հասարակություն

Վերակենդանացման բաժանմունքում է

22.04.2011

Ծանրամարտիկ, ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր: Մի քանի օր առաջ նա մեկնել էր Մոսկվա, որտեղ կոտրվել էր Վարդանյանի ազդրում տեղադրված մետաղյա ձողը: Նոր վիրահատություն է պահանջվել Երեւանում, սակայն վիրաբույժները ստիպված են եղել դադարեցնել վիրահատությունը` ուղեղի թթվածնային սնուցման հետ կապված բարդությունների …

կարդալ ավելին

ԱԳՆ շենքը տրվելու է «Մարիոթի՞ն»

22.04.2011

Մեր թերթի նախորդ համարում տեղեկացրել էինք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը վաճառելու մասին խոսակցություններ կան ՀՀ կառավարությունում: Մեզ հաջողվեց պարզել, որ այն վաճառքի է դրվելու աճուրդային կարգով: Եվ սեփականատեր է դառնալու ոչ թե «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը, այլ «Marriott» հյուրանոցային համալիրի ղեկավարությունը: Ի դեպ, մեր տեղեկություններով, ՀՀ Արտգործնախարարության նոր շենքը կառուցվելու է մետրոյի …

կարդալ ավելին

Փոսը փորվել է, բայց նախագիծ չկա

22.04.2011

Արդեն մի քանի օր է, Երեւանի Աբովյան եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող Ս.Աստվածածին Կաթողիկե եկեղեցու հարեւանությամբ հիմնափոս է փորվել: Դեռ 2 տարի առաջ Երեւանի քաղաքապետարանը որոշում էր ընդունել այդ տարածքը տրամադրել Հայ Առաքելական եկեղեցուն` Սուրբ Աննա եկեղեցու եւ կաթողիկոսարանի երեւանյան նստավայրի կառուցման համար: Անգամ հողն էր հասցրել օրհնվել, ու ըստ կաթողիկոսի`աստվածահաճո այդ շինարարության մեկնարկն էր …

կարդալ ավելին

«Հայաստանի կորսված գարունը»

22.04.2011

Գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը առաջիկայում կներկայացնի իր «Հայաստանի կորսված գարունը» նոր, հետաքննական ֆիլմը, որն անդրադառնում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին: 2 ժամ 4 րոպե տեւողությամբ ֆիլմը երկու մասից է բաղկացած: «Առաջին մասը մինչեւ մարտի 1-ն է, երկրորդ մասը սկսվում է մարտի 1-ի առավոտյան իրադարձություններով: Մենք նպատակ ունենք միաժամանակ ցույց տալ Մարտի 1-ի եւ՛ պատճառները, …

կարդալ ավելին

Ձգտելով ամբողջին՝ կորցնում ենք մաս առ մաս

22.04.2011

Թվում է` Ցեղասպանության թեմայով ամեն ինչ վաղուց ասված է: Այսօր էլ ելակետային ինֆորմացիան, ըստ էության, նույնն է, սակայն փոխվում է մեր վերաբերմունքը 96-ամյա վաղեմության դեպքերին: Ցեղասպանության ճանաչման գործընթացին «թարմություն» է տալիս սպորտային հետաքրքրության էլեմենտը` կարտասանի՞ ԱՄՆ նախագահը «ցեղասպանություն» եզրը, թե՞ չի արտասանի: Պարապությունը, ծուլությունն արդարացնելու համար սկսել ենք բանավոր խոսքին գերբնական հատկություններ վերագրել: Այդպես. տակավին …

կարդալ ավելին

Գյուղացիներից փողեր են «պոկում»

22.04.2011

Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչները Էջմիածնի էլցանցից նախազգուշացման թերթիկներ են ստացել, որում նշված է, թե իբր էլեկտրաէներգիայի պարտքեր ունեն կուտակված (ընդ որում` խոշոր) եւ 5 օրվա ընթացքում չվճարելու դեպքում «հարցը կլուծվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»: Ամբողջ Գայ գյուղը, ըստ Էջմիածնի էլ.ցանցի` 45 մլն դրամի էլեկտրաէներգիայի պարտք ունի: Իսկ թե դա ի՞նչ պարտք է` որեւէ մեկը …

կարդալ ավելին

Տղամարդիկ քոչում են ռուսաստաններ, իսկ կանայք ու երեխաները սովամահ են լինում

22.04.2011

Գոհարն ու Գարուշն ապագայի հանդեպ այնքան երազանքներ ունեն, որ անվերջ թվարկելով` մի տեսակ չեն դադարում մանկական հրճվանքով խոսել վաղվա օրվա անելիքների մասին. «Ես պիտի պարի գնամ, բայց համ էլ բժշկուհի եմ դառնալու, որ տատիկներիս բուժեմ: Պիտի նկարել սովորեմ, դրա համար մամայիս ստիպում եմ, որ ինձ պարի խմբակ տանի: Հետո, երբ որ դպրոց գնամ` պիտի շատ-շատ …

կարդալ ավելին

Խոցելի կլինեն

22.04.2011

Աստղաբան, էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանի կանխատեսումներով, մայիս ամսին խոցելի կլինեն քաղաքական գործիչները, ինչպես նաեւ` այդ ամսին հարվածի տակ կլինի տրանսպորտը, բարձր տեխնոլոգիաները, իսկ տարերային աղետների համար վտանգավոր է հունիսի 22-ը. հավանական է, որ այդ օրը ցունամիներ եւ ջրհեղեղներ լինեն: Նրա վերոնշյալ կանխատեսումները կապված են աստղերի դիրքի հետ: Նրա դիտարկմամբ` այդ ժամանակաշրջանում քաղաքական գործիչները կարող են շտապողաբար …

կարդալ ավելին

Ընկել է ականի վրա

22.04.2011

Ոստիկանության Տավուշի բաժնում ապրիլի 21-ին հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով հոսպիտալ է տեղափոխվել 39-ամյա Արամայիս Հ.-ն: ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ` օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14:00-ի սահմաններում, նա անցնելով սահմանամերձ գոտու հայկական հենակետերը, հայտնվել է Ադրբեջանի Աղդամ գյուղին հարակից չեզոք գոտում գտնվող ականապատված դաշտում եւ ընկել ականի վրա, որի պայթյունից ստացել …

կարդալ ավելին

Բողոքարկել է

21.04.2011

«Ալեքս Գրիգ» ընկերության հանդեպ 2010թ. 7 վարչական վարույթ է հարուցվել անբարեխիղճ մրցակցության մեղադրանքով, յոթ անգամ այդ ընկերությունը տուգանվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից, սակայն բոլոր այդ որոշումները դատական կարգով բողոքարկվել են: Երեկ այս մասին հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Ըստ նրա` ՏՄՊՊՀ-ի կողմից պատժվող բոլոր տնտեսվարողներն էլ որոշումները բողոքարկում են դատարանում, անգամ …

կարդալ ավելին

«Էսքիզներ» Իսթիքլալից

21.04.2011

Կիրակի կեսգիշերն անց Երեւան-Ստամբուլ օդանավը Ստամբուլում վայրէջք կատարեց առանց ուղեւորների ծափերի (սովորաբար օդանավի վայրէջքից հետո ուղեւորները ծափ են տալիս` իբրեւ հաջող թռիչքի կամ, ավելի ճիշտ` բարով-խերով տեղ հասնելու համար): Օդանավակայանի լուսառատ ու մի տեսակ փռված տարածության մեջ կոկիկ դասավորվածությամբ կախված էին թուրքատառ կապույտ ցուցանակները, որոնցից մեկը բարի գալուստ էր մաղթում բոլոր ուղեւորներին` «Հոշգելդին Իստանբուլա», այդ …

կարդալ ավելին

Անապատի փոշի

21.04.2011

Երեկ ամբողջ օրը Երեւանում, ինչպես նաեւ` տարբեր մարզերում օդում փոշու մեծ քանակություն էր նկատվում, ինչը, բնականաբար, լուրջ անհանգստություն էր պատճառել բնակիչներին: Օդում կուտակված փոշու գոյացությունից նույնիսկ դժվարացել է շնչելը: ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնից տեղեկացրել են, որ Մերձավոր Արեւելքի անապատներից հանրապետություն նախօրեին գիշերը եւ երեկ ցերեկը դիտվել է արեւադարձային տաք օդային հոսանքների ինտենսիվ ներհոսք: …

կարդալ ավելին

«Պետք է գիտակցել, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն չեն հաղթել տեղեկատվական պատերազմում»

21.04.2011

– Ե՞րբ է ստեղծվել Ձեր ասոցիացիան: – 2004թ. Թուրքիայի` Եվրոպական Միության անդամակցության թեկնածության հարցը Ֆրանսիայում դարձավ հրատապ: Այն ուղեկցվեց մի քարոզարշավով` հիմնված նախեւառաջ Հայոց ցեղասպանության ապատեղեկատվության վրա: Անկախ այն բանից, թե կողմ կամ դեմ լինեիր Թուրքիայի անդամակցությանը Եվրոպական Միությանը, դժվար էր չընդդիմանալ այդ բազմակողմանի ժխտողականությանը, որը պաշտոնապես տարածվում էր Եվրոպայում: Այն փաստը, որ մենք չենք …

կարդալ ավելին

Հայտնաբերվել է ընկեցիկ երեխայի մայրը

21.04.2011

Երեւանի Զաքարիա Սարկավագի փողոցում գտնվող «Զատիկ» մանկատան դարպասների մոտ հայտնաբերված անչափահաս երեխայի հետ կապված news.am-ին հաջողվել է ուշագրավ մանրամասներ պարզել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` երեխան, ով Կարինե Յուրայի Կարապետյանն է, մանկատան տարածքում հայտնաբերվել էր 2010թ. մայիսի 29-ին` մանկատան աշխատակիցների կողմից: Երեխայի ձեռքում եղել է գրություն այն մասին, որ երեխան 2006թ. հունիսի 1-ին ծնված Կարինե Յուրայի …

կարդալ ավելին

Հերթական ինքնասպանությունը

21.04.2011

Երեկ առավոտյան Երեւանի Հաղթանակ կամրջից մոտ 50 տարեկան մի տղամարդ է ցած նետվել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարար հատուկ ծառայության աշխատակիցները, ովքեր պարանների միջոցով ձորից դուրս են բերել ինքնասպանության դիմած տղամարդու դին: Դեպքի վայր են ժամանել նաեւ Ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները` Ոստիկանության կենտրոնականի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ, նաեւ …

կարդալ ավելին

Մսամթերք արտադրողներն էլ տուգանվեցին

18.04.2011

Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից իրականացված դիտանցումների արդյունքում որոշ մանրածախ առեւտրի կետերում հայտնաբերվել են տարբեր ընկերությունների արտադրության մսամթերքի տեսակներ, որոնք շուկա են հանվել օրենքի խախտումներով: Հանձնաժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ` մասնավորապես, «Բարի սամարացի» ընկերության կողմից արտադրվող «Մոսկովսկայա» տեսակի ապխտած երշիկների փաթեթավորման վրա բացակայում են արտադրության տարեթիվը, ամիսը, օրը: Նույն կերպ իրենց արտադրատեսակները շուկա …

կարդալ ավելին

Տղամարդը բռնաբարել է իր վեց երեխաներին

18.04.2011

ԱՄՆ ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունն իսկապես կարող է Հայաստանի նման երկրի համար օրինակ լինել: Մինչդեռ, կան արժեքներ, որոնք այս գերտերության մեջ բավականին թույլ հիմքերի վրա են դրված: Օրինակ` ընտանիքի ինստիտուտն ԱՄՆ-ում խարխլված ու խոցելի է: Մեծ թիվ են կազմում թմրամոլությունն ու անչափահասների` տանից փախչելու դեպքերը: Ներկայումս թմրամոլների մի մեծ զանգված պայքարում է` իշխանություններից պահանջելով որոշ …

կարդալ ավելին

Եղանակը տաքանալու է

18.04.2011

Այսօր` ապրիլի 19-ին, եղանակն ամբողջ հանրապետությունում տաքանալու է 4-6 աստիճանով, սակայն որոշ շրջաններում կդիտվի ամպրոպ եւ անձրեւ: Այսօր գիշերը Երեւանում սպասվում է 7-9 աստիճան տաքություն, իսկ ցերեկը` 22-24 աստիճան: Սակայն, ապրիլի 20-ից սկսած, եղանակը կրկին սկսելու է ցրտել: Երեւանում ջերմաստիճանը կարող է հասնել գիշերը` 5-8, իսկ ցերեկը` 15-20 աստիճանի: Ըստ Meteo-tv-ի կանխատեսումների` առայժմ ամենացուրտ օրը …

կարդալ ավելին

Կենդանաբանական այգին ակտիվացել է

18.04.2011

Երեւանի կենդանաբանական այգում, բառիս բուն իմաստով, շարժեր են տեղի ունենում: Ահռելի պրոբլեմներ կուտակած, տարիներով լուրջ մոդեռնացմանը չենթարկված, պրոֆեսիոնալ աշխատանքի ու տարրական բաների (կոյուղագծերի, դեղորայքի, անգամ բահերի ու դույլերի) կարոտ այգին ցնցումների մեջ է: Այգում տնօրեն է փոխվել, եւ այդ փոփոխությունը սոսկ թղթաբանական չէ (այսպես ասած` հետնորդին ղեկը հանձնելու խնդիր չէ): Դա ավելի շուտ հեղաշրջումային փոփոխություն …

կարդալ ավելին

Ծաղրի առարկա՞ ենք

18.04.2011

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը երեկ` անդրադառնալով Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած ցանցային պատրաստվածության ցուցանիշին, որտեղ Հայաստանը գտնվում է 109-րդ տեղում, ասել է, թե Հայաստանի իրական տեղը 70-80-րդ մակարդակում է: Սակայն հարցմանը մասնակցող 100 հայ գործարարները, որպես կանոն, բացասական պատասխաններ են տալիս, ինչի հետեւանքով մեր երկրի ցուցանիշները անկում են ապրում: «Ադրբեջանն, …

կարդալ ավելին