Հարգարժան ընթերցողը երեւի միանգամից կմտածի. «Տեսնես` ի՞նչ կապ կարող է ունենալ գովազդը Արամազդի հետ»: Կանխավ նշեմ, որ հենց հարցն էլ այն է, որ կապ ընդհանրապես գոյություն չունի, ճիշտ այնպես, ինչպես կապ չես գտնի հայկական եթերում գովազդվող որոշ ապրանքատեսակների եւ գովազդի նյութի, բովանդակության միջեւ: Վաղուց արդեն նկատելի երեւույթ է, որ հեռուստատեսային կոմերցիոն գովազդներում հաճախ կարելի է …
կարդալ ավելինՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործառույթը բնակչության հետ աշխատելն է, որի մեջ ներառվում է ժողովրդագրական տենդենցներին հետեւելը, վերլուծություններ կատարելը, դրանց ազդեցությունները երկրի բոլոր ոլորտների զարգացումների վրա, ինչպես նաեւ` կապն աղքատության հետ: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան ներկայացուցչության գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի ներկայացրած տվյալներն ու ժողովրդագրական անկման վերաբերյալ դիտարկումները բավականին ահազանգող են: «Երկու կարեւորագույն խնդիր կա` աղքատությունը եւ …
կարդալ ավելինՑանկացած հասարակության մտքերն ու ինքնազգացողությունը արագ հասկանալու համար արժե այցելել երկու վայր` շուկա եւ կենդանաբանական այգի: Այդ հանրային տարածքներն այն հարթակներն են, որոնք վարվելաձեւերն ու շփման կուլտուրան ոչ թե պարտադրում են (ինչպես, ասենք, թանգարանները), այլ` ցուցադրում են ենթագիտակցական վարվելաձեւի մոդելները: Շուկայում (ոչ սուպերմարկետներում) առեւտուր անելիս` դու շփվում ես մարդու հետ, նրա հետ խոսում դեսից-դենից, տարբեր …
կարդալ ավելինՔաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մեխանիկական արտադրամասի հարակից տարածքում ապրիլի 26-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տեղում զոհվել է 27-ամյա Իսահակ Մայիլյանը, իսկ 25-ամյա Զորի Բաբայանը, 23-ամյա Էրիկ Գասպարյանը եւ 61-ամյա Տիգրան Շահբազյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Կապան քաղաքի հիվանդանոց: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` Շահբազյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, …
կարդալ ավելին«Մինչ 1990թ. Թուրքիայում հայը չէր կարող խոսել Ձեզ հետ հանրային ոլորտի մասին: Թուրքերը փորձում էին ինչքան հնարավոր է ապահով եւ անտեսանելի պահել այն: 1990-ականներից սկսած նրանք սկսեցին փոխվել: Մարդիկ սկսեցին խոսել հայերի կամ ոչ մուսուլմանների հետ անցյալում ունեցած խնդիրների մասին»,- ասում է Ստամբուլի «Բիլգի» մասնավոր համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արուս Յումուլը: Վերջինս բնիկ պոլսեցի է` …
կարդալ ավելինՄեր իշխանությունները ծանր տարան «Gallup» ընկերության տարածած տեղեկատվությունը: Ինչպես միշտ, ձեւացրին, թե չեն նկատել, բայց ծանր տարան: Կատակ բան չէր: Հասարակական հարցումների ամենահայտնի ընկերությունն էր տխուր բաներ հրապարակել: Հայաստանցիների 54 տոկոսն այս ընկերության հարցման տվյալներով գտնում է, որ չի ապրում, այլ պայքարում է գոյատեւման համար: Եվս 34 տոկոսի համար Հայաստանում ապրելը հավասարազոր է տառապանքի: Փաստորեն, …
կարդալ ավելինՉորս տարեկան Ալիկի աշխարհից կտրված հայացքն ինչ-որ տեղ է: Այնտեղ, որտեղ, հավանաբար, կարոտ, երազանքներ ու սպասում կա: Գլուխը դրել է պապի ծնկներին ու չի արձագանքում անծանոթ մարդկանց ելումուտին, տան անսովոր մարդաշատությանը, անշտապ գործողություններին ու խոսակցություններին: Հարցնում եմ` «Դու մանկապարտեզ գնո՞ւմ ես»: Ալիկն անվրդով շարունակում է մտովի լինել մի տեղ, որի մասին միայն ինքը գիտի, ու …
կարդալ ավելինԵրեկ ժամը 14:00-ի սահմաններում զինված անձինք Ծարավ Աղբյուրի փողոցում ավազակային հարձակում են իրականացրել Ոստիկանության զորքերի աշխատավարձ տեղափոխող ԳԱԶ-24 մակնիշի ավտոմեքենայի վրա: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` ականատեսները հայտնել են, որ այդ ավտոմեքենան տեղափոխելիս է եղել Ոստիկանության զորքերի աշխատավարձը: Ըստ Գ. Շամշյանի` մեքենայում եղել է 97 միլիոն դրամ գումար: Ավազակները, հանդիպելով Ոստիկանության զորքերի ծառայողների դիմադրությանը, դիմել են …
կարդալ ավելինՈստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել մի քաղաքացուհի եւ հայտնել, որ ապրիլի 25-ին, ժամը 12:00-ին, Կոմիտասի պողոտայի եւ Վաղարշյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իր 1-ամյա որդուն` պատճառելով մարմնական վնասվածքներ: Ոստիկանության Արաբկիրի բաժնում կատարվում է նախաքննություն:
կարդալ ավելինՀիվանդանոցից Ոստիկանության Աշտարակի բաժնում ապրիլի 26-ին հաղորդում է ստացվել, որ որովայնի մասում դանակից ստացած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 26-ամյա Թադեւոս Ո.-ն: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00:25-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում Թադեւոս Ո.-ին դանակահարել է 27-ամյա Անդրանիկ Չ.-ն: Անդրանիկ Չ.-ն ներկայացել է բաժին եւ հանձնել դանակը: Կատարվում է նախաքննություն:
կարդալ ավելինԿոտայքի մարզի ոստիկանության Նաիրիի բաժին ապրիլի 27-ի առավոտյան` 06:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երեւան-Աշտարակ մայրուղու 5-րդ կիլոմետրում կրակոցներ են հնչում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` պարզվել է, որ նշված վայրում տեղի են ունեցել կրակոցներ եւ դեպքի վայրից երկու մարդու կրծքավանդակի ձախ շրջանում ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վնասվածքներ ստացել են եղբայրներ 42-ամյա …
կարդալ ավելինԾանրամարտիկ, ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանի առողջական վիճակը կայուն է, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին երեկ news.am-ի թղթակցին ասել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղարը։ «Նա գիտակցության է եկել եւ զրուցել է ընտանիքի անդամների հետ»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Յու. Վարդանյանը կրկնակի կոտրվածք էր ստացել Մոսկվայում, եւ նրան տեղափոխել էին Երեւան: …
կարդալ ավելին2011թ. հունվարի 1-ի դրությամբ` Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 մլն 262.6 հազար մարդ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` քաղաքային բնակչության թիվը կազմել է 2 մլն 088.5 հազար, գյուղականը` 1 մլն 174.1 մարդ: Հայաստանի ամենաշատ բնակչություն ունեցող մարզը Արմավիրն է` 285.8 հազար բնակչով: Իսկ ամենաքիչ բնակչություն ունեցող մարզը Վայոց ձորն է, որտեղ ապրում է 56.000 …
կարդալ ավելինԱպրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակ տանող Իսթիքլալ գլխավոր փողոցում մարդկանց անցուդարձը սովորականի պես ակտիվ էր: Մեր շենքի հարեւանությամբ գտնվող Բեյօղլու ոստիկանությունում, կարծես, ինչ-որ կարեւոր բանի պատրաստություն էին տեսնում: Ես ու երկու գործընկերներս հուզմունքից ծանրացած արագ անցանք զինված ոստիկանների կողքով` այն համարելով առօրեական տեսարան: Նրբանցքի երկայնքով սննդի մշտական կետերն էին, մուգ ու խիտ բեղերով, նարնջագույն գլխարկով …
կարդալ ավելինԱզգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադեւոսյանը lragir.am-ին տված հարցազրույցում ասել է. «Երբ վարչապետը վեր է կենում եւ տուրիստի պես գնում է գյուղերը, դա ընդամենը գործող իշխանական համակարգի էգոիզմի հերթական դրսեւորումներից մեկն է, որի նպատակը ժողովրդին ցույց տալն է, թե իբր իշխանությունը մտահոգված է մարդկանց հիմնախնդիրներով: Ավելի լավ է, իշխանության PR-ին ծառայող զբոսաշրջության փոխարեն, առկա ռեսուրսները …
կարդալ ավելինԱնհայտ քաղաքացու կողմից երեկ ժամը 13:30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի 4-րդ թաղամասի 22 շենքի բակում մահացած կին կա: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` նշված հասցե է մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ըստ ականատեսների, մոտ 30-35 տարեկան կինն ինքնասպան է եղել` ցած նետվելով շենքից: …
կարդալ ավելինԹուրքիայի Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում տեղակայված զորամասում սպանվել է 25-ամյա հայազգի զինվորական Սեւակ Շահին Բալըքչըն: Թուրքական մամուլի համաձայն` Սեւակ Շահին Բալըքչըն իբր մահացել է ընկերոջ հետ կատակ անելու ընթացքում հրազենից արձակված կրակոցից: Սեւակի դին տեղափոխվել է դատաբժշկական փորձաքննության, կատարվում է հետաքննություն։
կարդալ ավելինԱպրիլի 24-ին Ռուսաստանի Տվեր քաղաքում, Սիլիկատների գործարանի տարածքում ծեծկռտուք է եղել, որին մասնակցել են հայ եւ ադրբեջանական համայնքների մոտ 60 երիտասարդներ, ազգամիջյան հողի վրա փոխհրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդային» հայտնել են իրավապահ մարմինները: Նրանք կրակել են գազային ատրճանակներից, գործածել դանակներ եւ մահակներ: Ծեծկռտուքի 23 մասնակցի տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, իսկ 7 հոգի …
կարդալ ավելինԷլենը երկու ամիս առաջ ծնվել է… Ծնվել է պայքարով ու ավելի շատ չծնվելու հավանականությամբ: Բժիշկները կանխատեսել են, որ կա՛մ կծնվի Էլենը, կա՛մ կկորցնեն մորը: Նախապես ստորագրություն են պահանջել` հարազատներին տեղեկացնելով ծննդաբերության վտանգավորության աստիճանի մասին: Էլենը դեռ մոր փորում դադարել է զարգանալ, որովհետեւ մոր նյարդային վիճակն ու թերսնուցվող օրգանիզմը խոչընդոտել են երեխայի բնականոն աճին: Մայրը` 22 …
կարդալ ավելինՎոլգոգրադում Անվտանգության դաշնային ծառայության եւ տեղական ոստիկանության համատեղ գործողության արդյունքում ձերբակալվել է հատուկ վտանգավոր հանցագործ, 42-ամյա Տիգրան Հարությունյանը, ով հետախուզվում էր ինտերպոլի կողմից` Արեւմտյան Եվրոպայում կատարած մի քանի սպանությունների կապակցությամբ: Այժմ նա գտնվում է մեկուսարանում: Որոշվում է նրան արտաքսելու հարցը: Life News-ի տեղեկություններով, Հարությունյանը վարձու մարդասպան է, քրեական շրջանակներում հայտնի Տիկո մականունով: Նա իր զոհերին …
կարդալ ավելին