Վիճակը ծանր է

28/04/2011

Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մեխանիկական արտադրամասի հարակից տարածքում ապրիլի 26-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տեղում զոհվել է 27-ամյա Իսահակ Մայիլյանը, իսկ 25-ամյա Զորի Բաբայանը, 23-ամյա Էրիկ Գասպարյանը եւ 61-ամյա Տիգրան Շահբազյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Կապան քաղաքի հիվանդանոց: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` Շահբազյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Բաբայանի եւ Գասպարյանի վիճակը` բավարար: Նույն աղբյուրի փոխանցմամբ` պայթյունի մասին ահազանգը ստացվել է երեկ ժամը 14:52-ին, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների` «Վահրամ եւ Նորայր» ՍՊԸ-ի կողմից կատարվող եռակցման աշխատանքների ժամանակ, դեռեւս չպարզված հանգամանքներում, տեղի է ունեցել թթվածնի բալոնի պայթյուն: