«Հայփոստ» ընկերության կողմից կենսաթոշակառուների ցուցակների ճշգրտման արդյունքում 2011թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի տնտեսումը կազմել է 3.3 միլիարդ դրամ: «Հայփոստի» մամուլի ծառայությունից news.am-ին հայտնել են, որ մայիսի 3-4-ին, առաջին անգամ, կենսաթոշակները սկսել են վճարվել ոչ միայն Երեւանում, այլեւ ՀՀ բոլոր մարզերում: Սակայն մայիս ամսվա ցուցակներում Սոցիալական ապահովության նախարարությունը տրամադրել է ենթացուցակներ, որոնցում ընդգրկված թոշակառուների տվյալները հավելյալ ճշգրտման կարիք ունեն: Այսինքն` տվյալ ենթացուցակներում ընդգրկված կենսաթոշակառուները կարող են վճարվել միայն իրենց անհատական տվյալների ճշգրտման եւ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից տրված տեղեկանքի հիման վրա: