Երկու հայ է ձերբակալվել

13/05/2011

Պետերբուրգում ձերբակալել են Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիների, որոնց կասկածում են առեւանգման մեջ: Բացի այդ, նրանք մի ամբողջ շարք գողություններ են կատարել Պետերբուրգի Հարավ-Արեւմտյան շրջանում: Նրանք, տեսնելով ոստիկաններին, փորձել են փախուստի դիմել, սակայն իրավապահներից մեկը նախազգուշական կրակոց է արձակել օդ, ապա երեք կրակոց` մեքենայի անիվներին:

Ձերբակալվածները Վրաստանի քաղաքացի Միքայել Քալաջյանն ու Հայաստանի քաղաքացի Գերման Մինասյանն են: