ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 26-ից սկսվել է Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու գործընթացը: ՔԳՎ մամուլի ծառայության փոխանցմամբ` մայիսի 27-ին, ժամը 22:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել թվով 220 դատապարտյալ: Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման գործընթացը շարունակվում է:
կարդալ ավելինԵրեկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կենտրոնում ՀՀ բուհերի ուսանողական խորհուրդներն ու երիտասարդական կազմակերպությունների անդամներն աղանդների գործունեության դեմ ստորագրահավաք էին կազմակերպել: Նրանք նաեւ նամակներով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Ըստ երիտասարդների՝ իրենց վրդովմունքի պատճառ է դարձել Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասի Սբ. Երրորդություն եկեղեցու հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանի եւ «Եհովայի …
կարդալ ավելինԱկնոցի հաստ ապակիների ետեւում թաց աչքերը թաքցրած ծերունին խունացած լուսանկարները «թերթելով»` ծանր հոգոցով սրբում է աչքերը: Իմ ներկայությունից չի սթափվում, կարծես, էս աշխարհի գոյավորումը լուսանկարների մեջ է: 76-ամյա Նադիրբեկ Սարգսյանն ու ողջերն իրարից շատ հեռու են: Ապրում է հանգուցյալների հետ, որովհետեւ իր ընտանիքից այլեւս կենդանի մարդ չկա: Ասում է` «Էս նկարինը` Սերժիկս ա, էս մեկը` …
կարդալ ավելինԵկատերինբուրգում ձերբակալվել է 53-ամյա քրեական հեղինակություն, նախկինում բազմիցս դատապարտված թբիլիսցի Կար-օղլի Մամեդովը` Կարո մականունով: Վերջին շրջանում նա բնակվում էր Նիժնի Տագիլում եւ գլխավոր կասկածյալն էր գործարարների նկատմամբ շորթման փաստով հարուցված քրգործով: Նա ազատության մեջ էր ստորագրությամբ, սակայն վերջին շրջանում իրավապահները բողոքներ էին ստացել գործի վկաներից, որ նրանց ահաբեկում են: Մարդկանց սպառնալից բովանդակությամբ նամակներ էին ուղարկել, …
կարդալ ավելինԲեռնատար մեքենայի խցիկի նման փոքր ու անդուր վագոն-տնակի մարդաշատությունն Արամին շփոթեցնում է: Անօգնական շարժումներ է անում, թրխկալով կպչում է վագոնի փայտե պատին: Մոլորված փորձում է գլխի ընկնել` ինչո՞ւ են անծանոթ մարդկանց ձայներ արձագանքում: 11-ամյա տղան լսողությունն այնպես է լարել, որ կորցրել է տնակի դռան տեղը, որին` շոշափելով վարժվելու համար տասնյակ տարի պայքարել է: «Արամ ջան, …
կարդալ ավելինԵրեւանում մայիսի 24-ին երիտասարդ փեսան դանակահարել է կնոջն ու զոքանչին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` Ոստիկանության Էրեբունու բաժնում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով մայիսի 24-ին, ժամը 20:00-ի սահմաններում իրենց մոտ են տեղափոխվել մայր ու աղջիկ: Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Էրեբունի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում, տանը …
կարդալ ավելինՄայիսի 21-ին` համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելել են Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու Պանթեոն: «Այգու կանաչ հատվածն ամբողջովին բարելավվելու է: Արշակունյաց պողոտային հարող հատվածում արդեն ամբողջովին փոխվել է հողի շերտը, ամբողջ տարածքում իրականացվել է սանիտարական մաքրում, չորուկ մասերը հատվել են, թփերը մաքրվել են, այգին …
կարդալ ավելինԵրեւանի նոր գլխավոր ճարտարապետ է նշանակվել Նարեկ Սարգսյանը: Նրան երեկ` մայիսի 23-ին, Քաղաքապետարանում ներկայացրել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ իր դիմումի համաձայն պաշտոնից ազատվել էր նախկին գլխավոր ճարտարապետը` Միքայել Հասրաթյանը, ով այդ պաշտոնում էր նշանակվել 2011թ. հունվարի 21-ին: Նաեւ հիշեցնենք, որ Միքայել Հասրաթյանը, ում թեկնածությունը Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում առաջարկել էր …
կարդալ ավելինԱրմավիրի մարզի Ակնալիճ գյուղի հարակից դաշտում` Մեծամորի ատոմակայանից 800 մետր հեռու, հայտնաբերվել է ականանետի 82 միլիմետր տրամաչափի 2 ական: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` տեղեկատվությունը ստացվել է երեկ ցերեկը, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Սակրավորները ականները տեղափոխել են անվտանգ վայր` հետագա վնասազերծման համար:
կարդալ ավելինԿիրակի առավոտյան կրկին տեղեկատվություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում` Երեւան-Ամստերդամ չվերթի ինքնաթիռում, ռումբ է տեղադրված: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` դեպքի վայր են մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ օպերատիվ խմբերը, 1 մարտական հաշվարկ: Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության եւ օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: …
կարդալ ավելինՖրանսահայ հոգեբան Հերոլդ-Երեմիա Ալեքսանյանը պարբերաբար գալիս է Հայաստան ու հոգեբանական կոնսուլտացիաներ է անցկացնում այստեղ: Նրա խոսքով` մեր երկրում բռնություններն ու վախի մթնոլորտն այնքան է խորացել, որ այլեւս հնարավոր չէ փախչել այդ փաստից: Հ.Ալեքսանյանը բավականին կտրուկ նշում է, որ այսօրվա Հայաստանում հոգեբանական խանգարումների գլխավոր թիրախը կանայք են: Նա նկատում է, որ շատ հաճախ հայաստանցիներն իրենց խնդիրների …
կարդալ ավելինՏարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը երեկ հրավիրված ասուլիսում անդրադարձել է շրջանառվող այն լուրերին, թե Հայաստանում միգրացիոն հոսքերն անհանգստացնող չափերի են հասել: «Նման հայտարարությունները քաղաքական շահարկման նպատակով են արվում: Դա այդ մասին խոսողների անտեղյակության մասին է փաստում: Այդ թվերը ներկայացնողները չեն մատնանշում իրենց աղբյուրը: Այն անձինք, ովքեր նման հրապարակումներ են անում, թող …
կարդալ ավելինԵրկրում ստեղծված սոցիալական վիճակը, հասարակության մեջ արժեքային համակարգի անկումն ու նյութականի արժեւորումը հաճախ այնպիսի իրավիճակներ են առաջացնում, երբ թշնամանում են նույնիսկ արյունակից հարազատները: Վերջերս մեզ շատ են դիմում քաղաքացիներ, ովքեր չեն կարողանում կիսել իրենց ունեցվածքը հարեւանի, հարազատի, նույնիսկ ամուսնու կամ ծնողի հետ: Օրինական ճանապարհով իրենց իրավունքները պաշտպանելիս` կողմերից մեկը մշտապես մյուսին մեղադրում է դատական կամ …
կարդալ ավելինՀայաստանի ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետների կողմից անցկացվող ուսումնասիրություններն անհանգստացնող չեն: Այդ մասին երեկ կայացած ճեպազրույցում ասել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Նշենք, որ ՄԱԳԱՏԷ-ի մասնագիտացված առաքելությունն այս օրերին ՀԱԷԿ-ում ուսումնասիրություններ է անցկացնում: «Անհանգստացնող բաներ չկան, կայանն աշխատում է իր ամենօրյա ռիթմով, հետո նման ուսումնասիրություններ պարբերաբար են կատարվում: …
կարդալ ավելինԱյս տարվա մարտի 17-ին մեր թերթում անդրադարձել էինք Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդիկ Մուշեղյանի (Կյաժ Էդո) գործունեությունից մի դրվագի: Հիշեցնենք, որ Արաբկիրի բնակիչ Մարինա Պողոսյանին թաղապետարանի գույքահարկի բաժնից ծանուցում էր ուղարկվել, որում նշվում էր, թե իբր բնակչուհին չէր վճարել ավտոմեքենայի 3 տարվա գույքահարկը՝ 320.000 դրամ, եւ եւս 150.000 դրամ տուգանքները: Սա` այն դեպքում, երբ …
կարդալ ավելինՍտեփան Թալասլօղլուն Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական գերեզմանոցի տնօրենն է: Ս. Թալասլօղլուի պատմելով՝ ինքը երբեւէ չէր էլ մտածում գերեզմանոցի տնօրեն դառնալու մասին, բայց, ինչպես հաճախ ասում են, կյանքն է ստիպում, հանգամանքներն են թելադրում: «Ինձի համար էլ արտասովոր պաշտոն մըն է: Անանկ բան մըն կա: Եթե բախտ ունիք, գերեզմանատուն կըրնաք մտնիլ, բախտ չկա՝ կայրվիք, ամեն բան կըրնա …
կարդալ ավելինԵրեկ խմբագրություն էր դիմել Արարատի մարզի Ոսկետափ գյուղի 24 տան բնակչուհի Սիլվա Այվազյանը, ով նախքան մեր թերթին դիմելը` բազմաթիվ դիմում-բողոքներ է ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Դիմում-բողոքները վերահասցեագրվել են Արարատի մարզի Վեդի քաղաքի ոստիկանություն, որտեղից պատասխանում են` «Դատարանի վճիռը փոփոխել անհնար է»: Բանն այն …
կարդալ ավելինԱնցած տարվա նոյեմբերին Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող Ռոբերտ Ավետիսյանի մահվան առիթով հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան: Այդ մասին տեղեկացրել են Պաշտպանության նախարարության Քննչական ծառայությունից: Գործով երկու մեղադրյալները` 19-ամյա շարքային զինծառայողներ Հմայակ Մարտիրոսյանը եւ Արտյոմ Պողոսյանը, ի սկզբանե ձերբակալվել էին պահակային կամ կայազորային ծառայության կանոնները խախտելու կասկածանքով, նրանց սպառնում է մինչեւ …
կարդալ ավելին«168 Ժամը» օրերս նամակ է ստացել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ուսանողական թիվ 10 հանրակացարանի 327 սենյակի բնակչուհի Նորա Քանարյանից, որը տպագրում ենք ամբողջությամբ: «Նախապես հայցում եմ Ձեր ներողամտությունը դիմումիս համար: Ձեզ դիմում եմ` որպես մարդ, եւ դիմում եմ Ձեր մարդկային խղճին փոքրիկ խնդրանքով: Խնդրում եմ, որ գոնե դուք մեզ չմերժեք: Մինչ այս դիմել եմ բազում …
կարդալ ավելինԵրեկ առավոտյան հրաժարականի դիմում է ներկայացրել Երեւանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը: Շրջանառվող լուրերի համաձայն` հրաժարականի պատճառ է դարձել ՀՀ կառավարության շենքի վրա գմբեթի տեղադրման հետ կապված ճարտարապետների անհամաձայնությունը: Հիշեցնենք, որ Մ. Հասրաթյանը Երեւանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել 2011 հունվարի 21-ին:
կարդալ ավելին