հասարակություն

Սպանություն Արարատում

02.04.2011

Արարատի մարզի Արարատ գյուղում մարտի 29-ին սպանություն է տեղի ունեցել: Ոստիկանության հաղորդմամբ` մարտի 30-ին` ժամը 17:00-ին, 53-ամյա Մարիամ Ս.-ն Ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, այցելելով եղբոր` 50-ամյա Ստեփան Սարգսյանի տուն, նրան հայտնաբերել է մահացած, հատակին ընկած վիճակում: Նշանակված դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացության համաձայն` Ս. Սարգսյանի մահը վրա է …

կարդալ ավելին

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում…

02.04.2011

– Պարո՛ն Մինասյան, գրականության մեջ հեղինակները կերպարը շեշտելու, նրանց շուրթերից հնչած մտքերին արժեք տալու համար հաճախ հերոսներին ներկայացնում են որպես խելագար (Շեքսպիրի «Համլետ»), էքսցենտրիկ (Սերվանտեսի «Դոն Քիշոտ»), էպիլեպտիկ, մանկամիտ (իշխան Միշկին` Դոստոեւսկու «Ապուշը»), շիզոֆրենիայով տառապող (Անապաստանը` Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան»): Ինչո՞ւ են ճշմարտությունները, որպես կանոն, գրողները հնչեցնում հոգեպես անառողջ մարդկանց շուրթերից: – Ժողովուրդն է ասում. …

կարդալ ավելին

Ավտոտնակը փակել է բակի մուտքը

02.04.2011

Բնակիչների իրավունքները ոտնահարելը մեր օրերում դարձել է սովորական երեւույթ: Շուտով կլրանա հերթական անօրինականության մեկ տարին: Խոսքը վերաբերում է բակերում կառուցված ապօրինի ավտոտնակներին, որոնք արգելափակում են մուտքը դեպի բակ` իրենց հետ բազմաթիվ անհարմարություններ ստեղծելով բնակիչների համար: Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սվաճյան փողոցի թիվ 52 շենքի բնակիչները խմբագրություն էին ահազանգել` իրենց բակում տեղադրված ավտոտնակների հետ կապված հարցերով: Սակայն իրականությունն …

կարդալ ավելին

Նաեւ ծտերի միջազգային օրն է

02.04.2011

1906թ. ապրիլի 1-ին ստորագրվել է Թռչունների պահպանության մասին միջազգային հուշագիրը: Հենց այդ օրվանից աշխարհը ապրիլի 1-ը նշում է որպես Թռչունների պաշտպանության միջազգային օր: Շատ երկրներ օրենքներ ունեն չվող թռչունների պահպանության վերաբերյալ եւ մասնակցում են միջազգային համաձայնությունների: Հայաստանը թռչունների պաշտպանության վերաբերյալ հատուկ օրենք չունի, սակայն 1993թ. անդամակցում է չվող թռչունների պահպանման «Միջազգային կարեւորության ջրաճահճային տարածքների մասին, …

կարդալ ավելին

Բռնացրե՞լ է

31.03.2011

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի օգնական Արտակ Սահակյանի դանակահարության հետ կապված news.am-ը մանրամասներ է պարզել: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ` 34-ամյա Արտակ Սահակյանը մարտի 18-ին դանակահարվել է եւ կրծքավանդակի մասում ստացած կտրած-ծակած վերքով տեղափոխվել Մալաթիա բժշկական կենտրոն: Ըստ Ոստիկանության, «պարզվել է, որ նույն օրը ժամը 02:45-ին, Գայանե Վ.-ն հաղորդում …

կարդալ ավելին

Ապօրինի ներմուծված միրգ եւ բանջարեղեն

31.03.2011

Օրերս Բավրայի մաքսակետում ՊԵԿ-ի աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի ճանապարհով ներմուծված մոտ 2,5 տոննա միրգ եւ բանջարեղեն: ՊԵԿ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ` մաքսակետում վարչության աշխատակիցները զննման են ենթարկել Վրաստանից մուտք գործած Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի վարորդ` Վրաստանի քաղաքացի Մամուկա Մելիքիձեն հայտնել էր, թե իբր մեքենան դատարկ է հատել սահմանը: Ավտոմեքենայի զննության ժամանակ, սակայն, պարզվել է, որ թափքում …

կարդալ ավելին

Դատը սկսվել է

31.03.2011

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ սկսվել է արվեստագետ Դավիթ Կարեյանի մահվան գործով առաջին դատական նիստը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` դատավորը Լեւոն Ավետիսյանն է, իսկ ամբաստանյալը` «Արցախ» բանկի աշխատակից, քրեական հեղինակություն համարվող Նորագյուղի Ավետի ազգական Կարեն Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը հունվարի 3-ին, ժամը 21-ի սահմաններում, Բաղրամյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկում, վարելով BMW …

կարդալ ավելին

Ազատել են

31.03.2011

Աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Ոստիկանության բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, Ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը: news.am-ի թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է Ոստիկանության մամուլի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը: Կայքի տեղեկություններով, Արմեն Պողոսյանին հարցաքննել են Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի նկատմամբ հարուցված քրեական …

կարդալ ավելին

Մանկական սրճարան՝ գերեզմանի վրա՞

31.03.2011

Երեկ Կոմիտաս 19/8 հասցեի բնակիչները խմբագրություն էին ահազանգել: Նրանք հայտնեցին, որ 5 անհայտ երիտասարդներ` չցանկանալով ներկայանալ բնակիչներին, պատրաստվում են մանկական սրճարան կառուցել Կոմիտաս 19/8 հասցեում գտնվող պուրակին հարակից գերեզմանի վրա: Այդ նպատակով անհայտ երիտասարդները երեկ առաջին հերթին երկաթե կաղապարով ծածկել էին գերեզմանի վրա տեղադրված` Արեւմտյան Հայաստանի արաբկիրցիների ցեղասպանությանը նվիրված հուշաղբյուրը: Վրդովված եւ զայրացած բնակիչներն իսկույն …

կարդալ ավելին

Իրանցիների արկածները Երեւանում

29.03.2011

Երեւանի «Շիրակ» հյուրանոցում տեղավորված մի խումբ իրանցի զբոսաշրջիկներ տաքսիով ժամանել են հյուրանոց եւ փորձել խլել տաքսու վարորդի բջջային հեռախոսը: NEWS.am-ի փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին` ժամը 00:20-ի սահմաններում, հենց «Շիրակ» հյուրանոցի դիմաց: Տաքսու վարորդի պատմելով` իրանցիները հյուրանոցի մոտ իջնելու եւ մանրը ստանալու ժամանակ պահանջել են 1000 դրամ ավելի տալ, ինչին վարորդն ընդդիմացել է: «Երբ …

կարդալ ավելին

Ծեծել է տաքսու վարորդին ու փախցրել մեքենան

29.03.2011

Մարտի 25-ին Ոստիկանության Սեւանի ձերբակալվածների պահման վայրից Ոստիկանություն է տեղափոխվել «Գարբատ» մականվամբ, 26-ամյա Վահրամ Հայրոյանը, ով ծեծել է տաքսու վարորդին եւ փախցրել նրա մեքենան: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` Հայրոյանն աշխատում է «Հայփոստի» Սեւանի մասնաճյուղում` որպես ինկասատոր: Գ. Շամշյանի փոխանցմամբ` մարտի 25-ի կեսօրին Հայրոյանը նստել է Սեւանում գործող «Միլենա» տաքսի ծառայության «ՎԱԶ-21010» մակնիշի Տ 5238 համարանիշի …

կարդալ ավելին

Նորածնի մահվան մեջ մեղադրվող բժիշկը վերադարձել է

29.03.2011

2010թ. նոյեմբերի 27-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում (նախկին Հանրապետական հիվանդանոցն է) 5 օրական նորածին մի երեխա էր մահացել: Դեպքը բավական մեծ աղմուկ էր բարձրացրել: Իսկ օրեր առաջ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած 5 օրական այդ նորածնի ծնողները ստացել են նորածնի մահվան փաստի առթիվ անցկացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Նորածնի հոր՝ Ալբերտ Աբգարյանի հավաստմամբ՝ եզրակացության համար հիմք է հանդիսացել …

կարդալ ավելին

Ֆուտբոլ եւ քաղաքականություն

29.03.2011

Շախմատի եւ ծանրամարտի (մարզասերները գուցե այլ մարզաձեւեր եւս մատնացույց անեն) ոլորտներում հայ մարզիկների պոտենցիալը, նրանց հաղթանակները միջազգային մրցաշարերում, ինչ-որ առումով փոխհատուցում են ներքաղաքական, տնտեսական եւ մյուս բոլոր ոլորտների պերմանենտ ձախողումները: Իսկ իրականությունն այնքան հիասթափեցնող է, որ սպորտը սկսել է հետաքրքրել անգամ նրանց, ում համար մտավոր աշխատանքից զատ` մնացած ամեն զբաղմունք ժամանակի դատարկ վատնում էր համարվում: …

կարդալ ավելին

Նոր փոփոխություններ

26.03.2011

Մեր տեղեկություններով` առաջիկայում լայնամասշտաբ փոփոխություններ են սպասվում Հանրային ռադիոյի լրատվական ծառայության խմբագրությունում: Մասնավորապես` Կարեն Բեքարյանի փոխարեն` «Ռադիոլուրի» գլխավոր խմբագիր է նշանակվելու Հռիփսիմե Առաքելյանը, ով նախկինում «Հայ TV» հեռուստաընկերության լրատվական խմբագրության ղեկավարն էր: Վերջինիս համար հովանավորել է «Հ1»-ի գլխավոր պրոդյուսեր Գագիկ Բունիաթյանը: Նախագահականին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` Կ.Բեքարյանը տեղափոխվելու է նախագահի աշխատակազմ, որտեղ ղեկավարելու է արտաքին …

կարդալ ավելին

«Զվարթնոցից»` Բաժին

26.03.2011

Մարտի 25-ին, ժամը 03:30-ին, Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երեւան թիվ 191 չվերթի ինքնաթիռում խուլիգանություն է կատարվում: Ոստիկանության ծառայողները ինքնաթիռի վայրէջքից հետո, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ՌԴ քաղաքացիներ` 1970թ. ծնված Անտոն Վ.-ին, 1980թ. ծնված Բոգդան Ա.-ին, 1980թ. ծնված Սերգեյ Ս.-ին, 1982թ. ծնված Սերգեյ Պ.-ին, 1975թ. ծնված Դմիտրի Կ.-ին եւ …

կարդալ ավելին

Պարտադրում են այգին աղբանոցի վերածել

26.03.2011

87-ամյա Արտաշ պապը ԽՍՀՄ վաստակավոր ինժեներ է: Նա 3 տարի է` դարձել է նաեւ «վաստակավոր» նամակագիր: Պապը, այգու դարպասի խճճված երկաթյա շղթայի հետ կռիվ տալով, ձեռնափայտին հենված՝ պետական մարմիններին ուղղված «բացառիկ» նամակագրության մասին էր պատմում: Նա անգամ հաշվարկել է, թե պետությունն ինչքան ծախս է արել` իր նամակներին պատասխանելով. «Ամեն նամակին ամրացնում եք 300 դրամի մարկա, …

կարդալ ավելին

Դատարանում է

26.03.2011

Արաբկիրում կատարված սպանության գործը, որի կապակցությամբ պաշտոնից ազատվեց եւ այնուհետեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով կալանավորվեց ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանը, նախօրեին ուղարկվել է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությունում ասված է. «Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է 2010թ. մայիսի 12-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Երեւան …

կարդալ ավելին

Նիստը հետաձգվեց

26.03.2011

Մեր թերթի նախորդ համարներում մանրամասն ներկայացրել ենք Արարատի մարզի Արտաշատ քաղաքում կատարված սպանությունը եւ դրան հաջորդած հանցագործությունների շղթան, որը դեռեւս մնում է չբացահայտված: Հիշեցնենք, որ Արտաշատի բնակիչ Արտակ Մանասերյանը դաժանաբար սպանել էր մորաքրոջը` նրա ունեցվածքին տիրանալու համար: Դեպքից հետո Ա. Մանասերյանի մայրը` Մարգարիտա Մարտիրոսյանը, եղբորորդուն` Նշան Հարությունյանին, խնդրել էր որդու բանկային հաշիվները փակելու հարցում օգնել: …

կարդալ ավելին

Արտառոց նմանություն

24.03.2011

Տարերային աղետները հոռետեսների համար աստեղային պահ են: Կամ` նման մի բան: Ճիշտ այս պահին են նրանք հայտնվում հասարակական ուշադրության կենտրոնում: Հայտնվում ու հասարակական կարծիքն իրենց ետեւից են քարշ տալիս: Դրա փայլուն օրինակները մենք կարող ենք գտնել մեր նորօրյա պատմության էջերում: 1998թ. դեկտեմբերյան երկրաշարժը ջրի երես հանեց հոռետեսների այդ խավին: Արդյունքում` հասարակական հզոր կամքը իրար ետեւից …

կարդալ ավելին

Սարը շարժվել է դեպի տները

24.03.2011

Նախօրեին գիշերը Շիրակի մարզի Առափի համայնքում սողանքի հետեւանքով սարի լանջը շարժվել է. մասնակի փլուզվել են 2 տներ: Ընտանիքներից մեկը շտապ տարհանվել է ուրիշ բնակարան, մյուսին առաջարկել են հատկացնել մեկ դասասենյակ Առափի գյուղի դպրոցից, քանի որ, ինչպես մասնագետներն են նշել, չի բացառվում, որ հենց այսօր տունն իր բնակիչներով հայտնվի սարի տակ: «Լուսադեմին ձայներից արթնացանք ու նկատեցինք, …

կարդալ ավելին