Այրվածքաբանության գիտական կենտրոնից մայիսի 28-ին, ժամը 05:35-ին, Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուբտոտալ այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա Արսեն Սահակյանը: Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ` պարզվել է, որ Ա. Սահակյանը նշված կենտրոն է տեղափոխվել Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 48 շենքի մոտ գտնվող մազութի հորում բռնկված հրդեհի հետեւանքով: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 06:47-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով: Ըստ բժշկի տեղեկանքի` Արսեն Ս.-ն ի վիճակի չէ հաղորդում տալու: Հրդեհի առաջացման պատճառները եւ պատճառված նյութական վնասի չափը պարզվում են: Կատարվում է հետաքննություն: