Ինքնասպանվող Հայաստան

01/02/2011

«Հայաստանում աճել է ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի թիվը»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրական բաժնի պետ Կարինե Կույումջյանը` մանրամասնելով. 2010 թ. Հայաստանում գրանցվել է 592 նման դեպք` 18,9 տոկոսով ավելի, քան 2009 թ.: Դրանցից 225-ը ինքնասպանություններ են, 367-ը` ինքնասպանության փորձ։ Ինքնասպանությունների մեջ գերակշռել են 30-65 եւ 65-ից բարձր տարիքի անձինք: Ինքնասպանությունների փորձ առավելապես կատարել են 18-29 եւ 30-65 տարիքային խմբերում: Ընդ որում` 18-29 տարիքային խմբերում ինքնասպանության փորձերն աճել են 39 տոկոսով: