Ոստիկանության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները մայիսի 1-ին, ժամը 10:30-ի սահմաններում «Մանասեի կամուրջ» անունով հայտնի կամրջի տակ հայտնաբերել են 83-ամյա Մարիամ Տորիկյանի դիակը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` նույն օրը Ոստիկանության Կոտայքի քննչական բաժնի քննիչի կողմից նշանակվել է փորձաքննություն, որի պատասխանները կստացվեն 7-10 օրվա ընթացքում: Մինչ այդ գյուղում խոսում են, որ Մ.Տորիկյանն իրեն ցած է նետել կամրջից: Քննչական մարմինը նյութերի նախապատրաստման ընթացքում կպարզի` իրականությանը համապատասխանո՞ւմ են կնոջ ինքնասպանության մասին լուրերը, թե՞ ոչ: Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: