Մայիսի 11-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում Մոսկվայի «Արեւելյան հեքիաթ» սրճարանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ սպանվել է ՀՀ քաղաքացի, Ալավերդի քաղաքի 28-ամյա քաղաքացի Ի. Տատինյանը: Այս մասին news.am-ին հայտնել են ՌԴ իրավապահ մարմիններից: Նա մահացել էր կրծքավանդակին հասցված դանակի հարվածից: Ըստ «Ինտերֆաքսի»` հանցագործությունը կատարել էր ասիական արտաքինով անհայտ մի տղամարդ, ով սպանել էր մեկին եւ վիրավորել մեկ այլ երիտասարդի: Տուժողները փորձել են պաշտպանվել բեյսբոլի մահակներով: Հարուցվել է քրեական գործ: