հասարակություն

Խոշոր վթար` «Բանկի կռուգում»

12.05.2011

Երեկ ժամը 18:00-ի սահմաններում Տիչինայի փողոցում` «Բանկի կրուգի» մոտ խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` դեպքի վայր են մեկնել Հայաստանի փրկարար ծառայության փրկարար հատուկ ջոկատի եւ Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Պարզվել է, որ դեռեւս անհայտ պայմաններում իրար են բախվել միանգամից յոթ ավտոմեքենա: Այդ թվում` Lexus, Volkswagen Golf, ՎԱԶ-2102 մակնիշի ավտոմեքենաներ եւ ԳԱԶԵԼ-ներ: …

կարդալ ավելին

Դասախոսները շահեցին

12.05.2011

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է Ֆրանսիական համալսարանի 12 դասախոսների հայցը` աշխատանքի վերականգնվելու, ինչպես նաեւ` ավելի քան 10 միլիոն դրամի հասնող գումարը բռնագանձելու պահանջով: Այս գումարը ներառում է դասախոսներին համալսարանի կողմից չվճարված արձակուրդայիններն ու հարկադիր պարապուրդի համար վճարումները: Անցած ուսումնական տարին սկսվելուց առաջ հայտնի դարձավ, որ Ֆրանսիական համալսարանում աշխատանքից ազատվել …

կարդալ ավելին

Սպանվածը «Հոկտեմբերյանցի Էդոն» է

12.05.2011

Ֆրանսիայի Նիցցա քաղաքի Ֆրանսուա Գրոսսո փողոցում մայիսի 6-ին սպանված հայազգի «օրենքով գողը», ըստ news.am-ի` 39-ամյա Էդվարդ Մարգարյանն է, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես «Հոկտեմբերյանցի Էդո»: Կայքի փոխանցմամբ` նրա հետ սպանվել է նաեւ քրեական հեղինակություն Աբդուլա Էրզանուկաեւը` «ավստրիացի Աբդուլա» մականունով: Նախնական տեղեկություններով` սպանությունը տեղի է ունեցել Սուխումի բնակիչ 40-ամյա Անդո Սարգսյանի տանը: Նրա եւ իրեն …

կարդալ ավելին

«Մենք հայերի հիշողություններն ախոռ էինք դարձրել»,- ասում է թուրք ֆոտոլրագրող Էրհան Արիկը

09.05.2011

– Քո լուսանկարներում շատ են գեղանկարչական շեշտադրումները, որոնք ցույց են տալիս քո կերպարների` խոսելու չափ լուռ դրամատիզմը: Ինչո՞վ է դա պայմանավորված: – Շատ ճիշտ ես նկատել: Միգուցե դա պայմանավորված է գեղանկարիչ դառնալու ցանկությամբ: Անկեղծ ասած, լուսանկարչությունն այն չէր, ինչի մասին երազում էի: Միշտ ցանկանում էի նկարիչ դառնալ, նույնիսկ ուզում էի ընդունվել արվեստի դպրոց, բայց հետո, …

կարդալ ավելին

«Քրեակատարողական հիմնարկներում խայտառակ վիճակ է»,- ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը

09.05.2011

Անցյալ տարվա հուլիս ամսին թվով 14 հասարակական կազմակերպությունները հրապարակեցին ՀՀ արդարադատության նախարարության (ԱՆ) քրեակատարողական հիմնարկներում կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Աղմկահարույց փաստեր հրապարակվեցին քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների անմարդկային պայմանների մասին: Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր` «2010թ. հուլիսի 1-ի դրությամբ առավելագույնը նախատեսված 4396 ազատազրկվածի փոխարեն պահվում է 4850 մարդ»: Որպես օրինակ` հ/կ ներկայացուցիչները մատնանշեցին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ք/հ-ի …

կարդալ ավելին

«Էս սովի տարիներին լրիվ դարձանք բոմժեր»,- ասում է թոշակառու Սեդա Բաղրամյանը

06.05.2011

73-ամյա Սեդա Գաբրիելյանի ֆիզիկական գոյությունն ու մտքերն իրար հետ այնքան անհաշտ են, որ մտքերը մշտապես փախչում են այնտեղ, որտեղ ինքը չէ: Հիմա Սեդա տատն ինձ հետ է, բայց մտքերը հեռացել են մի տեղ, որտեղ տարեց կինն ամեն վայրկյան մտմտում է օրվա հացի գոյատեւման ելքերի մասին: Հարցերիս ուշացումով է պատասխանում, շատ մտազբաղ ու ցրված է: Անշտապ …

կարդալ ավելին

Հայավարի

05.05.2011

Գլենդելում ձերբակալել են երկու հայի, ովքեր մեղադրվում են իրենց տներում ջրի եւ էլեկտրաէներգիայի գողության մեջ: «Glendale News-Press»-ի փոխանցմամբ, գողության չափը հասնում է 10.000 դոլարի: Գլենդելի ոստիկանությունը ձերբակալել է 46-ամյա Բորիս Նազարյանին եւ 55-ամյա Գագիկ Ասլանյանին: «Կոմունալ ծառայությունների գողությունը, ցավոք, տարածված խնդիր է Կալիֆոռնիայում»,- ասել է Ոստիկանության սերժանտ Թոմ Լորենցը: «Glendale Water&Power» ընկերության ներկայացուցիչները սկսել են …

կարդալ ավելին

Հայաստանը միջին խմբում է

05.05.2011

«Որքանո՞վ են պաշտպանված կանայք եւ երեխաները աշխարհի տարբեր երկրներում, ի՞նչ պայմաններում են նրանք ապրում».- ամերիկյան «Save the Children» կազմակերպության փորձագետները երեքշաբթի օրը հրապարակած զեկույցում փորձել են գտնել այս հարցերի պատասխանը: Ըստ «Ազատության», ամերիկացի փորձագետները աշխարհի պետությունները բաժանել են երեք խմբի` առավել զարգացած, զարգացման միջին մակարդակի վրա գտնվող եւ թերզարգացած: Հայաստանը այս ցուցակում հայտնվել է երկրորդ …

կարդալ ավելին

Ուշագնաց է եղել

05.05.2011

Թուրք զինվորականներն ապրիլի 24-ին սպանված Սեւակի ընտանիքին տարել են այն զորամաս, որտեղ տեղի է ունեցել սպանությունը: Թուրքական «Vatan»-ի փոխանցմամբ` Սեւակի մայրը զինվորական հրամանատարությունից ստացած հատուկ թույլտվությամբ դեմ առ դեմ հանդիպել է իր որդուն սպանած Քվանչ Աղաօղլուին: Սեւակի մայրը կարողացել է հարցնել միայն, թե ինչո՞ւ է նման բան արել Քվանչը, եւ ուշագնաց է եղել, որից հետո …

կարդալ ավելին

Նորագույն դատավարություն

05.05.2011

Նոր տեխնոլոգիաների տարածումը Հայաստանում զարմանալի արագությամբ է ընթանում: Երեւի ժամանակի շունչն է պարտադրում: Կամ էլ ղեկավարին հետեւելու անզուսպ մղումը: Հիմա միայն ամենաալարկոտ չինովնիկը «ֆեյսբուկիստ» կամ «բլոգեր» չէ: Սա միանշանակ դրական երեւույթ է: Պետական պաշտոնյաները գոնե վիրտուալ տարածքում կարող են շփվել իրականության հետ: Բայց վերջերս տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման բացառիկ ձեւի հանդիպեցի: Ինտերնետ տարածքում, պարզվում է, կարելի …

կարդալ ավելին

Անասնագոմ… գերեզմանոց… բոքսի տանձիկ ու երեք երեխա

05.05.2011

Վեց տարեկան Արմանի հայացքի կռիվն ինքնապաշտպանողական է: Բակում խաղացող երեխաների վրա է հարձակվում, տան անդամների հետ խոսում է «անդուր» տոնով: Դեմքի արտահայտությունը միայն խաղաղվում է 5 ամսական զույգ քույրերից Ալյոնային գրկելիս: Կարճահասակ այս տղան օրորոցի միջից «զատում» է զույգերից իր սիրելիին ու գրկելով այնպես է համբուրում, քնքշորեն սիրում, ասես նյարդային վիճակը հանգստացնող հաբ է ընդունում …

կարդալ ավելին

Հոսանքահարվել եւ մահացել է

05.05.2011

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 3-ին` ժամը 21:00-ին ստացված տեղեկության համաձայն` Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող էլեկտրական ենթակայանի տարածքում հայտնաբերվել է հոսանքահարված պատանու դիակ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Դեպքի վայրում պարզվել է, որ բարձր լարման էլեկտրական մալուխից (10.000 վոլտ) հոսանքահարվել է Արմավիր քաղաքի …

կարդալ ավելին

Կնոջ դիակը գտել են կամրջի տակ

05.05.2011

Ոստիկանության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները մայիսի 1-ին, ժամը 10:30-ի սահմաններում «Մանասեի կամուրջ» անունով հայտնի կամրջի տակ հայտնաբերել են 83-ամյա Մարիամ Տորիկյանի դիակը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` նույն օրը Ոստիկանության Կոտայքի քննչական բաժնի քննիչի կողմից նշանակվել է փորձաքննություն, որի պատասխանները կստացվեն 7-10 օրվա ընթացքում: Մինչ այդ գյուղում խոսում են, որ Մ.Տորիկյանն իրեն ցած է նետել կամրջից: Քննչական …

կարդալ ավելին

Բարձրացել է ծառ, բայց չի կարողացել իջնել

05.05.2011

Մայիսի 3-ին, ժամը 21:24-ին մի քաղաքացի ահազանգել է, որ ինքը Երեւան քաղաքի Հաղթանակի կամրջի հարակից տարածքում բարձրացել է ծառը եւ ինքնուրույն չի կարող իջնել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության փոխանցմամբ` դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարների ուժերով ծառից իջեցվել է Երեւան քաղաքի բնակիչ, 22-ամյա Սամվել Հարությունյանը:

կարդալ ավելին

Վեցից մեկը

03.05.2011

«Freedom house» միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` աշխարհում վեց մարդուց միայն մեկն է ապրում ազատ եւ անկախ մամուլ ունեցող երկրում: Կազմակերպության գնահատականներով` մամուլի ազատությունն աշխարհում վերջին 10 տարիների ընթացքում հասել է ամենացածր աստիճանին: «Freedom house»-ն իր նոր զեկույցում նշում է, որ անցած տարի մամուլի ազատության ոլորտում նշանակալի անկում է գրանցվել Եգիպտոսում, Թուրքիայում եւ Ուկրաինայում: Ազատ …

կարդալ ավելին

Բացահայտել են

03.05.2011

Պետեկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` Իջեւանի տարածքային հարկային տեսչության եւ օպերատիվ հետախուզության վարչության Իջեւանի բաժնի աշխատակիցներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ Իջեւանի բնակիչ Գագիկ Զաքարյանն առանց համապատասխան գրանցման Տավուշի մարզի Գանձաքարում կազմակերպել եւ իրականացնում է փայտասղոցման գործունեություն: Հարկային մարմինների հսկողությունից դուրս մնալու նպատակով Զաքարյանն ապօրինի գործունեությունը ծավալել է Գանձաքարից դեպի անտառ տանող ճանապարհին հարակից կիսակառույց …

կարդալ ավելին

Փողոցում հայտնված երիտասարդը

03.05.2011

21-ամյա Հայկազ Մարգարյանը հայտնվել է փողոցում: Այս տարվա փետրվարի 1-ից նա ապրել է բոլոր հնարավոր եւ անհնարին վայրերում` «Գարուն» կարի արտադրամասում, «Սերնդապահ» կազմակերպության նախագահի միջնորդությամբ` մի ծեր կնոջ տանը, փողոցներում: Ասում է` ուղիղ 15 օր փողոցներում է գիշերել` անկոպեկ, անոթի: Վերջին հանգրվանին հրաժեշտ է տվել երեք օր առաջ, քանի որ տանտերը վերանորոգում է կատարում եւ …

կարդալ ավելին

Անձրեւելու է

03.05.2011

Առաջիկա 3 օրերին անկայուն եղանակը հանրապետությունում կպահպանվի: Այս մասին news.am-ին ասել է «Հայպետհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: «Ցիկլոնը հանրապետության տարածքից հեռացել է դեպի Կասպից ծով եւ այնպիսի տեղումներ, ինչպիսիք գրանցվեցին մայիսի 1-ին, առաջիկայում չեն գրանցվի: Սակայն եղանակն առաջիկա 3 օրերին պայմանավորված կլինի ներզանգվածային անկայունությամբ, ինչի հետեւանքով օրվա երկրորդ կեսին եւ գիշերը ՀՀ …

կարդալ ավելին

Շնորհավոր

03.05.2011

Երեկ Մայիսի 3-ի` մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ «Հետք» թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին է հանձնվել «Մամուլի ազատության ժամանակ» մրցանակը: «Ազատության ժամանակը չի գալիս, պետք է ինքնուրույն հասնել այդ ազատությանը»,- ասել է Է.Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ արդեն 5 տարի տրվող մրցանակը սահմանել են ՀՀ Ժուռնալիստների միությունը, Երեւանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւ «Ինտերնյուս» մամուլի …

կարդալ ավելին

«Մեր պատմական խնդիրն արդեն հին է»

29.04.2011

Սերապ Օզյուրտը մեզ հանդիպող այն հազվադեպ մարդկանցից է, ում նախասիրություններից մեկը համաշխարհային գրադարաններ հաճախելու քարտեր հավաքելն է: Երիտասարդ աղջկա պատմելով` ամեն անգամ օտար երկիր գնալիս առաջնահերթ գործերից մեկը համարում է տվյալ երկրի գրադարաններից մեկում գրանցվելը: «Իրականում այդքան էլ շատ չեն իմ քարտերը: Դրանցից հատկապես կարող եմ առանձնացնել աշխարհի ամենամեծ գրադարաններից մեկի` Վաշինգտոնում գտնվող Կոնգրեսի գրադարանը: …

կարդալ ավելին