Հայավարի

05/05/2011

Գլենդելում ձերբակալել են երկու հայի, ովքեր մեղադրվում են իրենց տներում ջրի եւ էլեկտրաէներգիայի գողության մեջ: «Glendale News-Press»-ի փոխանցմամբ, գողության չափը հասնում է 10.000 դոլարի: Գլենդելի ոստիկանությունը ձերբակալել է 46-ամյա Բորիս Նազարյանին եւ 55-ամյա Գագիկ Ասլանյանին: «Կոմունալ ծառայությունների գողությունը, ցավոք, տարածված խնդիր է Կալիֆոռնիայում»,- ասել է Ոստիկանության սերժանտ Թոմ Լորենցը: «Glendale Water&Power» ընկերության ներկայացուցիչները սկսել են կասկածել Վերդագո Վուդլենդս շրջանի երկու տների բնակիչներին, երբ նկատել են, որ էլեկտրականության եւ ջրի սպառումը կտրուկ նվազել է: Պարզվել է, որ Նազարյանը ենթադրաբար փոխել է հաշվիչի ցուցմունքը եւ գողացել 3300 դոլար, իսկ Ասլանյանը գողացել է 6900 դոլար: