հասարակություն

Հույսը բարի մարդիկ են

24.02.2011

13-ամյա Մարիա Միքայելյանը յուրահատուկ ունակությունների տեր վոկալիստ է։ 2010թ. մասնակցելով «Ռոզա վետրով» 16-րդ միջազգային մանկական եւ պատանեկան ստեղծագործության վոկալիստների մրցույթին` դարձել է առաջին մրցանակի դափնեկիր։ Մարիայի մայրն իմանալով Մոսկվայում անցկացվելիք այդ մրցույթի մասին, ուսուցչուհի Սուսաննա Կարգանովայի հետ մասնակցության հայտ է ներկայացրել։ Հայտն ընդունվել է, սակայն, քանի որ ֆինանսական հարցերը մոր, տատիկի եւ պապիկի ուսերին են …

կարդալ ավելին

Քաղցկեղով հիվանդ 5-ամյա Էրիկը մահացել է

24.02.2011

Դեռեւս հունիսից «Փրկենք» երիտասարդական նախաձեռնությունը քաղցկեղով հիվանդ 5-ամյա Էրիկի փրկության համար սկսել էր բարեգործական ակցիաներ կազմակերպել: Շատ-շատերը «Facebook» սոցիալական կայքի միջոցով միացան փոքրիկի փրկության ակցիային: Բարեգործական համերգներ էին կազմակերպվում, հրապարակումներ պատրաստվում: Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի քաղաքացիների, արվեստագետների եւ գործարարների անձնական ներդրումներով Էրիկի հաշվեհամարին ուղարկվեց 5 միլիոնից ավելի դրամ, որով էլ նա Մոսկվայում անցավ 2 նախապատրաստական …

կարդալ ավելին

Շնորհավորում ենք

24.02.2011

Ստեփան Բեկյանը ծնվել է 1919թ. փետրվարի 25-ին Օրդուբադի շրջանի Փառակա գյուղում, գյուղացու ընտանիքում։ 1941թ. հունիսի 23-ին զորակոչվել է բանակ եւ 400-րդ Սեւաստոպոլյան գնդի կազմում, որպես բժշկական վաշտի կրտսեր բժիշկ, Կովկասի նախալեռներից հասել է մինչեւ Էլբայի ափերը։ Պատերազմից հետո 1946թ. ընդունվել եւ 1951թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտը, 1962թ. գերազանց ավարտել է նաեւ Լենինգրադի ռազմաբժշկական …

կարդալ ավելին

Արձագանքել են «168 Ժամի» հրապարակումներին

22.02.2011

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն արձագանքել է մեր թերթում տպագրված անապահով ընտանիքների մասին հրապարակումներին: «Հաց հայթայթեն, թե ցավազրկող գնեն» վերնագրով հոդվածում նկարագրված Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու 78/14 բնակարանում վարձակալությամբ ապրող Հեղինե տատիկին տրամադրվել է սայլակ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանի միջնորդությամբ «Փյունիկ» հասարակական կազմակերպության պատասխանատուները սայլակը տեղափոխել եւ հանձնել …

կարդալ ավելին

«Որ մեծանամ՝ դառնալու եմ երեք հազար դրամ»,- ասում է երեք տարեկան Հայկանուշը

22.02.2011

71-ամյա Էմմա Սայադյանն ինձ խնդրել է, որ այցելեմ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում գտնվող իրենց տուն: Անցյալ տարի ինձ հանդիպած Էմմա տատիկենց տունն այս տարի ավելի աղքատ ու քարուքանդ է: Իսկ այս տարվա «տաք» ձմեռը նրանց տուն ավելի շատ ցուրտ է բերել, քան նախորդ տարվա սաստիկ ձմեռը: Վառելիք հայթայթելն ու երեխաներին ցրտից պաշտպանելու ձեւ գտնելն այլեւս …

կարդալ ավելին

Որովհետեւ սխալ են ծնվել

22.02.2011

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը երեկ կայացած ասուլիսի սկզբում մի հայտարարություն անելուց առաջ լրագրողներին խորհուրդ է տվել. «Բռնվեք, որ չընկնեք»: Իսկ պատճառը, ինչպես տեղեկացրել է Պողոսյանը, այն է, որ Կարապի լճի գեղեցիկ ուռենին կտրել են ու, նրա խոսքերով, անհեթեթ բացատրություն են տալիս: «Ինչո՞ւ են կտրել, որովհետեւ սխալ են ծնվել: Ուրիշ բան չի անցնում մտքներով՝ կտրելուց …

կարդալ ավելին

Էլի փակ

22.02.2011

Երեկ ժամը 13-ի դրությամբ Հայաստանի Արագածոտնի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում եղել են փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած տեղեկագրի համաձայն, Արագածոտնի մարզում փակ են եղել Ապարանի տարածաշրջանի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները` բացի Վարդենուտ, Ծաղկաշեն, Արագած, Արա, Շենավան գյուղերից, Տավուշի մարզում` Բերդ – Ճամբարակ ճանապարհը, Գեղարքունիքի մարզում` Մադինա, Վերին Գետաշեն, Շիրակի մարզում` …

կարդալ ավելին

2017-ից ոչ շուտ

22.02.2011

Մերձդնեստրում լրտեսության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի ներման հարցով կարելի է դիմել 2017 թվականից ոչ շուտ: Այդ մասին ասված է չճանաչված հանրապետության նախագահի աշխատակազմից ի պատասխան Վարդանյանի հարազատների դիմումի ստացված նամակում: Մերձդնեստրի նախագահի աշխատակազմի ղեկավարը նամակում գրել է, որ համաձայն մի շարք օրենսդրական ակտերի` «ծանր եւ առավել ծանր հանցագործությունների համար դատապարտվածների …

կարդալ ավելին

Հայրասպանություն

22.02.2011

Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 9 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է 60-ամյա Սերյոժա Ղուբաթյանի դիակը` գլխի շրջանում բազմաթիվ վնասվածքներով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներով պարզվել է, որ Ս. Ղուբաթյանին նախօրեին, դանակով եւ կացնով հարվածներ հասցնելով, սպանել է որդին` 21-ամյա Տիգրան Գ.-ն: Նա 2002 թվականից հաշվառված է Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում: Սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական …

կարդալ ավելին

Առանց ձյան

22.02.2011

Այս ձմռանը Երեւանում ձյուն այլեւս չի սպասվում: Այդ մասին երեկ տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետի» հիդրոօդերեւութաբանական կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: «Չնայած, ինչքան էլ ձյան չենք սպասում, բայց բացառել նույնպես չի կարելի: Մինչեւ ապրիլի 24-ն էլ հնարավոր է ձյուն լինի»,- ասել է նա: Նշենք, որ երեկ հանրապետության լեռնային եւ նախալեռնային շրջաններում շարունակում էր ձյուն տեղալ: …

կարդալ ավելին

Ովքեր են նրանք

19.02.2011

Երեկ ամերիկյան լրատվամիջոցները հրապարակել են նախօրեին ԱՄՆ-ում ձերբակալված հայկական հանցախմբի անդամների անունները: Հիշեցնենք, որ «Հայկական ուժ» անունով խմբավորման անդամները մեղադրվում են տասնյակ տարիներ շարունակ հանցավոր կերպով մեծ գումարներ ձեռք բերելու մեջ: Որպես մեղադրանք՝ խմբի անդամներին ներկայացվել է մարդկանց առեւանգում, բանկային տվյալների հափշտակում, սպառնալիքների միջոցով մեծ գումարների ձեռք բերում, թմրամիջոցների անօրինական շրջանառություն, այլ երկրների, այդ թվում` …

կարդալ ավելին

Ձերբակալել են 3 զինծառայողների

19.02.2011

Ստեփանակերտի զորամասերից մեկում փետրվարի 12-ին 21-ամյա զինվոր Թորգոմ Սարուխանյանի մահվան գործով ՀՀ պաշտպանության նախարարության Քննչական վարչությունը ձերբակալել է 3 զինծառայողների: Թ. Սարուխանյանին (զորակոչվել էր Գյումրիի զինկոմիսարիատից) մահացած էին գտել հրազենային վնասվածքով: Մահվան փաստի առթիվ քր.գործ էր հարուցվել «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» հոդվածով: Մեղադրանք է …

կարդալ ավելին

Հիվանդ Հայաստան գումարած հիվանդ Սփյո՞ւռք

17.02.2011

Ինձ ապշեցրեց Հայաստանի իշխանությունների` երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարը, ըստ որի՝ երկրորդ պալատը նախատեսում են Սփյուռքի ներկայացուցիչների համար: Սա ի՞նչ «հանճարեղ» գաղափար է: Ի՞նչ նպատակ է այն հետապնդում: Ինչի՞ համար է ստեղծվում պատգամավորական տեղերի այս շուկան: Սփյուռքում ո՞վ է տենչում պատգամավոր դառնալ: Եվ ո՞ւմ կցանկանային պատգամավոր ընտրել իրենք` հայկական գաղթօջախները: Եվ կա՞ արդյոք նրանց միջեւ տարբերություն: …

կարդալ ավելին

Հրաժարվում են քաղաքացիությունից

17.02.2011

Հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվող, Արցախյան պատերազմի հերոս Գեւորգ Հայրապետյանի մարտական ընկերները ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մասին դիմում են գրել նախագահ Սերժ Սարգսյանին: Դրանում ասվում է. «Հարգելի պարոն նախագահ, 2010թ. հոկտեմբերի 25-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում ՀՀ անունից պետական դավաճանության շինծու մեղադրանքով 12 տարվա ազատազրկման դատապարտեց մեր մարտական …

կարդալ ավելին

Ինչպես է անարգում Ոստիկանությունը

17.02.2011

Երեկ Ստեփան Հովակիմյանի փաստաբաններ Գիվի Հովհաննիսյանն ու Տիգրան Սաֆարյանը ներկայացրեցին այն հանգամանքները, որոնք իրենց պաշտպանյալին դրդել են ինքնախոստովանել իր կողմից չկատարած հանցանքը: Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանն ու իր ընկերը՝ Վահրամ Քերոբյանը, մեղադրվում են նախորդ տարվա հունվարի 10-ին «Մոսկվա» կ/թ-ում գողություն կատարելու եւ կազմակերպելու մեջ: Քրեական գործը հարուցվել է փետրվարի 6-ին, գտնվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ …

կարդալ ավելին

Բացահայտել են

17.02.2011

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մի շարք դեպքեր: Ըստ ՊԵԿ մամուլի ծառայության, համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է գիշերային ակումբ, որը գործել է հարկային դաշտից դուրս: Ապօրինի գործունեությունը ծավալել էր քաղաքացի Վաղինակ Գրիգորյանը` մայրաքաղաքի Արշակունյաց 34 հասցեում: Համապատասխան պետական գրանցում չունեցող գիշերային ակումբը գործել է կարճ ժամանակ: Մյուս դեպքում էլ հայտնաբերվել է …

կարդալ ավելին

Հույս չունենաք

17.02.2011

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը հավատացնում է, որ ընտանեկան նպաստ համակարգի հասցեականության խնդիրը մշտապես գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում: Չնայած դրան, ըստ նրա` միջազգային փորձը ցույց է տալիս, որ չկա 100 տկոսանոց հասցեականություն: «100 տոկոսանոց հասցեականությունը բացառվում է, դա մարդ էությանը բնորոշ երեւույթ է: Որտեղ ստվերային տնտեսությունը շատ` …

կարդալ ավելին

«Յոթ ամիս ցիգանի նման փողոցներում ենք ապրել»,- ասում է երեք երեխաների մայր Լուսինե Կարապետյանը

17.02.2011

4-ամյա Բագրատն անհավասարաշիռ, անփույթ քայլերով նետվում է դեպի մայրը: Մարմինն անհասկանալի թափահարելով՝ «ծեփվում» է հատակին ու սկսում է ցնցվել: Մայրը` Լուսինեն, անմիջապես գրկում է երեխային ու փորձում է անկառավարելի ցնցումը ձեռքերի ուժով կանխել: Բագրատը խլացնելու աստիճան նյարդային ճչում է ու թպրտացող ձկան նման մոր ձեռքերի մեջ թափահարում է մարմինը: Չորս տարեկան այս փոքրիկն աննկարագրելի տառապում …

կարդալ ավելին

«Գրին քարտի» հաղորդագրությունները կեղծ են

17.02.2011

Վերջերս ստացվել են մի շարք հարցումներ` կապված էլեկտրոնային փոստով իբր ԱՄՆ պետական կառույցներից պաշտոնապես ուղարկված հաղորդագրությունների հետ: Այս կեղծ հաղորդագրություններում հիմնականում ստացողին հայտնում են, որ վերջինս շահել է «Գրին քարտ» կամ ԱՄՆ մշտական բնակության իրավունք եւ պահանջում են դիմելու գործընթացն ավարտին հասցնելու եւ «Գրին քարտը» ստանալու համար գումար ուղարկել: Հարկ ենք համարում ձեր ուշադրությունը հրավիրել …

կարդալ ավելին

Դավիթի՝ Դեւի հիշատակին

17.02.2011

Սուրը, թե գրիչը, թե մեկը, թե մյուսը։Գ. Նժդեհ Փետրվարի 4-ին Արցախյան ազատամարտի լեգենդար հերոս Դավիթ Սարապյանը` Դեւը, կդառնար 45 տարեկան: Վեհ երկրային ուղին տեւեց ընդամենը 26 կարճ տարիներ… Դավիթն իր ծնողների՝ հայտնի ճարտարապետ Էդուարդ Սարապյանի եւ ականավոր գիտնական Էմմա Սարապյանի միակ զավակն էր: Դեռ մանկուց նկատվում էին տղայի արտասովոր ունակությունները: Նա հոյակապ նկարում էր, ընթերցասեր …

կարդալ ավելին