հասարակություն

Չի հերքում, բայց հերքում է

24.03.2011

Մեր թերթի նախորդ համարում լույս տեսած «Գլխավոր ֆինանսիստը դատի է տվել Սեւանի պոլիկլինիկայի տնօրենին» հոդվածի առնչությամբ խմբագրություն էր զանգահարել Սեւանի պոլիկլինիկայի նախկին գլխավոր ֆինանսիստ Գայանե Բադալյանը: Վերջինս հերքեց պոլիկլինիկայի տնօրեն Հասմիկ Ղազարյանի այն ենթադրությունը, թե իբր խմբագրություն ինքն էր զանգահարել եւ բողոքել տնօրենի անօրինական գործողությունների կապակցությամբ: Ըստ Գ. Բադալյանի՝ ինքը երբեք իրեն թույլ չի տա …

կարդալ ավելին

Բերման են ենթարկել

24.03.2011

Մարտի 22-ին` ժամը 09:00-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելիս, թմրամիջոց պահելու կասկածանքով, Ռուբինյանց փողոցի թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել հանցավոր աշխարհում «Նշանիկ» մականվամբ հայտնի, 30-ամյա Նշան Ս.-ին, 26-ամյա Ռուզաննա Ս.-ին եւ 23-ամյա Կարեն Ս.-ին: Նշան Ս.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահից զննությամբ հայտնաբերվել է պլաստմասսե ծալովի սեւ բռնակով, …

կարդալ ավելին

Հիվանդներին ընդունել են վագոն-տնակներում

24.03.2011

Այն, որ մեր հանրապետությունում գործող որոշ բուժհաստատություններ, մեղմ ասած` «թշվառ» վիճակում են` գաղտնիք չէ: Թեեւ տարիների ընթացքում, ինչպես պետական ռեսուրսներով, այնպես էլ` բարեգործների եւ դոնոր կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ որոշ հիվանդանոցներ եւ պոլիկլինիկաներ վերակառուցվել են, այդուհանդերձ` մայրաքաղաքի, ինչպես նաեւ` մարզային որոշ բուժհաստատություններից` իրենց շենքային մաշված պայմաններով, «Սովետի» հոտ է գալիս: Մեր խմբագրությունը բազմաթիվ դժգոհություններ է ստանում, …

կարդալ ավելին

«Արամ Հայկազ. մոռացված էջեր» գրքի Ա հատորի ոդիսականը

24.03.2011

Մեր օրերում մոդայիկ է Սփյուռքի հայ գրականությամբ զբաղվելը։ Թեկնածուի, դոկտորի կոչումներ բազմացնող համակարգը շարունակ արտադրում է «ա-մենագետներ»: Երբ 2009թ. աշնանը ՀՀ սփյուռքի նախարարություն ներկայացաք Արամ Հայկազի՝ հանրությանն անհայտ նյութերի խտասալիկով՝ 1.600.000 նիշ ծավալով, տկն Հակոբյանը խոստացավ օժանդակել գրքի հրատարակությանը։ Դրա համար հարկավոր էր ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան ինստիտուտի տնօրենի համաձայնությունը։ 2010թ. փետրվարի 8-ին նախարարությունն …

կարդալ ավելին

ԱԱԾ-ն` ընդդեմ կնոջ

22.03.2011

«Մեր Ազգային անվտանգության ծառայությունը բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու, մենք պատերազմական վիճակում ենք, բայց իրենք ամբողջ համակարգով մի կնոջ դեմ են պայքարում»,- ասում է Մարինա Պողոսյանը: ԱԱԾ-ի նկատմամբ նրա զարմանքը, բարկությունն ու բացասական վերաբերմունքը ձեւավորվել է սկսած 2010 թվականի ապրիլի 21-ից: Այդ օրը Մարինան եւ նրա որդին իրենց ավտոմեքենայով տուն գնալու ճանապարհին բախվել են «Վազ-21124» մակնիշի …

կարդալ ավելին

Էրիկը սարսափում է կրկին փողոցում հայտնվելու հեռանկարից

22.03.2011

Նոր-Արեշ 34 փողոցի 106/1 սեփական տան տակի սեւ խոռոչը գնացքի թունելի նման է, որտեղ մութ է, ու սեւի մեջ այդ տարածությունը վերջ չունի: Քարուքանդ եղած աստիճանները տանում են մի ճանապարհով, որտեղով պարզապես անհնար է առաջ շարժվել` առանց պատերից բռնվելու: Պատերը շոշափելով` մի կերպ առաջ ես շարժվում, իսկ առաստաղի ցածրությունից ճկված մարմինդ լույս է փնտրում, որպեսզի …

կարդալ ավելին

Տեղում մահացել է

22.03.2011

Երեկ ժամը 12:00-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցի վրա գտնվող թոնրատան մոտ տղամարդու դիակ է հայտնաբերվել: Նշված վայր է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ Վաղարշյան փողոցի 13/5 հասցեում գործող թոնրատան հետնամասում գտնվող էլեկտրացանցի բաշխիչ ենթակայանում հոսանքահարվել եւ տեղում մահացել է 37-ամյա …

կարդալ ավելին

ԱՄՆ բանկո՞ւմ է

22.03.2011

Գլենդելում գործող Հայկական հիշատակի կենտրոնը մարտի սկզբին դատի է տվել ԱՄՆ-ի կենտրոնական բանկին («Federal Reserve»)` տեղեկատվություն պահանջելով օսմանյան կառավարության կողմից 1915թ. հայերից ավարառված մեծ քանակությամբ ոսկու ձեռք բերման վերաբերյալ: «The California Courier» թերթի վկայությամբ` հայցը ներկայացվել է Տեղեկատվության ազատության ակտի հիման վրա: Հայերից ավարառված ոսկին, որը ժամանակին արժեցել է 5 միլիոն թուրքական լիրա (22 միլիոն …

կարդալ ավելին

Հերթական զոհը

19.03.2011

Մարտի 17-ին, ժամը 17:30-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի արեւելյան (Ասկերանի) պաշտպանական ուղղությամբ ադրբեջանական կողմից արձակված գնդակից հրազենային մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Ահարոն Արմենի Հայրապետյանը: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի Լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդմամբ, դեպքից անմիջապես հետո վիրավորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 18:59-ին մահացել է:

կարդալ ավելին

Դեպի Կուկուեւո

19.03.2011

«Հերիք է լցնեք ռուսական աքսորավայրերը», «Կառավարությանը` Սիբիր», «Ոչ պլանավորված հայաթափությանը» եւ այլ բովանդակությամբ պաստառներով երեկ ՀՀ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա են անցկացրել «Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամները: Նրանք ՀՀ կառավարության անդամներին կոչ են արել դիմել միգրացիոն կենտրոններ եւ լքել երկիրը: Նրանք միգրացիոն կենտրոններից վերցրել էին երկրից մեկնելու ժամանակ լրացվող հարցաթերթիկները, որոնց մեջ լրացրել էին ՀՀ …

կարդալ ավելին

Նաեւ բնակարան

19.03.2011

Երեւան քաղաքի Կոզեռն թաղամասի բնակիչների երեկ տեղի ունեցած ասուլիսում հնչեցրած բողոքներին ի պատասխան` Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ տարածքի կառուցապատող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը բնակիչներին, բացի գնային առաջարկից, արել է նաեւ բնակմակերեսով փոխհատուցման առաջարկ, ընդ որում, բնակիչների համար նախատեսված շենքը կառուցվելու է նույն Կոզեռն թաղամասում` Պռոշյան փողոցին հարող մասում: Ինչ վերաբերում է Կոզեռնի բնակիչների ակնարկած ռիսկին …

կարդալ ավելին

«Հոգեւորական օլիգարխների ժամանակը…»

17.03.2011

Հասարակությանը ալեկոծած վերջին օրերի նորություններից մեկը` Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը «Բենտլի» անունով շատ թանկարժեք ավտոմեքենա է գնել: Ինձ դա չզարմացրեց: Զարմանայի կլիներ, եթե Նավասարդ սրբազանն, ասենք, իր հեղինակած «Հոգեւորականը եւ Աստծո պատվիրանները» գրքի շնորհանդեսը կազմակերպեր, կամ իշխանություններին դիմեր քաղաքացիների հանդեպ ցանկացած տեսակի բռնությունը բացառելու կոչով, քանի որ բռնությունը հանցանք է ոչ միայն հասարակության …

կարդալ ավելին

Գործեր են հարուցվել

17.03.2011

ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հաղորդագրություն է տարածել, համաձայն որի` քրեական գործ են հարուցվել «Հայփոստ» ՓԲ ընկերության բաժանմունքների պետերի կողմից կատարած խախտումների դեպքերի, սոցիալական ծառայության գլխավոր մասնագետի կողմից կաշառք ստանալու դեպքի եւ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Լոռու մարզի դատախազությունում հարուցվել են քրգործեր` «Հայփոստ» ՓԲ ընկերության` Վանաձորի մասնաճյուղերի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, …

կարդալ ավելին

Վճարման կտրոնը թղթի թափոն չէ, կտրոնը փաստ է

17.03.2011

Որեւէ մեկը գիտի՞, որ, օրինակ, փոխադրամիջոցի` ավտոմեքենայի գույքահարկի վճարման դիմաց ստացած կտրոնները պետք է առնվազն 10 տարի պահել: Հակառակ դեպքում` ձեր կողմից վճարված գումարը եւս մի քանի անգամ կստիպեն վճարել: Հիշեցնենք, որ գույքահարկը հաշվարկվում է ըստ մեքենայի ձիաուժի եւ գանձվում է տարեկան կտրվածքով: Գույքահարկի մուծումների կտրոնները 10 տարի շարունակ պահելու փայլուն միտքը Երեւանի Արաբկիր վարչական …

կարդալ ավելին

Պահանջում են թույլատրել

17.03.2011

Լրագրողների պաշտպանության կոմիտե (CPJ) միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնել ֆիննական YLE հանրային հեռուստառադիոընկերության նկարահանող խմբի մուտքը Հայաստան արգելելու փաստի կապակցությամբ: Հիշեցնենք, որ մարտի 11-ին Հայաստանը հրաժարվել է մուտքի արտոնագրեր տրամադրել «Զվարթնոց» օդանավակայան ժամանած ֆիննական YLE հանրային հեռուստառադիոընկերության չորս հոգուց բաղկացած նկարահանող խմբին, եւ լրագրողները հարկադրված են եղել լքել երկիրը: Նախօրեին, ուշ երեկոյան Լրագրողների պաշտպանության կոմիտեն …

կարդալ ավելին

Առողջություն Շամշյանին

17.03.2011

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մարտի 15-ին, ժամը 13:00-ի սահմաններում շտապ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Նախնական ախտորոշմամբ` Գ. Շամշյանը թոքաբորբ է, իսկ ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառներից մեկն էլ գերհոգնածությունն է: «Արդեն մեկ շաբաթից ավելի է, որ ինձ վատ եմ զգում, բայց փորձում էի ինքնուրույն տարբեր դեղեր խմելով կազդուրվել: Ինձ թվում էր, թե արդեն լավանում …

կարդալ ավելին

«Մենք այլեւս սխալվելու իրավունք չունենք»,- ասում է «Դոլմամա» ռեստորանի տնօրեն Ժիրայր Ավանյանը

17.03.2011

– Պարոն Ավանյան, երկարատեւ բացակայությունից հետո ԱՄՆ-ից ե՞րբ վերադարձաք Հայաստան: – Վերադարձա 1993թ. հունվարի 6-ին: 23 տարվա բացակայությունից հետո Հայաստան եկա: Ինձ առավելապես հետաքրքրում էր Հայաստանի պատմության էջերին մասնակից դառնալը: Անկախացման այդ ժամանակաշրջանը բնորոշվեց հայ ժողովրդի վերածնունդով: Թեեւ էներգետիկ ճգնաժամ էր, առաջին անհրաժեշտության ապրանքներ չկային, ծանր տարիներ էին, բայց ժամանակը բոլորովին անտարբեր չէր: Մարդիկ համախմբվում …

կարդալ ավելին

«Գնա՛ եւ այլեւս երբեք չգաս։ Երբե՛ք…»

15.03.2011

Մենք, չգիտես ինչու, միշտ ակնկալում ենք, որ հոգեւոր դասի ներկայացուցիչները, հատկապես, եթե նրանք բարձրաստիճան հոգեւորականներ են, լինեն իմաստուն, ժուժկալ, չլինեն արծաթասեր, նախանձ, քծնող: Հոգեւորականներից նման որակներ սպասելու հիմքեր ունենք. այդ մարդիկ սեփական կամքով ընտրել են Աստծո ճանապարհը, հոգեւորի ճանապարհը` թողնելով աշխարհիկ կյանքը: Սակայն ամեն անգամ նորովի զարմանալ, թե ինչու են եկեղեցու մեր` հատկապես բարձրաստիճան սպասավորները, …

կարդալ ավելին

Հատուկ Սոցապ նախարարության համար

15.03.2011

Մեր թերթի նախորդ համարում տպագրված «Ինչպե՞ս օգնել հաշմանդամ կնոջը» հրապարակումն Ամալյա Հարությունյանի մասին էր, ով, ինչպես նշել էինք` պարբերաբար ենթարկվում է ընտանեկան բռնության: 61 տարեկան այս կինն իր հետ կատարվածը մեզ պատմել էր` խնդրելով չնշել իր հասցեն եւ քրոջ որդու (ով նրան ծեծում է) անունը` ելնելով իր անվտանգության նկատառումներից: Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանը հիվանդության պատճառով …

կարդալ ավելին

«Մի քանի ամիս պադվալներում եմ քնել»,- ասում է Աիդա Սմբատյանը

15.03.2011

62-ամյա Աիդա Սմբատյանը հայացքն առել է ափերի մեջ ու երեսը թաքցնելով ձեւացնում է, թե ոչինչ չի տեսնում ու ոչինչ չի լսում: Հարեւանուհու տան բազմոցի անկյունում ծվարած փոքրամարմին կինը հոգեբանորեն այնքան ճնշված է, որ ուզում է իրեն կորցնել աշխարհի երեսից: Հարցերիս պատասխանելու փոխարեն` ձեռքով թափահարում է` հասկացնելով, որ չարժե իր մասին հետաքրքրվել: Նյարդային ու լարված է, …

կարդալ ավելին