Ապօրինի ներմուծված միրգ եւ բանջարեղեն

31/03/2011

Օրերս Բավրայի մաքսակետում ՊԵԿ-ի աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի ճանապարհով ներմուծված մոտ 2,5 տոննա միրգ եւ բանջարեղեն: ՊԵԿ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ` մաքսակետում վարչության աշխատակիցները զննման են ենթարկել Վրաստանից մուտք գործած Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի վարորդ` Վրաստանի քաղաքացի Մամուկա Մելիքիձեն հայտնել էր, թե իբր մեքենան դատարկ է հատել սահմանը: Ավտոմեքենայի զննության ժամանակ, սակայն, պարզվել է, որ թափքում առկա է թաքստոց, որտեղ էլ հայտնաբերվել են ապօրինի ներմուծված արեւադարձային մրգերն ու բանջարեղենը:

Ի դեպ, շուրջ մեկ տարվա ընթացքում ՊԵԿ-ի Նախաբացթողումային հսկողության վարչության կողմից արձանագրվել է մաքսային կանոնների խախտման 170 դեպք, ինչի արդյունքում պետական բյուջե է գանձվել ավելի քան 280 մլն դրամ: