Հայազգի զինվորական է սպանվել

25/04/2011

Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում տեղակայված զորամասում սպանվել է 25-ամյա հայազգի զինվորական Սեւակ Շահին Բալըքչըն: Թուրքական մամուլի համաձայն` Սեւակ Շահին Բալըքչըն իբր մահացել է ընկերոջ հետ կատակ անելու ընթացքում հրազենից արձակված կրակոցից: Սեւակի դին տեղափոխվել է դատաբժշկական փորձաքննության, կատարվում է հետաքննություն։