Մոսկվայի մարզի Լյուբերեցյան շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, մեկ մարդ զոհվել է, յոթը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Ինչպես «Ինտերֆաքսին» հայտնել են քաղաքի իրավապահները, ժամը 22:30-ի սահմաններում Օկտյաբրսկի գյուղի Տեքստիլշչիկների փողոցում Հայաստանից եւ Ադրբեջանից ժամանածների միջեւ ծեծկռտուք է սկսվել` սառը եւ գազային զենքի կիրառմամբ: Արդյունքում` 24-ամյա մի տղամարդ զոհվել է տեղում դանակի հարվածից, յոթին տեղափոխել են հիվանդանոց հրազենային եւ սուր-կտրող գործիքից ստացված վերքերով: Դեպքի վայրում Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են 12 պարկուճ: