հասարակություն

Ձնաբքեր

17.02.2011

Երեկ ժամը 13-ի դրությամբ Հայաստանում ավտոճանապարհները փակ են եղել Արագածոտնի մարզի Նիգավան, Ձորագլուխ, Գեղարքունիքի մարզի Մադինա, Վերին Գետաշեն, Սեմյոնովկա, Շիրակի մարզի Թավշուտ, Սիզավետ, Մեծ եւ Փոքր Սեպասար, Լեռնագյուղ բնակավայրերում: Արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած տեղեկագրի համաձայն, նույն ժամի դրությամբ փակ է եղել Սիսիան-Երեւան ճանապարհը` Սյունիքի մարզում, եւ Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհը` ինչպես Վայոց Ձորի, այնպես էլ Գեղարքունիքի …

կարդալ ավելին

Հերթական սպանությունը

15.02.2011

Փետրվարի 12-ին զինծառայողի մահվան հերթական դեպք է գրանցվել Լեռնային Ղարաբաղում: Ստեփանակերտի զորամասերից մեկում հրազենի գործադրումից զոհվել է զինծառայող Թորգոմ Սարուխանյանը: Երեկ ՊՆ Քննչական վարչությունից հայտնել են, որ 22-ամյա Թորգոմ Սարուխանյանի մահվան առնչությամբ դեռեւս որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ձերբակալվածներ առայժմ չկան, կատարվում է նախաքննություն: Կատարվածի առիթով հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով` Քրեական օրենսգրքի …

կարդալ ավելին

2 նոր ճանապարհ կկառուցվի

15.02.2011

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին քաղաքի արտաքին լուսավորության համակարգում էներգախնայողության ծրագրի առաջարկ է ներկայացրել, որը, ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով, կներկայացվի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին։ Ըստ ծրագրի` Երեւանում էներգածախսերը կկրճատվեն շուրջ 4 անգամ։ «Այսօր մեզ համար շատ կարեւոր է Երեւանում գրավիչ բիզնես միջավայրի ստեղծումը եւ ներդրողների ներգրավումը։ Իմ համոզմամբ, կան մի շարք …

կարդալ ավելին

«Կ’անձրեւե, տղաս, աշունը թաց է»

15.02.2011

Մանկապղծության մեջ մեղադրվող «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի եւ «Մեթըլ փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի ձերբակալությունից հետո ինչ-որ կարեւոր բան փոխվեց: Վտանգը, որ միշտ ինչ-որ տեղ հեռվում էր թվում եւ ավելի շուտ` վիրտուալ աշխարհից, այժմ խիստ մոտ զգացվեց: Եվ վտանգի այդ տեսակն ունի բարեկիրթ, ժպտացող, ակնոցն աչքերին մարդու դեմք: Հրապարակվեց նաեւ «Վիկիլիքսի» հերթական բացահայտումը. ՀՀ-ում ԱՄՆ …

կարդալ ավելին

ՀՀ-ում 105.000 նպաստառու ընտանիք կա

15.02.2011

Հայաստանում իրականացվող աղքատության ուսումնասիրությունների եւ վերլուծությունների համաձայն` մեր բնակչության բազմազավակ եւ բազմանդամ ընտանիքներն ավելի աղքատ են: «Նրանք ավելի հեշտ են հայտնվում աղքատության ճիրաններում»,- վստահեցնում է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը: Ի դեպ, հանրապետության աղքատության ամենացածր մակարդակը Երեւանում է: Հայաստանում ընտանեկան նպաստ ստանում է 105.000 ընտանիք: Հիշեցնենք, որ ընտանեկան …

կարդալ ավելին

Ցրտի, խոնավության մեջ սովամահ են լինում

15.02.2011

Երկու տարեկան Արմենի սպիտակամաշկ դեմքը մրի հաստ շերտից այնպես է սեւացել, որ դիմագծերը չեն երեւում: Վագոնակի սոսկալի ցրտին թախտին նստած Արմենն ամբողջ ուժով բղավելով՝ լաց է լինում: Մրսում է… Առավոտից ընդամենը 1 գավաթ անհամ շաքարաջուր է խմել: Քաղցից ու ցրտից իրեն պատռելով ճչում է: Վագոնում տեղադրված կոտրատված, հնամաշ պահարաններում հացի փշուր գտնելը բառացիորեն անհնար է: …

կարդալ ավելին

Հենասայլակներով հաշմանդամներին ուզում եմ ասել` դուք երջանիկ եք

15.02.2011

Եթե չկա կատաղած շուն, բայց մենք երեւակայում ենք, թե նա կա, եւ համապատասխան ենք վարվում նրա հետ, ապա ոչնչից առաջանում է այդ շունն ու դառնում իրական: Ոչինչ աշխարհում չի կարող իշխանություն ունենալ անձի վրա, եթե ինքներս դրան իշխանություն չտանք: Պատժել քրիստոնեաբար Որոշ մուսուլմանական երկրներում գողություն անելու համար գողի ձեռքն են կտրում, անհավատարիմ կնոջը քարկոծելով են …

կարդալ ավելին

«Ազատիկին» բռնել են

15.02.2011

Փետրվարի 12-ին Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները, զենք կրելու կասկածանքով, Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սենյակներից մեկից բերման են ենթարկել 28-ամյա Արմեն Հ.-ին, 25-ամյա Կամո Գ.-ին եւ ՌԴ քաղաքացի, հանցավոր աշխարհում հեղինակություն համարվող, «Երրորդմասցի Ազատիկ» մականունով 46-ամյա Ազատ Տ.-ին: Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության, անձնական զննությամբ Արմեն Հ.-ի մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է …

կարդալ ավելին

Կկալանավորեն

12.02.2011

ԱԱԾ Քննչական վարչությունը միջնորդություն է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` «սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու» մեղադրանքով ձերբակալված «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: Ձերբակալումից հետո 72 ժամվա ընթացքում քննչական մարմինը պարտավոր է նրան մեղադրանք ներկայացնել, կամ ազատ արձակել: Այդ ժամկետը լրանում է այսօր: Հիշեցնենք, որ …

կարդալ ավելին

«Էսպես ապրել կլինի՞»

12.02.2011

Մեր թերթի խմբագրություն են դիմել Երեւանի Եկմալյան 1-ին փողոցի բնակիչները` իրենց դժգոհություններն ու բողոքները ներկայացնելով «Գրադինվեստ» ՍՊԸ-ի գործունեության առնչությամբ: Բանն այն է, որ Եկմալյան 1-ին փողոցի 9 ընտանիքներ 2006թ. պետության կարիքների համար պայմանագիր էին կնքել «Գրադինվեստ» ՍՊԸ-ի հետ: Համաձայն պայմանագրի՝ պետության կարիքների համար բնակիչները հրաժարվել են անշարժ գույքի սեփականության, օգտագործման իրավունքից, տնօրինումից, միեւնույն ժամանակ՝ որպես …

կարդալ ավելին

Սոցիալական բունտին կմիանան նաեւ ձկնավաճառները

12.02.2011

Մի քանի օր առաջ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցում էր ձկնաբուծական տնտեսություններից մեկում ջրաչափի փորձնական տեղադրման աշխատանքներին: Հիշեցնենք, որ Տ. Սարգսյանը հայտարարել էր, որ Կառավարությունն իրենց բոլոր ստուգումներն ու ջրաչափերի տեղադրումը սկսելու է խոշոր ձկնաբուծական ընկերություններից՝ տեղափոխելով նրանց օրինական դաշտ, որպեսզի 22 ձկնային տնտեսություններ արտոնագիր ստանան Ռուսաստան ձուկ արտահանելու համար: «Տասնյակ …

կարդալ ավելին

Նաեւ Տավուշում ու Լոռիում

12.02.2011

Այս օրերին վրացական պետհամարանիշերով մեքենաների վարորդների բողոքի ցույցերը նոր թափ են ստացել` ընդգրկելով ոչ միայն Շիրակի, այլ արդեն նաեւ՝ Տավուշի եւ Լոռու մարզերը: Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Գյումրիի Հայուհու հրապարակում սկսվեց վրացական պետհամարանիշերով մեքենաների վարորդների բողոքի ակցիան: Վարորդները դժգոհում են ՀՀ մաքսային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունից, որն արգելում է ՀՀ քաղաքացիներին մեքենաները գրանցել Վրաստանում եւ …

կարդալ ավելին

«Սա այն երկիրն է, որն ունի կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր»,- ասում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան

12.02.2011

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը որդեգրել է այնպիսի սոցիալական քաղաքականություն, ըստ որի` նախարարության չորս գերակա ուղղություններից են լինելու նաեւ ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրումը եւ սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական բազաների արդիականացումը: Այլ կերպ ասած` «Սոցիալական աշխատանքի» ինստիտուտը հզորացնելու համար սոցիալական ծառայությունները հագեցվելու են համակարգչային տեխնիկայով, եւ նախատեսվում է ներդնել նոր արդիականացված …

կարդալ ավելին

Կռունկը շրջվել է

10.02.2011

Երեկ Երեւանի Բուզանդի փողոցի 89 շենքի բակում («Ագենտստվոյի» շենքի մոտ) ժամը 16:20-ի սահմաններում տեղի է ունեցել դժբախտ պատահար: MLL Industries շինարարական կազմակերպությանը պատկանող 8 տոննա կշիռ ունեցող վերամբարձ կռունկը շրջվել է, որի հետեւանքով 65-ամյա կռունկավար Վոլոդյա Կարապետյանը մահացել է, եւս մեկ մարդ ստացել է մարմնական վնասվածքներ: Վայր ընկած կռունկը վնասել է նաեւ 3 ավտոմեքենա: Դեպքի …

կարդալ ավելին

Անտարբեր են

10.02.2011

Հայազգի դերասան, ռեժիսոր, թատրոնի ղեկավար Արմեն Ջիգարխանյանը, պատասխանելով BBC-ի ռուսական ծառայության ընթերցողների հարցերին, քննադատել է Ռուսաստանում աճող այլատյացությունը: «Չե՞ք վախենում Մոսկվայում փողոց դուրս գալ, եւ ի՞նչ գնահատական կտաք Ռուսաստանում աճող ազգայնական տրամադրություններին» հարցին Ջիգարխանյանն արձագանքել է. «Կարծում եմ, դա լուրջ խնդիր է Ռուսաստանի նման բազմազգ պետության համար: Կարելի է, անշուշտ, վրացուն կամ տաջիկին չսիրել, սակայն …

կարդալ ավելին

Դատապարտյալները բողոքում են

10.02.2011

«168 Ժամ» թերթի խմբագրությունը, տեւական ժամանակ է, բազմաթիվ ահազանգեր է ստանում ՀՀ կալանավայրերում գտնվող դատապարտյալներից: Արդեն ներկայացրել ենք մեզ դիմած մի քանի դատապարտյալների դժգոհությունները՝ կապված պայմանական վաղակետ ազատման հանձնաժողովի գործունեության հետ: Բանն այն է, որ դատապարտյալներից շատերը համարում են, որ հանձնաժողովի մերժումները անհիմն են, եւ գործերը քննվում են կամայական սկզբունքով: ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական …

կարդալ ավելին

Ցանկացել են փողոցը փակել

10.02.2011

Երեկ Երեւանի քաղաքապետարանի մոտ պիկետ են կազմակերպել Նոր Արեշ 35փ. 127/7 շենքի մի խումբ բնակիչներ, որոնց եւ քաղաքապետարանի մուտքը հսկող ոստիկանների միջեւ միջադեպ է արձանագրվելի: Բանն այն է, որ շենքի 30-ից ավել բնակիչներ ցանկացել են հանդիպել Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ բաժնի ղեկավարի հետ եւ իրենց խնդրի լուծումը պահանջել: Նշենք, որ թեեւ բոլոր համապատասխան կառույցներից ստացված պատասխաններով …

կարդալ ավելին

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՂՆԵՐԸ

10.02.2011

Գիտությանը վերաբերող խնդիրները հասարակական հնչեղություն չունեն: Գոնե վերջին 10-15 տարում: Չհաշված, իհարկե, գիտության դերի անկման եւ գիտության «ծերացման» մասին հազվադեպ հնչող ախ ու վախը: Դեկտեմբերին Գիտությունների ազգային ակադեմիան հերթական ընտրությունը հայտարարեց: Իսկական ու թղթակից անդամների ահագին տեղեր թափուր մնացին: Միակ ուրախացողը երեւի ՀՀ Կառավարությունն էր: Որովհետեւ խնայվեց ակադեմիկոսներին ու թղթակից անդամներին տրվող «պատվովճար» կոչվող գումարը: …

կարդալ ավելին

«ԿՐՈՆԻ ՀԱՄԱՐ ԿԵՍ ՄԱՐԴ ԵՄ ԴԱՐՁԵԼ, ԲԱՅՑ ԿՐՈՆՆ ԻՆՁ ԱՅՍՕՐ ՀԱԼԱԾՈՒՄ Է»

10.02.2011

Ասում է 1-ին կարգի հաշմանդամ Նվեր Հովհաննիսյանը Օրեր առաջ խմբագրություն էին եկել Էջմիածին քաղաքի բնակիչներ Նվեր Հովհաննիսյանը եւ Ալեքսան Բայանդուրյանը, ովքեր խնդրում էին լրատվամիջոցների օգնությամբ բարձրաձայնել մի խնդիր, որը, թերեւս, պետք է լուծվի պետական կառույցների եւ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի Մայր Աթոռ Սրբ. Էջմիածնի միջամտությամբ: Մինչդեռ, ըստ նրանց` Մայր Աթոռը դատական ատյաններին դիմելով՝ փորձում է …

կարդալ ավելին

Բան չմնաց

08.02.2011

Այսօր եւ վաղը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի լինի: «Հայպետհիդրոմետի»` ավելի վաղ արված կանխատեսումների համաձայն, փետրվարին սպասվում են նորմայից ավելի տեղումներ, կգրանցվի մինչեւ 73 մմ տեղում: Հունվարի համեմատ փետրվարին ընդամենը 1 աստիճանով է հանրապետության ջերմաստիճանը ցածր լինելու: Ըստ նույն կանխատեսումների, ամենացուրտ օրերը գրանցվելու են փետրվարի առաջին 10-օրյակում:

կարդալ ավելին