Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մարտի 15-ին, ժամը 13:00-ի սահմաններում շտապ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Նախնական ախտորոշմամբ` Գ. Շամշյանը թոքաբորբ է, իսկ ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառներից մեկն էլ գերհոգնածությունն է: «Արդեն մեկ շաբաթից ավելի է, որ ինձ վատ եմ զգում, բայց փորձում էի ինքնուրույն տարբեր դեղեր խմելով կազդուրվել: Ինձ թվում էր, թե արդեն լավանում եմ, բայց պարզվեց, որ թաքնված թոքաբորբ է սկսվել ինձ մոտ, որի մասին ես չգիտեի»,- ասել է Գ. Շամշյանը: Նա վերակենդանացման բաժանմունքում պետք է մնա եւս մի քանի օր, որից հետո կտեղափոխվի հիվանդասենյակ: