հասարակություն

Եվս երկու ամիս

20.05.2011

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, որով քննիչը միջնորդել էր եւս երկու ամսով երկարաձգել Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի խափանման միջոց կալանքը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` Հ. Թամամյանը հրաժարվել էր մասնակցել դատական նիստին, եւ նիստը կայացել է առանց նրա:

կարդալ ավելին

Հարվածել է երեխայի

20.05.2011

Ոստիկանության «Երեւան» կայարանի գծային բաժնում մայիսի 17-ի վաղ առավոտյան հաղորդում է ստացվել, որ Նոր Հաճըն-Եղվարդ գծահատվածում էլեկտրական գնացքը հարվածել է 10-12 տարեկան երեխայի: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վարդենիս-Մասիս էլեկտրական գնացքը ժամը 7։20-ին Նոր Հաճըն-Եղվարդ ճանապարհի 37-րդ կմ-ի 4-րդ պիկետում հարվածել է 11-ամյա Ռուստամ Թ.-ին եւ պատճառել մարմնական …

կարդալ ավելին

Բացահայտել են

20.05.2011

Ոստիկանությունը պարզել է Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Եսայիի հասցեին սպառնալիքներ տեղացած, «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության երկու անդամների ինքնությունը: Նրանք են` Անդրանիկ Մակվեցյանն ու Սամվել Գրիգորյանը, ովքեր կանչվել են Ոստիկանություն եւ ցուցմունք տվել: Իսկ Տեր Եսայի քահանային դատաբժշկի ուղեգիր է տրվել: Ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստում, քրեական գործ հարուցված չէ: Տեր Եսայի քահանայի հետ …

կարդալ ավելին

Անժամկետ հացադուլ է սկսել

20.05.2011

Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկ Սամվել Միքայելյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ երեկվանից անժամկետ հացադուլ է սկսել: Որպես պատճառ, թե ինչո՞ւ է նա ընտրել հենց Ֆրանսիայի դեսպանատան տարածքը` հացադուլի համար, Ս. Միքայելյանն ասել է, թե ֆրանսիական իշխանությունները սիրում են իրենց քաղաքացիներին եւ մտածում նրանց մասին, ինչը չես ասի ՀՀ իշխանությունների մասին: Նա ցանկանում է անձամբ հանդիպել ՀՀ-ում Ֆրանսիայի …

կարդալ ավելին

Խրախուսել կանանց

20.05.2011

Երեկ Երեւանում մեկնարկել է հ/կ-ների, պետական մարմինների, գիտական ոլորտի եւ կուսակցությունների ավելի քան 150 առաջնորդ կանանց մասնակցությամբ երկօրյա համաժողովը: «Խրախուսել Հայաստանում կանանց քաղաքական մասնակցությունը. Կանանց համազգային համաժողով եւ հայեցակարգ» խորագրով համաժողովի նպատակն է ավելի մեծ ուշադրություն հրավիրել կանանց հիմնախնդիրներին եւ խթանել Հայաստանի քաղաքականության մեջ նրանց ներկայացվածությունը եւ մասնակցությունը: Համաժողովը մեկնարկել է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ճանաչված …

կարդալ ավելին

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում իսկական «բարդակ» է

20.05.2011

Երեկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում մի միջադեպ է գրանցվել, որի արդյունքում ՀՀ քաղաքացի Մարգարիտա Բաղդասարյանին տարել են ՀՀ Ոստիկանության Էրեբունու ստորաբաժանում: Այն, թե այս ընկերությունում ինչպես են վերաբերվում շարքային այն քաղաքացիներին, ովքեր այս կամ այն հարցով դիմում են «Հարավկովկասյան երկաթուղու» տնօրեն Շ. Շայդուլինին` արդեն բազմիցս ներկայացրել ենք: Ինչպեսեւ տպագրել ենք այն քաղաքացիների բաց նամակներն, ովքեր ՀՀ …

կարդալ ավելին

Հերթական զոհը

20.05.2011

Մոսկվայի մարզի Լյուբերեցյան շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, մեկ մարդ զոհվել է, յոթը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Ինչպես «Ինտերֆաքսին» հայտնել են քաղաքի իրավապահները, ժամը 22:30-ի սահմաններում Օկտյաբրսկի գյուղի Տեքստիլշչիկների փողոցում Հայաստանից եւ Ադրբեջանից ժամանածների միջեւ ծեծկռտուք է սկսվել` սառը եւ գազային զենքի կիրառմամբ: Արդյունքում` 24-ամյա մի տղամարդ զոհվել է տեղում դանակի հարվածից, …

կարդալ ավելին

Սպանել է եւ սպանվել

20.05.2011

Մայիսի 17-ին Նախիջեւանում տեղակայված զորամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի կրտսեր սերժանտ, 19-ամյա Աքպեր Ալիեւը սպանել է իր ծառայակից եւ հասակակից Թոֆիկ Աբդուլաեւին, ապա ինքնասպան է եղել: Այդ մասին հաղորդում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւին: Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, եւ Դատախազությունը քննություն է վարում` տեղի …

կարդալ ավելին

Երկու կին, մի կտակ

20.05.2011

Մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված «Սպանել առանց զենքի» վերնագրով հոդվածում ներկայացրել էինք Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան 15 հասցեի բնակչուհի Մարի Դաբաղյանի ընտանիքի հետ կատարված պատմությունը: Հիշեցնենք, որ երեք երեխաների մայր Մարի Դաբաղյանի պատմելով` ներկայումս ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ) պահանջում է իրենց տունն ազատել, քանի որ տան սեփականատեր է …

կարդալ ավելին

Ձերբակալվել է «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանը

20.05.2011

Հայտնի քրեական հեղինակություն «Դեդ Հասանի» մերձավոր, «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանը` «Ռաֆ Կրասնոդարսկի» մականունով, ձերբակալվել է Կրասնոդարի մարզում: 47-ամյա Ամոյանը բուժում էր ստանում Կրասնոդարի հիվանդանոցներից մեկում: Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է հերոին եւ մարիխուանա: Ըստ «lenta.ru»-ի` վերջին տարիներին Ամոյանը հանգիստ կյանք էր վարում` առանձնակի ուշադրություն չհրավիրելով իր անձի վրա: Ըստ կայքի` Ամոյանին ձերբակալել են թմրանյութերի …

կարդալ ավելին

Հյուսնունցը «քցել» է «Ալվարդ գրուպին»

20.05.2011

Մեր խմբագրություն էր եկել ծնունդով ղարաբաղցի, բայց Երեւանի բնակիչ Ալվարդ Աթալյանը: Նա հայտարարում էր, թե իր ընտանիքի դեմ կատարված խարդախությունը ՀՀ համապատասխան մարմինների կողմից չբացահայտվելու դեպքում` դիմելու է ՌԴ իշխանություններին: «Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին, պատգամավորներին, կուսակցություններին, ՀՀ գլխավոր դատախազին, մի խոսքով` բոլորին դիմել եմ` խնդրելով բացահայտել ԼՂՀ պաշտոնյաների կատարած հանցագործությունը, սակայն բոլորն էլ ասում են` մենք …

կարդալ ավելին

Փոփոխությունն անհրաժեշտություն էր

20.05.2011

«Զինապարտության մասին» օրենքում կատարված փոփոխությունն անհրաժեշտություն էր, որը բխում էր այսօր ստեղծված իրավիճակից: Երեկ tert.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով օրենքում կատարված փոփոխությունները, ասել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Դավիթ Կարապետյանը: Հիշեցնենք, ոը համաձայն այդ փոփոխությունների` այսուհետ Հայաստանում տղաները բանակ կզորակոչվեն 19 տարեկանում: «Այն ընդունվեց, որպեսզի 18 տարեկան, միջնակարգ կրթությունը դեռ չավարտած տղաներին հնարավորություն տրվի ավարտել ավագ …

կարդալ ավելին

Ծանրամարտիկները դուրս են գրվել

13.05.2011

Ծանրամարտիկ, Հայաստանի նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը մայիսի 12-ին դուրս է գրվել հիվանդանոցից: Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերի 8-ի երեկոյան նա վթարի էր ենթարկվել Երեւան-Գյումրի ավտոմայրուղու վրա: Նրա մեքենան բախվել էր տրակտորին, իսկ նա ստացել էր ոսկրի կոտրվածք: Իսկ մի քանի շաբաթ առաջ նրա մոտ կրկնակի կոտրվածք էր եղել Մոսկվայում, եւ ծանրամարտիկին տեղափոխել էին Երեւան: Վիրահատության ժամանակ …

կարդալ ավելին

Միլիարդներ են տնտեսվել

13.05.2011

«Հայփոստ» ընկերության կողմից կենսաթոշակառուների ցուցակների ճշգրտման արդյունքում 2011թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի տնտեսումը կազմել է 3.3 միլիարդ դրամ: «Հայփոստի» մամուլի ծառայությունից news.am-ին հայտնել են, որ մայիսի 3-4-ին, առաջին անգամ, կենսաթոշակները սկսել են վճարվել ոչ միայն Երեւանում, այլեւ ՀՀ բոլոր մարզերում: Սակայն մայիս ամսվա ցուցակներում Սոցիալական ապահովության նախարարությունը տրամադրել է ենթացուցակներ, որոնցում ընդգրկված թոշակառուների տվյալները հավելյալ …

կարդալ ավելին

Երկու հայ է ձերբակալվել

13.05.2011

Պետերբուրգում ձերբակալել են Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիների, որոնց կասկածում են առեւանգման մեջ: Բացի այդ, նրանք մի ամբողջ շարք գողություններ են կատարել Պետերբուրգի Հարավ-Արեւմտյան շրջանում: Նրանք, տեսնելով ոստիկաններին, փորձել են փախուստի դիմել, սակայն իրավապահներից մեկը նախազգուշական կրակոց է արձակել օդ, ապա երեք կրակոց` մեքենայի անիվներին: Ձերբակալվածները Վրաստանի քաղաքացի Միքայել Քալաջյանն ու Հայաստանի քաղաքացի Գերման Մինասյանն են:

կարդալ ավելին

Ծրարը տալիս եւ վերցնելիս արժե երկար մտածել

13.05.2011

Կոռուպցիայի դեմ պայքարի թեման ավելի հին է ու մաշված, քան վերջերս Վայոց Ձորի մատույցներում հայտնաբերված աշխարհի ամենահին կոշիկը, որն, ի դեպ, գեղեցիկ եւ ժամանակակից պատվանդանի վրա ցուցադրվում է Հայաստանի ազգային թանգարանում: Կոռուպցիայի արմատները բոլոր երկրներում էլ, թերեւս, նույնն են, սակայն տարբեր են դրանց պտուղները: Հայաստանում, ուր իշխանությունը 20 տարի անընդմեջ վերարտադրվում է, անսահմանափակ կոռուպցիայի հնարավորություններ …

կարդալ ավելին

Չորս տարի անց

12.05.2011

2007 թվականի մայիսի 12-ին Ոստիկանության բաժանմունքում կասկածելի հանգամանքնում մահացած Լեւոն Գուլյանի գործն արդեն երեք անգամ կարճվել է, եւ դա նպատակ ունի հուսահատեցնելու Գուլյանի հարազատներին եւ մի շարք հասարակական ու իրավապաշտպան կազմակերպություններին, որպեսզի նրանք այլեւս չշարունակեն պայքարել։ Երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչ Արման Դանիելյանը` վստահեցնելով սակայն, որ իրենք շարունակելու են պայքարել գործի …

կարդալ ավելին

«Ոչ թե վաճառել եմ, այլ` փակել եմ»

12.05.2011

«Ոչ ոք չի վաճառել «Այ-Էս-Ջի» ապահովագրական ընկերությունը, այն ուղղակի փակվել է»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է գործարար Միխայիլ Բաղդասարովը: Հիշեցնենք, որ գործարքը պաշտոնապես ներկայացվում է որպես «ՌԱՍԿՈ» եւ «Այ-Էս-Ջի» (հիմնադիրը «Միկա Լիմիտեդն» է) ապահովագրական ընկերությունների միաձուլում, ինչին ՀՀ Կենտրոնական բանկն արդեն նախնական համաձայնություն է տվել: Մ. Բաղդասարովի խոսքով` «Արմավիան» այժմ ապահովագրություն է իրականացնում …

կարդալ ավելին

Սպանել են

12.05.2011

Մայիսի 11-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում Մոսկվայի «Արեւելյան հեքիաթ» սրճարանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ սպանվել է ՀՀ քաղաքացի, Ալավերդի քաղաքի 28-ամյա քաղաքացի Ի. Տատինյանը: Այս մասին news.am-ին հայտնել են ՌԴ իրավապահ մարմիններից: Նա մահացել էր կրծքավանդակին հասցված դանակի հարվածից: Ըստ «Ինտերֆաքսի»` հանցագործությունը կատարել էր ասիական արտաքինով անհայտ մի տղամարդ, ով սպանել էր մեկին …

կարդալ ավելին

Սպանել առանց զենքի

12.05.2011

Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան 15 հասցեի բնակչուհի Մարի Դաբաղյանի ընտանիքի հետ կատարված պատմությունը, թերեւս, մեկ հոդվածով ներկայացնելն անհնար է: Այն, ինչ կատարվել է այս կնոջ հետ, անմարդկային ու անարդար է, սակայն տիկին Մարին զարմանալի կամքի ուժի տեր կին է, ու դեռեւս շարունակում է պայքարել իր եւ իր երեք երեխաների իրավունքների համար: Բանն այն է, …

կարդալ ավելին