծրագրի հետ կապված …

կարդալ ավելին

Հերթական խորամանկությունը մանկատների ոլորտում

27.01.2011

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի օրերս արած հայտարարությունը բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ոլորտի մասնագետների համար: Մտավախություն կա, որ Սոցապ նախարարը Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նման չհաշվարկված քայլեր է կատարելու, որոնք հանրապետությունում սոցիալական բունտի առաջացման պատճառ են դառնալու: Բանն այն է, որ Ա. Գրիգորյանը 2011թ. նախարարության գերակա խնդիրներից մեկը համարում է …

կարդալ ավելին

Հաշմանդամ երեխաներից հրաժարվում են

27.01.2011

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով` մանկատներում գտնվող երեխաների թվի գերակշիռ մեծամասնությունն առողջության հետ կապված խնդիրներ ունեն: Ընդհանուր թվի 800 երեխաներից մոտ 500-ը առողջական խնդիրներով են (զուգակցված տարբեր արատներով): Միայն Խարբերդի մասնագիտացված մանկատանը խնամվում է 280 շահառու, Գյումրու «Երեխաների տանը»` 125, իսկ «Մարի Իզմիրլյանի» մանկատանը խնամվող 85 շահառուներից 60-ը խնդիրներով երեխաներ են: Ընտանիքի, կանանց …

կարդալ ավելին

«Ինքը մանկուց երազել ա հավաքարար դառնալ»,- աղջկա ապագան նկարագրում է Սոնան

27.01.2011

Սոսկալի ցրտին անթեւ շապիկ հագած փոքրիկ աղջիկը կայծակնային արագությամբ վազելով մտնում է բնակելի շենքի նկուղը: Գանգրահեր այս ճարպիկ երեխան, որի վազքի արագությունը գերազանցում է խաղընկերների ոտքերի ալարկոտ շարժումներին, սեւամորթ է… տարակուսած թաքուն հետեւում եմ նրա գործողություններին` հասկանալու համար, թե աֆրիկյան ցեղերին հատուկ թխությամբ այս երեխան ի՞նչ գործ ունի Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: Խաղընկերների հետ, շնչահեղձ …

կարդալ ավելին

Ձերբակալել են հանցանքի պահին

25.01.2011

ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակիցները եւ հատուկ ջոկատայինները երեկ կաշառք ստանալու պահին ձերբակալել են Երեւանի քաղաքապետարանի Քաղաքաշինության վարչության գեոդեզիայի բաժնի աշխատակից, 26-ամյա Ռուստամ Մաթեւոսյանին: Դիմակավորված բաժին են մտել այն պահին, երբ Մաթեւոսյանը մի քաղաքացու գործարքն իրականացնելու համար նրանից 10.300 դոլար կաշառք վերցնելիս է եղել: Գեոդեզիայի բաժնում շուրջ 2 ժամ տեւած նախաքննությունից …

կարդալ ավելին

Ինքնասպանություն՝ հանուն սիրո՞

25.01.2011

Հունվարի 9-ին, ժամը 21:09-ի սահմաններում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ 18-ամյա Ռաֆիկ Թորոսյանն ինքնասպան է եղել` լոգարանի վարագույրի պարանով կախվելով տան գազատար խողովակից: Ինքնասպանությունը, հարազատների փոխանցմամբ, կատարվել է սիրած աղջկա հետ բախումների պատճառով: Ինքնասպանությունից 2 րոպե առաջ տղան բջջային հեռախոսով հաղորդագրություն էր ուղարկել ընկերուհուն՝ նշելով, որ ինքն այնպիսի մի քայլ կկատարի, որի համար աղջիկը «կմղկտա» …

կարդալ ավելին

Ծեծկռտուք` օդանավակայանում

25.01.2011

«Արմավիա» ավիաընկերության ուղեկցորդուհուց «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ հունվարի 23-ին, Մոսկվա-Երեւան չվերթի օդանավի վայրէջքից հետո, օդանավից դուրս գալիս ուղեւորներից մեկը հայհոյել է մեկ այլ ուղեւորի, որն էլ իր հերթին հարվածներ է հասցրել հայհոյողին: Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ նրանց տրվել են դատաբժշկական փորձաքննության ուղեգրեր: Կատարվում է հետաքննություն:

կարդալ ավելին