2007 թվականի մայիսի 12-ին Ոստիկանության բաժանմունքում կասկածելի հանգամանքնում մահացած Լեւոն Գուլյանի գործն արդեն երեք անգամ կարճվել է, եւ դա նպատակ ունի հուսահատեցնելու Գուլյանի հարազատներին եւ մի շարք հասարակական ու իրավապաշտպան կազմակերպություններին, որպեսզի նրանք այլեւս չշարունակեն պայքարել։ Երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչ Արման Դանիելյանը` վստահեցնելով սակայն, որ իրենք շարունակելու են պայքարել գործի բացահայտման համար: Նա երեկ նաեւ ներկայացրել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենի հեռուստաուղերձը, որում մասնավորապես նշվում են գործի մանրամասները եւ շեշտվում, որ մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել Գուլյանին խոշտանգումների ենթարկած անձինք: