Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 3-ին` ժամը 21:00-ին ստացված տեղեկության համաձայն` Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող էլեկտրական ենթակայանի տարածքում հայտնաբերվել է հոսանքահարված պատանու դիակ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Դեպքի վայրում պարզվել է, որ բարձր լարման էլեկտրական մալուխից (10.000 վոլտ) հոսանքահարվել է Արմավիր քաղաքի 41-րդ փողոցի թիվ 47 տան բնակիչ, 16-ամյա Վազգեն Թադեւոսյանը: