հասարակություն

ԱՄՆ-ում էլ շատ խնդիրներ կան, բայց Հայաստանում վիճակը ծայրահեղ է

09.06.2011

Ասում է ԱՄՆ Կառավարության Ձկների եւ վայրի կենդանիների պաշտպանության գրասենյակի աշխատակից, կենդանաբան եւ բուսաբան Մարալ Գասպարյանը – Երիտասարդ աղջիկներին, մեղմ ասած, այդքան էլ չի գրավում կենդանաբանի ու բուսաբանի մասնագիտությունը: Նրանք ավելի շատ գլամուրային մասնագիտությունների հետեւից են վազում: Ինչո՞վ է պայմանավորված քո ընտրությունը: – Ճիշտ ես, որովհետեւ անգամ ԱՄՆ-ում ապրող հայ երիտասարդների շրջանում չկա հետաքրքրություն այդ …

կարդալ ավելին

400 հոգի

06.06.2011

Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ, հունիսի 5-ի դրությամբ, ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 400 դատապարտյալ, կրճատվել է 7 դատապարտյալի պատժաչափը: Ըստ ԱՆ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետի տարածած հաղորդագրության, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից (ՔԿՀ) ազատ է արձակվել 43 դատապարտյալ, «Էրեբունի» ՔԿՀ-ից` 91, «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 30 դատապարտյալ եւ …

կարդալ ավելին

Սպառնացել է ինքնասպան լինել

06.06.2011

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում 45-ամյա հոր կողմից սեռական ոտնձգությունների ենթարկված 14-ամյա աղջիկն օրեր առաջ սպառնացել է ինքնասպան լինել: Հիշեցնենք, որ աղջկա մայրը դեպքը պարզել էր հիվանդանոցում, երբ 14-ամյա դստերը բժշկի մոտ էր տարել: Աղջիկը բողոքել էր որովայնի շրջանում սուր ցավերից: Միայն հիվանդանոցում է պարզ դարձել, որ աղջիկը 3 ամսական հղի է: Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ …

կարդալ ավելին

Բանջարեղենը կարող է թանկանալ

06.06.2011

Երկու օր առաջ հանրապետությունում տեղացած անձրեւները, ըստ Մալաթիա շուկայի աշխատակիցների, պատճառ կդառնան բանջարեղենի վաճառքի գների թանկացման: Շուկայում գյուղմթերքներ վաճառողների տվյալներով, կարկտահարվել են հատկապես Հոկտեմբերյանի, Թալինի եւ Էջմիածնի գյուղական համայնքները: «Բանջարեղենի գինն անընդհատ տատանվում ա: Եթե երեկ էս վարունգը վաճառում էի 300-ով, հիմի 250 դրամ ա: Չգիտեմ, մարդ ես, մեկ էլ տեսար՝ վաղն էլ 200 դառավ»,- …

կարդալ ավելին

Կանխվել է ինքնասպանությունը

06.06.2011

Մեր տեղեկություններով` օրեր առաջ ինքնասպանության փորձ է կատարել մայիսի 28-ին Կասկադից ցած նետված 16-ամյա աղջկա՝ Տաթեւիկ Սերոբյանի եղբայրը՝ Վիգեն Գասպարյանը: Քրոջ հուղարկավորությունից հետո (այն տեղի է ունեցել Թալինում) եղբայրը վնասել էր ձեռքերը: Բարեբախտաբար, հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը՝ փրկելով տղային: Հիշեցնենք, որ օրեր առաջ ինքնասպան եղած Տաթեւիկը Ռուսաստանից Հայաստան էր եկել անձնագիր ստանալու նպատակով: Ինքնասպանությունից …

կարդալ ավելին

«Ուզում եմ ապրել, այ բալիկ ջան։ Մի բժիշկ ճարի, աղաչում եմ»,- ասում է 88-ամյա ծերունին

06.06.2011

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի` իրար ետեւից շարված տնակային թաղամասերը ճիշտ նույն վերակենդանացման բաժինների նման են, որտեղից մարդկանց ճանապարհում են կամ դեպի դիահերձարան, կամ` հիվանդասենյակ: Ծերերը սպասում են մահվան, իսկ ջահելները սպասում են ոչ թե իրենց «բուժմանն», այլ` ապրելու հույսը մի քիչ վերականգնելուն, «վերանորոգելուն», բուժելուն: Վագոն-տնակների բնակիչներից շատերը նույնիսկ չգիտեն` արդյոք իրենք հերթագրվա՞ծ են բնակարան ստացողների …

կարդալ ավելին

Աղանդավորները փողոցնե՞ր են գնում

04.06.2011

Հավաստի աղբյուրների համաձայն՝ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը Արարատի մարզի Խարբերդ գյուղում երկրորդ փողոցն է գնել: Երեկ այս մասին փորձեցինք տեղեկատվություն ստանալ Խարբերդի գյուղապետարանից, որտեղ, ցավոք, մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Ընդ որում՝ «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպությունը մեծ տարածում ունի մեր հանրապետությունում, որի անդամներ են դարձել նաեւ հայկական շոու-բիզնեսի մի շարք հայտնի դեմքեր, այդ թվում՝ հումորիստներ: Հիշեցնենք նաեւ, …

կարդալ ավելին

«Դեռեւս չենք որոշել՝ մտնո՞ւմ ենք 21-րդ դար, թե՞ ոչ»

04.06.2011

– Պարո՛ն Անգալադյան, մեր վերջին զրույցը մեկ տարի առաջ էր: Ձեր գնահատականները Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության, մեր երկրի հեռանկարի մասին այն ժամանակ ամենեւին լավատեսական չէին: Այս մեկ տարվա ընթացքում շատ ջրեր են հոսել: Ձեր տպավորությամբ` երկրում ինչ-որ բան փոխվե՞լ է: – Ո՛չ, չի փոխվել: Մենք ազգովի դեռեւս չենք որոշել` մտնո՞ւմ ենք 21-րդ դար, թե՞ …

կարդալ ավելին

Նվազ քաշով բանա՞կ են ուղարկելու

04.06.2011

16-ամյա Ռազմիկը թերզարգացում ունի, տարիքին համընթաց չի աճում, ինչը հաստատել են նաեւ առողջապահական եւ զորակոչային համապատասխան մարմինների մասնագետները: Չնայած դրան, նվազ քաշով ու հասակով նա պատրաստ է գնալ զինվորական ծառայության: Մայրը` Արմենուհին, ասում է` «Ճիշտն ասած` ես ու ամուսինս շատ ենք ուզում, որ ծառայի, բայց մյուս կողմից էլ` շատ անհանգիստ ենք, որովհետեւ ինքը պրոբլեմատիկ ա, …

կարդալ ավելին

Նաեւ Գեւորիկը

02.06.2011

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից ազատ է արձակվել հանցավոր աշխարհում հայտնի «օրենքով գող» Գեւորգ Մելիքյանը` «Օշականցի Գեւորիկ» մականունով: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, դռնփակ դատական նիստում դատավոր Արմեն Բեքթաշյանը համաներում է կիրառել 41-ամյա Գեւորգ Մելիքյանի նկատմամբ, եւ նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Հիշեցնենք, որ Մելիքյանը Ոստիկանություն բերման է ենթարկվել ապրիլի 12-ին` …

կարդալ ավելին

«Որ օրը տրուսիկ հագնեմ՝ կհիվանդանամ, կմեռնեմ»,- ասում է Սպիտակի «մաուգլին»` 77-ամյա Սոֆիկ տատը

02.06.2011

Առատ տեղացող անձրեւը Վայոց ձորի Սպիտակ քաղաքի վագոն-տնակները «թաղել» է ցեխաջրի մեջ: Անձրեւից պատսպարված անմարդ փողոցների ֆոնին լճի մեջ լողացող կիսամերկ պառավ կինն իսկական ֆիլմի «կտոր» է: Փեշերը քշտած Սոֆիկ տատը գետառի մեջ էնպես է ցայվում, ասես` իր լոգարանում, փակ դռների ետեւում վայելում է ջրի թարմությունը: Գետառի եզրագծով անցնող սպիտակցիները «քրքջալով» նայում են Սոֆիկ տատին …

կարդալ ավելին

Սուրճը թանկացել է եւ դեռ կթանկանա

02.06.2011

Արդեն մեկ շաբաթ է` երեւանյան սննդամթերքի վաճառքի կետերում սուրճի գինը սկսել է աճել: Եթե մեկ շաբաթ առաջ «Ռոյալ Բրազիլիա» սուրճի մեկ տուփի գինը 320-330 դրամ էր, ապա երեկվա տվյալներով` գինը հասել է 400 դրամի: Մթերային խանութների աշխատակիցների փոխանցմամբ՝ թանկացել է թե՛ տուփերով, թե՛ կիլոգրամով վաճառվող սուրճը: «Տուփերով սուրճը 70-80 դրամով ա թանկացել, իսկ կիլոյովը՝ 80-100, …

կարդալ ավելին

Հերթը հասավ մսավաճառներին

02.06.2011

Երեք օր է՝ Երեւանի Գումի շուկայի մսամթերքի առեւտրի կետերի աշխատակիցները զբաղված են ոչ թե միս վաճառելով, այլ ներկարարության եւ խանութների կոսմետիկ «բարեկարգման» աշխատանքներով: «Ամեն ինչ եվրոպական ստանդարտներին են ուզում համապատասխանեցնել, բայց ոչ եվրոպական աշխատավարձ են տալիս, ոչ էլ եվրոպական թոշակ»,- երեկ մեզ հետ զրույցում ասացին մսավաճառները: «Ոչ մեկը չգիտի: Իրանք ոչինչ չեն ասում, եկան փակեցին, …

կարդալ ավելին

Ցանկացել է «կտրել»

02.06.2011

Երեկ ժամը 13։45-ին, «Հայէկոնոմբանկի» Իջեւանի մասնաճյուղից Ոստիկանության Իջեւանի բաժնում տագնապային ահազանգ է ստացվել: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տեղում վնասազերծել է ավազակային հարձակում կատարած` Տավուշի մարզի Հովք գյուղի բնակիչ, միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 17-ամյա Անդրանիկ Առուստամյանին: Պարզվել է, որ ժամը 13։45-ին նա մտել է նշված մասնաճյուղ եւ դանակի սպառնալիքով` բանկի հաշվապահ-գանձապահ Քնարիկ Խ.-ից …

կարդալ ավելին

Ինչո՞ւ էր բղավում Գասպարին

02.06.2011

Մայիսի 31-ին, ՀԱԿ հանրահավաքի ժամանակ, երբ «Հայկական Ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ազատ են արձակվել նաեւ քաղբանտարկյալներ Շմավոն Գալստյանն ու Արա Հովհաննիսյանը, ու կոչ արեց ողջունել նրանց հարթակում, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին սկսեց բղավել` «տականք, տականք…»: Գասպարին Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում բղավում էր, որ Հովհաննիսյանը հանցագործ է: Երեկ այս մասին Վարդգես Գասպարին մանրամասներ …

կարդալ ավելին

«Մենք խաղաղ ժողովուրդ ենք»

30.05.2011

Երեկ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է Հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նախ տեղեկացրել է, որ հանձնաժողովի կազմն ընդլայնել է եւ «Գալուստ Գյուլպենկյան» հաստատության տնօրենների խորհրդի տեսուչ, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի եւ Հայկական համայնքների բաժանմունքի ղեկավար Մարտին Եսայանն ու Հայ օգնության …

կարդալ ավելին

Ծեծելով սպանել է

30.05.2011

Մայիսի 26-ին Արարատի մարզի Այնթապ գյուղի 13-րդ փողոցի թիվ 1 տանը հայտնաբերվել է 58-ամյա Գայանե Ասոյանի դիակը` բռնության հետքերով: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` նշված հասցե են մեկնել Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ քննչական խումբը` վարչության պետ Ավետիք Աբրահամյանի, Մասիսի բաժնի պետ Գուրգեն Բեգլարյանի, քննչական բաժնի պետ Ղահրամանյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատել են նաեւ դատական բժիշկն ու …

կարդալ ավելին

Այրվածք է ստացել

30.05.2011

Այրվածքաբանության գիտական կենտրոնից մայիսի 28-ին, ժամը 05:35-ին, Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուբտոտալ այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա Արսեն Սահակյանը: Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ` պարզվել է, որ Ա. Սահակյանը նշված կենտրոն է տեղափոխվել Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 48 շենքի մոտ գտնվող մազութի հորում բռնկված հրդեհի հետեւանքով: Հրդեհը մարվել է նույն …

կարդալ ավելին

Թմրամիջոցի «ցեխ» են հայտնաբերել

30.05.2011

Մայիսի 25-ին, ժամը 18:30-ի սահմաններում, Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողները, թմրամիջոցներ ապօրինի պահելու եւ իրացնելու կասկածանքով, Երեւան-Աշտարակ խճուղուց բերման են ենթարկել Երեւանի բնակիչներ, Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի 3-րդ բաժնի վարիչ, 1973թ. ծնված Հովհաննես Սիմոնյանին եւ 1967 թ. ծնված Վահրամ Ռուշանյանին: Խուզարկությամբ Հ. Սիմոնյանի մոտից հայտնաբերվել է արտասահմանյան ծագման մոտ 8.5 գրամ մարիխուանա թմրամիջոց: Պարզվել է, որ …

կարդալ ավելին

«20 օրականում կապույտ հազ տարավ»,- ասում է հաշմանդամ տղայի մայրը` Հեղնարը

30.05.2011

Կոտրատված թախտին ծալապատիկ նստած տղան դեղնած լուսանկարները թերթելով` մեկ հրճվում է, մեկ տխրում, մեկ էլ քթի տակ ինչ-որ խոսքեր է մտմտում, որը նույնքան անհասկանալի է, որքան անպատասխան մնացած իմ հարցերի նկատմամբ իր անտարբերությունը: 12 տարեկան Սարգիսն է, ով խորհրդավոր հայացքով նայում է, ու աչքերի մեջ անակնկալ հայտնված ուրախությունը փայլում է: Այնպես է ժպտում, որ թվում …

կարդալ ավելին