Սպառնացել է ինքնասպան լինել

06/06/2011

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում 45-ամյա հոր կողմից սեռական ոտնձգությունների ենթարկված 14-ամյա աղջիկն օրեր առաջ սպառնացել է ինքնասպան լինել: Հիշեցնենք, որ աղջկա մայրը դեպքը պարզել էր հիվանդանոցում, երբ 14-ամյա դստերը բժշկի մոտ էր տարել: Աղջիկը բողոքել էր որովայնի շրջանում սուր ցավերից: Միայն հիվանդանոցում է պարզ դարձել, որ աղջիկը 3 ամսական հղի է: Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել: