Կիրակի առավոտյան կրկին տեղեկատվություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում` Երեւան-Ամստերդամ չվերթի ինքնաթիռում, ռումբ է տեղադրված: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` դեպքի վայր են մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ օպերատիվ խմբերը, 1 մարտական հաշվարկ: Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության եւ օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Հիշեցնենք, որ «Զվարթնոցում» տեղադրված ռումբի մասին կեղծ ահազանգ էր ստացվել նաեւ անցած հինգշաբթի օրը` մայիսի 19-ին: