«Ոչ ոք չի վաճառել «Այ-Էս-Ջի» ապահովագրական ընկերությունը, այն ուղղակի փակվել է»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է գործարար Միխայիլ Բաղդասարովը: Հիշեցնենք, որ գործարքը պաշտոնապես ներկայացվում է որպես «ՌԱՍԿՈ» եւ «Այ-Էս-Ջի» (հիմնադիրը «Միկա Լիմիտեդն» է) ապահովագրական ընկերությունների միաձուլում, ինչին ՀՀ Կենտրոնական բանկն արդեն նախնական համաձայնություն է տվել: Մ. Բաղդասարովի խոսքով` «Արմավիան» այժմ ապահովագրություն է իրականացնում անգլիական ընկերությունում, ուստի «Այ-Էս-Ջի»-ի անհրաժեշտությունն այլեւս չի զգում: