Հայտնի քրեական հեղինակություն «Դեդ Հասանի» մերձավոր, «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանը` «Ռաֆ Կրասնոդարսկի» մականունով, ձերբակալվել է Կրասնոդարի մարզում: 47-ամյա Ամոյանը բուժում էր ստանում Կրասնոդարի հիվանդանոցներից մեկում: Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է հերոին եւ մարիխուանա: Ըստ «lenta.ru»-ի` վերջին տարիներին Ամոյանը հանգիստ կյանք էր վարում` առանձնակի ուշադրություն չհրավիրելով իր անձի վրա: Ըստ կայքի` Ամոյանին ձերբակալել են թմրանյութերի պահման եւ օգտագործման մեղադրանքով: Ձերբակալման պահին նա եղել է թմրանյութերի ազդեցության տակ: