Առաջիկա 3 օրերին անկայուն եղանակը հանրապետությունում կպահպանվի: Այս մասին news.am-ին ասել է «Հայպետհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: «Ցիկլոնը հանրապետության տարածքից հեռացել է դեպի Կասպից ծով եւ այնպիսի տեղումներ, ինչպիսիք գրանցվեցին մայիսի 1-ին, առաջիկայում չեն գրանցվի: Սակայն եղանակն առաջիկա 3 օրերին պայմանավորված կլինի ներզանգվածային անկայունությամբ, ինչի հետեւանքով օրվա երկրորդ կեսին եւ գիշերը ՀՀ առանձին շրջաններում, նաեւ Երեւանում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ»,- տեղեկացրել է Գ. Սուրենյանը: