Մարտի 25-ին, ժամը 03:30-ին, Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երեւան թիվ 191 չվերթի ինքնաթիռում խուլիգանություն է կատարվում: Ոստիկանության ծառայողները ինքնաթիռի վայրէջքից հետո, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ՌԴ քաղաքացիներ` 1970թ. ծնված Անտոն Վ.-ին, 1980թ. ծնված Բոգդան Ա.-ին, 1980թ. ծնված Սերգեյ Ս.-ին, 1982թ. ծնված Սերգեյ Պ.-ին, 1975թ. ծնված Դմիտրի Կ.-ին եւ 1980թ. ծնված Միխայիլ Գ.-ին: Պարզվել է, որ թռիչքի ժամանակ նրանք վիճաբանել են, հայհոյել, հարվածներ հասցրել միմյանց, պատճառել մարմնական վնասվածքներ` խախտելով հասարակական կարգը: ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: