Անվճար ծրագիր` iPhone-ի համար

08/02/2011

Ամերիկացի երիտասարդ անիմատոր, հայազգի Ալեքս Նիսանյանն աշխատում է iPhone-ի համար նախատեսված հավելվածի վրա` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Աշխատելով «Հայկական հուշարձան» հավելվածի վրա` Նիսանյանն այժմ ֆինանսավորում է որոնում` հավելվածն անվճար տարածելու նպատակով: Հավելվածի հիմնական էջում պատկերվելու է Երեւանում Ցեղասպանության համալիրի անմար կրակը: Ներկայացվելու է նաեւ 1915-23թթ. ցեղասպանության պատմությունը, այն ճանաչած երկրների ցանկը, ինչպես նաեւ՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացին առնչվող նորություններ:

Ծրագրի համար միջոցների հավաքագրումը կտեւի մինչեւ փետրվարի 27-ը: Հայ անիմատորը ծրագրում է նոր ծառայությունը թողարկել մինչեւ ապրիլի 24-ը: