Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասամբ բավարարել է ԱԺ գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լեւոն Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի կողմից բարոյական վնասի հատուցման պահանջով «Հայկական Ժամանակ» օրաթերթի դեմ հարուցված հայցը: Դատարանի որոշման համաձայն, թերթի 2010-ի հոկտեմբերի 14-ի համարում լույս տեսած «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: …
կարդալ ավելինԲաց նամակ ՀՀ Գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանին Պարոն նախարար, 03.02.2011թ. կառավարության նիստում վարչապետի հարցադրումների Ձեր պատասխաններից հետաքրքիր հետեւություններ են բխում: Փաստորեն, դուք համաձայն չեք եւ կասկածի տակ եք դնում ԱԺ Վերստուգիչ պալատի կողմից Երեւանի թիվ 18 դպրոցում կատարված 15-օրյա ստուգումների արդյունքները: Փոխարենը հավատում եք բուլվարային ասեկոսեներին: Դուք չեք վստահում ձեր ղեկավարած գերատեսչության ենթակայությամբ …
կարդալ ավելինԱյս օրերին Երեւանի քաղաքապետարանի կողմից շուկաներ տեղափոխված փողոցային առեւտրով զբաղվողները, մեղմ ասած, վրդովված վիճակում են: Հունվարյան բողոքի ցույցերից հետո նրանք առավել քան վճռական են տրամադրված: Երեկ նրանցից շատերը զայրույթով ու հեգնանքով էին խոսում օրեր առաջ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի շուկաներ կատարած ցուցադրական աշխատանքային շրջայցի մասին: Ընդ որում՝ փողոցային նախկին առեւտրականների կարծիքով՝ զավեշտալի էր …
կարդալ ավելինԱԺ 4-րդ՝ երեկվա նիստում պատգամավորները մերժել են «Ավտոքաղաքացիական պատասխանատվությունից բխող պարտադիր ավտոպահովագրության մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությունը քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու առաջարկությունը: «Չնայած հունվարի 1-ից ուժի մեջ է ԱՊՊԱ-ի մասին օրինագիծը, բայց արդեն հստակ է, որ բնակչության 24 տոկոսը, չնայած օրենքի պարտադրությանը, չեն կատարել ապահովագրում, այլ ավելի շուտ իրենց մեքենաները …
կարդալ ավելինՀազարամյակներ շարունակ մարդիկ հայացքներն ուղղած երկնքին` իրենց աղոթքն են հղում առ Աստված: Հղում են, քանի որ մարդկանց պատկերացումներով` Աստված այնտեղ է, ինչ-որ տեղ` վերեւում: Եվ Տերունական աղոթքն էլ է հուշում, որ Աստծո գտնվելու վայրը ոչ այլ տեղ է, քան երկինքը. «Հայր մեր, որ երկնքում ես…»: Բայց, ինքներդ էլ գիտեք, երկինքն անսահման հասկացություն է: Հետեւաբար` հարցերը` …
կարդալ ավելին86-ամյա Կառլոս Արզրումցյանն, արդեն քանի ամիս է` թղթապանակը ձեռքին ՀՀ նախագահականից գնում է ՀՀ պաշտպանության նախարարություն, որտեղից ուղարկում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, այնտեղից էլ` զինկոմիսարիատ: Վեց ամիս է, այս ծերունին փորձում է հաստատել իր իրավունքը, սակայն վերոնշյալ գերատեսչությունները «գնդակի պես տշում են» այստեղից այնտեղ: «Ես շատ առողջ մարդ եմ եղել, բայց ինչ …
կարդալ ավելին«168 Ժամ» թերթում տպագրված «Հերոսի ընտանիքը սովամահ է լինում» հրապարակումը մեծ արձագանք է գտել հասարակական տարբեր շերտերի մոտ: Հիշեցնենք, որ հոդվածն Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակչուհի Սիրանույշ Զաքարյանի (Միհրան Չաուշի դուստրը) ընտանիքի մասին էր. ներկայացրել էինք նրանց ծանր կենսապայմանները: Հոդվածի լույս տեսնելուց անմիջապես հետո հրապարակումը հայտնվեց «Facebook» սոցիալական ցանցում: Այնուհետեւ կայքի այցելուները տեղեկատվություն տարածեցին այս …
կարդալ ավելինԱմերիկացի երիտասարդ անիմատոր, հայազգի Ալեքս Նիսանյանն աշխատում է iPhone-ի համար նախատեսված հավելվածի վրա` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Աշխատելով «Հայկական հուշարձան» հավելվածի վրա` Նիսանյանն այժմ ֆինանսավորում է որոնում` հավելվածն անվճար տարածելու նպատակով: Հավելվածի հիմնական էջում պատկերվելու է Երեւանում Ցեղասպանության համալիրի անմար կրակը: Ներկայացվելու է նաեւ 1915-23թթ. ցեղասպանության պատմությունը, այն ճանաչած երկրների ցանկը, ինչպես նաեւ՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացին …
կարդալ ավելինԵգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաք հանգստի մեկնած բոլոր 164 ՀՀ քաղաքացիները փետրվարի 5-6-ի գիշերը վերադարձել են Հայաստան: Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Հայաստան վերադարձած քաղաքացիները Եգիպտոս են մեկնել «Tez Tour» տուրիստական գործակալության միջոցով, եւ նույն գործակալությունն էլ հոգացել է նրանց վերադարձը Հայաստան:
կարդալ ավելինՆախօրեին ձերբակալվել է Արարատի մարզում զարհուրելի հանցագործություն կատարած 78-ամյա Պատվական Հ-ն: Ոստիկանությունը պարզել է, որ հունվարի 26-ին Երեւան-Արտաշատ ճանապարհին` Շահումյան գյուղի հատվածում, իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահում նա խեղդել եւ սպանել է 60-ամյա Մարո Ասլանյանին, ապա դիակը տեղափոխելով Արարատի մարզի Տափերական գյուղին հարակից դաշտ` այրել: Փետրվարի 5-ին, Պատվական Հ.-ի մատնանշած վայրից` Արարատի մարզի Տափերական գյուղին …
կարդալ ավելինԱրարատի զորամասի գումարտակի նախկին հրամանատար Վարդան Մարտիրոսյանը (Ռոժ մականունով) Պաշտպանության նախարարությունում նոր պաշտոն չի ստացել: Այդ մասին տեղեկացրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը` մեկնաբանելով այդ մասին մամուլում շրջանառվող լուրերը: «Արարատի զորամասի գումարտակի նախկին հրամանատար Վարդան Մարտիրոսյանի եւ զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Արթուր Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործի կարճումից հետո Պաշտպանության նախարարությունում նրանց …
կարդալ ավելինԱրտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, երեկ ժամը 9:00-ի դրությամբ Հայաստանում փակ եւ դժվարանցանելի էին մի շարք ավտոճանապարհներ: Ըստ այդմ, անանցանելի են Գեղարքունիքի մարզի Սելիմի լեռնանցք, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան, Շիրակի մարզի Զարիշատ, Ալվար ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Լոռու մարզի Տաշիր-Գոգավան, Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ-Մադինա, Ճամբարակ-Սեւան ճանապարհները: Նշված վայրերում աշխատել է ընդհանուր առմամբ 18 միավոր տեխնիկա` ճանապարհները ձյունից …
կարդալ ավելին«Հայերը կունենան 911 կամ 112 ծառայություն»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նա տեղեկացրել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում 2011 թվականին Հայաստանում 911 կամ 112 ծառայություն ունենալու համար, որպեսզի բնակիչները՝ զանգահարելով տվյալ ծառայություն՝ ստանան համապատասխան օգնություն: Ըստ Ա. Երիցյանի, 1-02, 1-03, 1-04 ծառայությունները շարունակելու են իրենց գործունեությունը, եւ 911-ը համագործակցելու …
կարդալ ավելինՄինչ աշխարհի բազմաթիվ երկրներ տարհանում են Եգիպտոսում գտնվող իրենց քաղաքացիներին, ՀՀ իշխանությունները սահմանափակվում են ընդամենը զգուշավորության կոչեր անելով: Երեկ էլ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասել է, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հորդորել է օգտվել կանոնավոր չվերթերից, քանի որ Կահիրեի օդանավակայանը արդեն սովորական ռեժիմով աշխատում է: Ներկայումս Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ …
կարդալ ավելինՎերջին օրերին հաստատվեցին Սյունիքի մարզի Սիսիանի Մուցք կամ Բարձրավան գյուղում խոզերի աֆրիկյան ժանտախտի տարածման մասին կասկածները: Սննդի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Էդգար Թոխսանցը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ Սյունիքի մարզում խոզերի աֆրիկյան ժանտախտ հայտնաբերվել է միայն մեկ գյուղում: Հարցին, թե հիվանդության հետագա վտանգները կանխելու համար ի՞նչ միջոցառումներ են իրականացվում, …
կարդալ ավելինՎերջին շրջանում հասարակական լայն քննարկման առարկա է դարձել անձնագրերի փոփոխության հարցը, ըստ որի՝ սոցիալական խնդիրներ ունեցող երկրի համար դա «ավելորդ», «անհարկի» փոփոխություն է: Այս տարվա սեպտեմբերի 1-ից կիրառության մեջ կդրվեն նոր անձնագրերը, որոնք շատերի համար դեռեւս անհասկանալի են իրենց ձեւակերպումներով ու գործառույթներով: Այս համատեքստում էլ զրուցեցինք ՀՀ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանի …
կարդալ ավելինԱյս լուսանկարը երեկ տարածվել էր «Facebook» սոցիալական ցանցում: Հայտարարության հեղինակը, պարզվեց, միայնակ մի տղամարդ է, ում անունը Սաքո է, ու ով ընդամենն ուզում է կին ունենալ: «Ես ուղղակի ուզում եմ կին ունենամ, բաժանված եմ: Աշխատող, նորմալ մարդ եմ: 44 տարեկան: Երկու երեխա ունեմ, տղուս հես ա ճամփում եմ բանակ: Դե, աղջիկս էլ մոր հետ պիտի …
կարդալ ավելինԱզգությամբ ուկրաինուհի տիկին Օքսանան փետրվարյան առաջին ձյունը դիմավորեց փողոցում: Երեւանի Չարբախ թաղամասի նախկին` ձեռնոցի գործարանի վեր սլացող ճանապարհին կինը կուչ եկած` նստել էր մայթեզրին: Չարբախի բնակիչների հավաստմամբ՝ կինն արդեն 3 օր գիշերում է փողոցում: Մեզ հետ զրույցում տիկին Օքսանան ասաց, որ ինքն այլ տարբերակ չունի, այնտեղ կնստի այնքան ժամանակ, մինչ օրական 1000 դրամ գումարը հավաքի: …
կարդալ ավելինԱրագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչները ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին ահազանգում են. «Մերը հիվանդանոց չի` սպանդանոց ա»: Աշտարակցիները վստահեցնում են, որ շատ անապահով, ծանր հիվանդներ նախընտրում են հիվանդանոց ոտք չդնել` հասկանալով, որ պահանջվող գումարն ի վիճակի չեն վճարել: Ցմահ հաշմանդամություն ունեցող Հեղինե Չաթալբաշյանին ծանր վիճակոց հիվանդանոց տեղափոխելուց հետո բժիշկները նախ տեղեկացրել են, որ Աշտարակում տրավմատոլոգ …
կարդալ ավելին59-ամյա Հեղինեն մարմինը թափահարելով՝ գլխի ուժեղ հարվածներով, իրեն ծեփում է անկողնուն: Մոտ 5 րոպե նույն տեսարանն է, գլխով հարվածում է մահճակալին: Մարմնի ծանրությունից մահճակալը դմբդմբում է: Աչքերի բիբերը չեն երեւում: Բոլորս շվարած քարացել ենք այդ տեսարանից, մինչեւ անգամ 6-ամյա Մարիամն ու 3-ամյա Գագիկը, ովքեր, թեեւ ամեն օր ականատես են լինում այս իրավիճակին, բայց միեւնույն է` …
կարդալ ավելին