1906թ. ապրիլի 1-ին ստորագրվել է Թռչունների պահպանության մասին միջազգային հուշագիրը: Հենց այդ օրվանից աշխարհը ապրիլի 1-ը նշում է որպես Թռչունների պաշտպանության միջազգային օր: Շատ երկրներ օրենքներ ունեն չվող թռչունների պահպանության վերաբերյալ եւ մասնակցում են միջազգային համաձայնությունների: Հայաստանը թռչունների պաշտպանության վերաբերյալ հատուկ օրենք չունի, սակայն 1993թ. անդամակցում է չվող թռչունների պահպանման «Միջազգային կարեւորության ջրաճահճային տարածքների մասին, հատկապես` որպես ջրլող թռչունների բնադրավայր» միջազգային հուշագրին: