Հերթական զոհը

19/03/2011

Մարտի 17-ին, ժամը 17:30-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի արեւելյան (Ասկերանի) պաշտպանական ուղղությամբ ադրբեջանական կողմից արձակված գնդակից հրազենային մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Ահարոն Արմենի Հայրապետյանը: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի Լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդմամբ, դեպքից անմիջապես հետո վիրավորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 18:59-ին մահացել է: